Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մինչ այս մի­այն «նպաս­տել» են նրան, որ գա­զի գի­նը բարձ­րա­նա»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացման խնդիրն արդեն ամիսներ շարունակ ուշադրության կենտրոնում է: 

Թեև այս առումով խոսվում է բանակցությունների մասին, բայց պաշտոնական մակարդակով դեռ որևէ հստակություն չկա, թե, ի վերջո, ի՞նչ է սպասվում և գազի գինը որքանո՞վ կբարձրանա ազգաբնակչության համար:

Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, խնդիրն այն է, որ գազի գնի դեպքում շուկայական գնագոյացման համակարգ չկա:

«Տվյալ դեպքում գինը սահմանվում է երկու պետությունների միջև հարաբերությունների արդյունքում: Գոյություն ունի միջպետական հարաբերությունների որակի և գազի գնի միջև կապը, և եթե այդ հարաբերությունները լավն են, որպես կանոն, գազի գինը Ռուսաստանը համեմատաբար ավելի ցածր է սահմանում: 

Եթե հարաբերությունների որակը այդքան էլ լավը չէ կամ վատանում է, ապա գազը, որպես կանոն, թանկ է:

 Եթե նույն սկզբունքով դիտարկենք եվրոպական երկրների հետ ունեցած հարաբերությունները, ապա կտեսնենք, որ Ռուսաստանը տարբեր երկրների տարբեր գներով է գազը վաճառում:

Շատ դեպքերում այդ տարբերությունը 30-40 տոկոս է կազմում, ինչը պայմանավորված է այդ պետությունների հետ ունեցած հարաբերությունների որակով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը՝ դիտարկելով հայ-ռուսական հարաբերությունները:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դրական դինամիկա չկա: 

Ընդհակառակը՝ կան որոշակի բացասական միտումներ և, հետևաբար, այսօր կան գազի թանկացման բոլոր նախադրյալները»,ասաց նա:

Մասնագետի խոսքով, հնարավոր չէ ասել, թե թանկացումը որքան կլինի, որովհետև դժվար է մինչև վերջ հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են իրենք որոշում գազի գինը. 

«Օրինակ՝ կարող են ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում գազի գինը Եվրոպայում բարձրացել է, հետևաբար, պետք է բարձրանա նաև Հայաստանի համար: 

Կարող են նաև պատճառաբանել, որ նավթի գինը վերջին մեկ տարում որոշակիորեն բարձրացել է: 

Եվ քանի որ շատ դեպքերում գազի գինը կապվում է նավթի գնի հետ, ապա այդ հանգամանքը ևս կարող են որպես գազի գնի բարձրացման պատճառ նշել: Իրականում շատ պատճառներ կարող են նշել, բայց հստակ պետք է հասկանալ, որ դրա տակ քաղաքական ենթատեքստ կա»:

Ինչ վերաբերում է այն հնարավորություններին, որոնք կարող են կանխել թանկացումը կամ գոնե քիչ բարձրացում ապահովել, Ա. Մանվելյանը շեշտեց. 

«Եթե անգամ կա այդ հնարավորությունը, այդուհանդերձ, ես մեր կառավարության կողմից որևէ նախաձեռնություն կամ քայլ չեմ տեսնում: 

Հայկական կողմի քայլերը մինչ այս միայն «նպաստել» են նրան, որ գազի գինը բարձրանա: 

Դեռ անցած տարի նոր կառավարության հետ շփումների արդյունքում հասկացա, որ իրենք շատ վատ են պատկերացնում գազի գնի ձևավորման մեխանիզմները: 

Ու չգիտեմ՝ այս մեկ տարվա մեջ իրենց մոտ այդ պատկերացումները փոխվե՞լ են, թե՞ ոչ: Եթե չեն փոխվել, մենք կրկին նույն կոտրած տաշտակի առաջ կկանգնենք, եթե փոխվել են, ապա այս մեկ տարվա ընթացքում նրանք Ռուսաստանի հետ այնպիսի քաղաքական օրակարգ պետք է ստեղծեին, որ հնարավոր լիներ գոնե գործող գինը պահպանել:

Հաշվի առնելով նշվածը՝ չեմ կարծում, թե այստեղ կարող է ինչ-որ դրական դինամիկա լինել»:

Ա. Մանվելյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այն հայտարարությանը, որ նա երեկ արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Իրանի նախագահը մասնավորապես նշել էր, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել գազէլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Իրանը գազէլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը կատարում է իր հնարավորության 15 տոկոսի չափով. 

«Որպեսզի այդ հնարավորություններն ավելացվեն, պետք է դեպի Իրան էլեկտրաէներգիայի տարանցման հզորություններն ուժեղացվեն: Հիմա գիտենք, որ Իրանի ֆինանսավորմամբ կառուցվում է բարձրավոլտ երրորդ գիծը: Հույս կա, որ մինչև տարեվերջ կավարտվեն աշխատանքները : 

Եթե ավարտվեն, իսկապես հնարավոր է եռապատկել էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան և Իրանից գազի ներմուծումը: Սա հետաքրքիր ծրագիր է նրանով, որ այն հնարավորություն կտա որոշ չափով գազ խնայել և այդ գազի հաշվին ինչ-որ չափով իջեցնել գազի գինը Հայաստանում: 

Բայց կկարողանա՞ արդյոք ներկա իշխանությունը դա անել, թե՞ ոչ՝ չգիտեմ: 

Այդուհանդերձ, սա որոշակի հնարավորություններ է բացում, իսկ ինչ վերաբերում է Իրանից գազի ներմուծմանը մեծ ծավալով, ապա դա քիչ հավանական է, որովհետև մենք պետք է միշտ հիշենք, որ իրանական գազը թանկ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ)«Զվարթնոցում» hացադnւլ անող ֆրանսահայ Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են թալանելԱյն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. ԲայդենՀՀ ՊՆ հայտարարությունը Ադրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, գործակա՞լ են. Աննա Գրիգորյանը` իշխանությանը (տեսանյութ) Թռիչքի ժամանակ 1 ուղևոր է մահացել, 30-ը՝ վիրավորվելԱդրբեջանում ականի պայթյունից հովիվ է մահացել Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը Ուրացող է նա, ով կփորձի օտար լինելու զգացումը մտցնել արցախցիների մեջ. ՍրբազանԲագրատ Սրբազանը կհանդիպի տնտեսագետների հետ Մանրամասներ՝ արցախցի պաշտոնյաների հետ փակ հանդիպումից Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Ալիևը հայտնել է՝ ինչ կարևոր պայմանավորվածություն էր ձեռք բերել Իրանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի նախագահի աճյունը Թավրիզից տեղափոխվել է ԹեհրանՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը24 ժամ ջուր չի լինի Համացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաԴանակաhարություն՝ Երևանում․ վիճաբանnւթյան մասնակիցներից մեկը hետnւյքի վիրավnրnւմnվ տեղափոխվել է hիվանդանոց Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա կնվազի 4-6 աստիճանով ՍԴ անդամի թեկնածուն «Սորոսի» հիմնադրամի խորհրդի նախագահ է եղել. Ագնեսա Խամոյան Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըFastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Խմիչք, որ թույլ է տալիս մի քանի ժամով «գնալ» տիեզերք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Գործադուլը մեկնարկած է. ի՞նչ են պահանջում փաստաբաններըԽայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Բաշար ալ Ասադի կնոջ մոտ կրկին քաղցկեղ է ախտորոշվել Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելը 83,19 դոլար Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր) Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում