Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վլադիմիր Պոզները Նիկոլ Փաշինյանի մասին. նկատելի էր՝ ինչպես են նրան շողոքորթում

INTERVIEW

Past.am

Հայտնի ռուս գրող եւ լրագրող Վլադիմիր Պոզները «Ժամ» պարբերականի հետ հարցազրույցում կիսվել է Հայաստանի, հայկական մշակույթի մասին իր հիշողություններով, տպավորություններով և կարծիքով՝ պատմելով նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից իր ստացած տպավորությունների մասին խոսելիս լրագրողը խոստովանել է. «Նա, իհարկե, բավականին պայծառ անձնավորություն է, անկասկած… Սակայն չէ որ շատ նկատելի էր, թե ինչպես են բոլորը քծնում նրան, ինչպես են ցանկանում ասել այն, ինչ նա է ցանկանում լսել…խելագարվելու չափ»:

Վլադիմիր Պոզների խոսքով՝ մարդկանց հակվածությունը քծնանքին տարբեր է: «Ոմանք շատ կայուն են, մյուսները՝ ոչ: Սակայն անգամ ամենակայունները, եթե երկար ժամանակ իշխանության ղեկին են լինում եւ նրանց մշտապես ներշնչում են, որ իրենք հանճարներ են, ի վերջո սկսում են հավատալ դրան»,-նշել է նա:

Լրագրողը խոստովանել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա կհեռացներ յուրաքանչյուրին, որը կքծներ իրեն:

Ընդ որում՝ հայտնի լրագրողն ընդգծել է, որ Փաշինյանը «բավականին համակրելի մարդ է, եւ  նրա հետ զրուցելը հետաքրքիր էր»:

«Պոզներ» հաղորդաշարի եթերում Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցի հավանականությանը մասին լրագրողը նշել է, որ պաշտոնական անձանց հարցազրույցի հրավիրելիս պետք է շատ զգույշ լինել:

«Պաշտոնատար անձանց հրավիրելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել, իրավիճակը չբարդացնել եւ չվնասել»,-նշել է նա՝ հիշեցնելով  Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բարդ հարաբերությունների մասին:

Վլադիմիր Պոզները պատասխանել է նաեւ Արցախի մասին հարցերին եւ անգամ մեկնաբանել Յուլի Գուսմանի հետ բանավեճն Առաջին ալիքի եթերում «Պոզներ» հաղորդման ժամանակ, երբ նա ասել էր Գուսմանին, որ Բաքվում «կոտորել են հայերին»:

«Լսեք, դա այն պատճառով չէ, որ նրանք հայեր են: Ես դեմ եմ մարդկանց նկատմամբ ոտնձգություններին, ավելին՝ բռնությանը: Հայերը, հրեաները, վրացիները, կարեւոր չէ՝ ով: Թաիները, չինացիները, կարեւոր չէ: Ես բռնությանը դեմ եմ: Եւ այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում այն տարիներին, բոլորովին ընդունելի չէ: Ես չգիտեմ՝ Ադրբեջանի իշխանությունները խնդրել են արդյոք ներողություն, ցավակցել են արդյոք: Սակայն փաստ է, որ դա տեղի է ունեցել: Դա սարսափելի, արյունոտ կոտորած էր»,-նշել է ռուս լրագրողը:

Նա պատմել է, որ այդ տարիներին իր տանն ընդունել է երկու տարեց հայուհիներին, որոնց Բաքվում կատաղած ամբոխից փրկել էր ադրբեջանցի միլիցիոները: Կանայք ապրել են իր տանը մեկ տարի:

Ինչ վերաբերում է Արցախ այցին, Պոզների խոսքով, եթե հանգամանքների բերումով նա հասկանա, որ իմաստ ունի իր՝ որպես լրագրողի համար, Ղարաբաղ մեկնել, նա կմեկնի: «Ես բնավ չեմ մտահոգվում, որ որեւէ մեկին դուր չի գա»,-ընդգծել է Պոզները:

Հայտնի լրագրողը նաեւ կիսվել է Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին իր ամենավառ հուշերով:

Նա պատմել է, որ առաջին անգամ ժամանել է Հայաստան 1975 թվականին, եւ այդ ճանապարհորդությունը կապված է Մարտիրոս Սարյանի ստեղծագործության մասին իր հուշերով, որի վրձնին պատկանող նկարը նա տեսել էր իր ընկերների մոտ:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Սարյանի նկատմամբ, քանի որ դեռեւս նախքան Հայաստան մեկնելը, այսինքն՝ նախքան 1975 թվականը, ես տեսել եմ նրա որոշ նկարները եւ մտքումս մտածել. «Դե, իհարկե, այդպիսի գույներ չկան: Դա, իհարկե, գեղանկարչի երեւակայությունն է: Վատ չէ, սակայն այդպիսի գույն չի կարող լինել»: Սակայն երբ ես Հայաստանում էի, ես ցնցված էի: Այդ գույները ճիշտ այնպիսին են, ինչպես նա նկարել էր. մանուշակագույն, բացարձակ մանուշակագույն, կարմիր, դեղին: Ես շատ էի տպավորվել դրանից: Երբ ես տեսա այդ նկարը, ես ասեցի. «Ես ուզում եմ այն ունենալ: Վաճառե′ք այն ինձ»: Դե իսկ նրանք ինձ նվիրեցին դա: Ես շատ եմ սիրում այդ նկարը,-պատմել է Վլադիմիր Պոզները:

Նրա խոսքով՝ նա չի կարող դատել հայկական մշակույթի մասին, քանի որ չափազանց քիչ է տեղեկացված դրա մասին: Լրագրողը պատմել է, որ ծանոթ էր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարովի դստեր՝ Տատյանա Սպենդիարովայի հետ, եւ շնորհակալ է նրան, որ կարողացել է ծանոթանալ հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններին՝ հայերենից թարգմանված:

Ընդ որում՝ ըստ Պոզների՝ ստեղծագործության թարգմանությունը չի կարող լիովին փոխանցել բնօրինակի հնչողությունը:

Լրագրողը նաեւ հիշել է, որ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի բացման տարին նա Ծաղկաձորում էր եւ ներկա էր հուշարձանի բացմանը:

Վլադիմիր Պոզները կիսվել է Հայաստանի եւ իր հայ ընկերների մասին վառ ու բարի հիշողությունների մի ամբողջ փնջով: Նա խոստովանել է, որ շատ է հավանել Երեւանը, եւ քաղաքը շատ հարմարավետ է բնակության համար, ինչպես նաեւ հիացմունք է հայտնել հանրապետությունում ռուսերենի իմացության մակարդակի շուրջ:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli