Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տա­նը իրա­նա­կան ուղ­ղու­թյամբ բա­վա­րար նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն չի ցու­ցա­բե­րում.

АНАЛИТИКА

Վերջին տարիներին ԵԱՏՄ-ն ակտիվորեն բանակցում է՝ տնտեսական հարաբերություններ ստեղծելու բազմաթիվ միջազգային գործընկերների հետ՝ Իրան, Սինգապուր, Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հարավ-արևել յան Ասիայի երկրներ։ 

Այս առումով ուշագրավ է, որ Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը ու Մոլդովայի նախագահը։ 

Դեռ առիթ կլինի անդրադառնալ ԵԱՏՄ-ի և Թեհրանի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրերի վավերացմանը, որը հնարավորություն կտա մեծացնել ԵԱՏՄ-ի տնտեսական աշխարհագրությունը և հիմքեր կստեղծի այդ երկրների հետ տնտեսական կապերը խորացնելու համար։

Հիմա փորձենք հասկանալ կոնկրետ մեր երկրի առաջնահերթությունները:

Հայաստանի համար առանձնահատուկ նշանակությունն ունի հատկապես Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմի սահմանումը, քանի որ մեր երկիրը ԵԱՏՄ միակ անդամն է, որ Իրանի հետ կապվում է ցամաքային սահմանով և կայուն ջերմ հարաբերություններ ունի վերջինիս հետ։ 

Սրա արդյունքում Հայաստանը տնտեսական կարևոր գործոն է դառնում և կարող է կապող օղակ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև։

Այս համատեքստում պատահական չէ, որ հենց հայ-իրանական սահմանին է բացվել «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։ 

Սակայն պետք է նկատի ունենալ, որ մեկ բան է ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, մեկ այլ բան՝ դրա լիարժեք կիրարկումը, քանի որ Հայաստանը, ունենալով Իրանի պես էներգետիկ ռեսուրսներով հարուստ հարևան, չի կարողանում լիարժեք օգտվել իրանական շուկայի հսկայական հնարավորություններից։

Խնդիրն այստեղ առաջին հերթին աշխարհաքաղաքական է, քանի որ Իրանը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների տակ, և Հայաստանը, որպեսզի լրացուցիչ ճնշումների տակ հայտնվելուց զերծ մնա, խուսափում է իրանական ուղղությամբ կոնկրետ տնտեսական նախագծեր իրականացնելուց։ 

Նույնիսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ խոստովանեց, որ Իրանի հետ հարաբերությունների մասով Հայաստանը ճնշման տակ է, և հայտարարեց. 

«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»:

 

Հայաստանը Թեհրանի հետ ջերմ հարաբերություններ ունենալու հանգամանքը ԱՄՆ-ի համար ընկալելի դարձնելու նպատակով գրեթե միշտ ներկայացնում է այն փաստարկը, որ Հայաստանը այլ ելք չունի, քանի որ երկրի չորս սահմաններից երկուսը փակ են, սակայն այստեղ խնդիրը պետք է դրվի գլոբալ տեսանկյունից և ցույց տրվի, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան կարող է նույնիսկ բխել նաև Արևմուտքի շահերից, քանի որ Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանում հավասարակշռության ապահովմանը, իսկ հակառակ դեպքում մեր տարածաշրջանում առավել մեծ կշիռ է ստանալու թուրքական գործոնը, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան շատ հաճախ հակված է հակաարևմտյան քաղաքականություն վարել։

Բացի այդ, իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը չի կարող հավերժ տևել, և շատ հավանական է, որ Իրանը և ԱՄՆ-ը կարողանան համաձայնություն ձեռք բերել և նոր միջուկային համաձայնագիր կնքել։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով 2020 թվականին վերընտրվելու խնդիր ունի, մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի կարողանա հասնել Իրանի հետ համաձայնության և ընտրություններից առաջ ամերիկյան հանրությանը ցույց տալու այն որպես արտաքին քաղաքական ձեռքբերում։ 

Այս հանգամանքով էր նաև պայմանավորված, որ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռացավ իր պաշտոնից։ 

Ուշագրավ է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնության ձեռքբերումից հետո ազատվելու են Իրանի հետ համագործակցության տնտեսական խողովակները, և արտերկրյա ընկերությունները Իրան մուտք գործելու համար կարող են օգտվել նաև հայաստանյան հարթակից։ 

Սակայն բացառված չէ, որ իրանա-ամերիկյան հարաբերություններում դեռևս տևական ժամանակ լարվածությունը կարող է պահպանվել և նույնիսկ ավելի խորանալ։

Ուստի, Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, սակայն նոր կառավարությունը չի շտապում իրանական ուղղությամբ նախաձեռնողականություն ցուցաբերելու հարցում, իսկ առանց դրա ԵՏՄ-ի և Իրանի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագիրը կամ որևէ այլ փաստաթուղթ էական նշանակություն չի ունենալու, հայ-իրանական հարաբերություններում բացի դեկլարատիվ հայտարարություններից առաջընթաց չի նկատվելու։ 

Անկախ երեկվա բարձրագոչ հայտարարություններից: Կարևորը, որ դրանք կյանքի կոչվեն:

ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении