Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սեփական գյուղում՝ հովեկի կարգավիճակով. Անտառաշատը միայն հիշողություններում է մարդաշատ

ОБЩЕСТВО

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Անտառաշատ գյուղի մեծահասակ բնակիչների հիշողություններում գյուղը մարդաշատ է: 

Այսօր, ցավոք, անգամ գյուղը շրջապատող անտառն իր գեղեցկությամբ չի կարողանում գյուղում ստեղծել այն պատկերը, որը կա մեծահասակների հիշողություններում: 

Գյուղի բնակիչ Տիկին Փունջիկին հանդիպեցինք հողամաս գնալու ճանապարհին: 40 տարվա հարս է, միայն հանգստյան օրերին է գալիս գյուղ, որովհետև պիտի հող մշակի:

«Գնում եմ կարտոշկա քանդեմ, էնա՝ կարկուտը էկել ա, լրիվ հավասարացրել հողին: Ինչքան լոբի, վարունգ, պամիդոր կա, լրիվ փչացրել ա: Սաղ ամառը չարչարվել եմ: Ջուր չկար, վեդրոյով ջուր եմ կրել, ամեն ինչը մշակել, բայց կարկուտը մի ժամվա մեջ հավասարեցրեց հողին»,-«Փաստին» պատմելով՝ շարունակեց իր ճանապարհը:

Տիկին Փունջիկի ընտանիքը՝ փոքր որդին, հարսն ու թոռները, գյուղից հեռացել են, հիմա Կապանում են ապրում:

«Կապանում են, բայց որ հանկարծ գալիս են՝ որպես դաչնիկ, որպես ոչ թե տուն, այլ դաչա են գալիս:

Բայց էս տարի ջուր չկա՝ ո՛չ ոռոգման, ո՛չ խմելու, ու դրա համար էս տարի չեն եկել: Ու պատկերացրա՝ էստեղ 35-40 աստիճան է լինում: Դու հավատո՞ւմ ես, որ մի ասեղի չափ ջրով «բաքը» լցվի:

Պատկերացրա, փակում ենք, ամբողջ օրը մնում է, որ «բաքը» լցվի: Բայց հեռվում գտնվող աղբյուրից ջուր եք բերում, որ խմենք, օգտագործենք:

Ջրի հարցը շատ ենք բարձրացրել, բայց դեռ բան չկա: Բայց ջուրը որ լինի, ամեն ինչ էլ կստեղծվի: Գյուղացին երբեք ո՛չ սոված կմնա, ո՛չ էլ անգործ: Կաշխատի, կստեղծի, իր ընտանիքը կպահի»,-ասում է նա:

Մեր զրուցակիցն այն բնակիչներից էր, ում հիշողություններում էլ էր գյուղը մարդաշատ: «Գյուղն առաջ շատ մարդ կար, գիտե՞ս ամառն ինչքան բնակիչ կար: Հիմա կարողա շատ թվան, բայց հեսա որ կարտոշկան հավաքեն ու գնան, 10-15 ընտանիք է մնում: Էն էլ՝ մեծ տատիկները: Ջահել չկա, մնա՝ ի՞նչ անի: Արդեն հանգստանալու էլ չեն գալիս»,նեղսրտում է նա:

Հասնում ենք հողամաս, ուր կարտոֆիլի կեսը հավաքած է, կեսն էլ՝ գետնին:

«Բերքից գոհ չեմ, բայց էլի շնորհակալ ենք, որ այդ մի քիչ ջրով էսքան մշակել ենք…»,ասում է նա ու կրկին աչքին գալիս է կարկուտը: 

«Ես 40 տարվա հարս եմ՝ սրա նման կարկուտ չեմ տեսել: Երկու օր մնացել է հողի վրա, երկու օր չէր հալվել»,-շեշտեց նա: 

 

Տիկին Փունջիկն առանց գյուղի չի կարողանում ապրել, ու առկա խնդիրներն իրեն հետ չեն պահում հանգստյան օրերին կրկին գյուղի ճանապարհ ընկնելու մտքից:

«Ես չեմ կարում քաղաքում մնամ, հիվանդանում եմ, բայց որ գալիս եմ գյուղ, շատ լավ եմ լինում: Աշխատում եմ հողի հետ, թեթևանում, հանգստանում եմ, դա է ինձ փրկում: 

Ափսոս, մենակ մեր տարիքի մարդիկ են հողի հետ սիրում աշխատել, ջահելները չեն անի… 

 

Բայց զգում եմ՝ շատ են ուզում գյուղում մնան, բայց աշխատելու տեղ չկա, սովորելու տեղ չկա, վեց թոռ ունեմ, վեցն էլ Կապանում են»,-նշում է մեր զրուցակիցը:

Անտառաշատի վարչական ղեկավար Արայիկ Սարգսյանն էլ է հնաբնակներից՝ Անտառաշատն իր ծննդավայրն է: Մտովի տեղափոխվում է պատանեկության տարիների՝ 80-ականների այն դաշտը, ուր ֆուտբոլ էին խաղում:

Ասում է՝ շատ-շատ էին այն ժամանակ:

«Իսկ հիմա տարին մեկ անգամ է բանակի քեֆ ու հարսանիք լինում»,-նշում է նա՝ միաժամանակ ուրախությամբ շեշտում, որ վաղը եղբոր տղայի հարսանիքն է:

Գյուղի բազում խնդիրներին գումարվում է նաև գազաֆիկացման հարցը, իսկ ջեռուցման միակ աղբյուրն անտառն է՝ թափուկները: 

«Դպրոց էլ չունենք: 

Գյուղում ընդամենը 3 աշակերտ կա, որոնք գնում են Ուխտավայրի դպրոց, որը մեր գյուղից 3 կմ հեռու է»,-հավելում է Ա. Սարգսյանն ու նշում, որ Կապանի համայնքապետարանը ավտոբուս է տրամադրել, որը երեխաներին տանում է դպրոց ու այնտեղից տուն բերում:

Վարչական ղեկավարը համայնքապետից դժգոհ չէ, ասում է՝ ուշադիր են. «Համայնքապետարանը գյուղին նայում է, շուտով փողոցային լույսեր են անցկացնելու, վերանորոգելու են կենցաղի տունը»։

Արայիկ Սարգսյանի խոսքով, գյուղը 140 բնակիչ ունի, բայց միայն ամռանը: «Հիմնականում 91-ն են: 

Մի քանիսը մեղվապահությամբ են զբաղվում, մի երկու հոգի էլ անասուն են պահում, գյուղի կեսն էլ թոշակառուներ են: 

Գյուղից 30 մարդ ՌԴ-ում է, մի մասը՝ ընտանիքներով: 

Այս պահին 55 տուն կա, որից 10 տանն արդեն ապրող չկա»,շեշտում է նա ու ընդգծում, որ մեղվաբուծությամբ ու անասնապահությամբ զբաղվողները հիմնականում վաճառք չեն անում՝ հազիվ հասցնում են հավաքածը ձմեռվա համար պահել:

Նյութը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет Армении