ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Օդա­պա­րի­կով առա­ջին շուր­ջ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Առա­ջարկ­վում է ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. առ­կա է լճա­ցում, ներ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Տնտե­սա­գետ. «Այս մթնո­լորտն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 02.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բացի վատից, ոչ մի ուրիշ բան չի եղել. քաղաքացիները դժգոհ են կառավարությունից Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ Անկախ վերաքննիչի որոշումից ԲՀԿ-ի պայքարը շարունակվելու է Նոր նշանակումներ՝ Արցախում Փաշինյանը շատ արագ հանրային կարծիքը կդարձնի ռուսատյաց և միտումնավոր կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը. Աղասի Ենոքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Օդա­պա­րի­կով առա­ջին շուր­ջերկ­րյա ճա­նա­պար­հոր­դու­թյու­նը, ֆուտ­բո­լիս­տի ինք­նաս­պա­նու­թյունն ու «քա­ղա­քա­կան զբո­սանք» կա­տա­րող­նե­րի վրա հար­ձա­կու­մը «Դեռ ժամանակը չէ». Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին. «Փաստ» Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք­ներ կա­րող է ունե­նալ և ինչ­պես հաղ­թա­հա­րել այն Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Առա­ջարկ­վում է ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը

«Բա­րի Սա­մա­րա­ցի» գոր­ծա­րա­նում նույն մի­ջա­վայ­րն ու գոր­ծըն­թացն է, որը կի­րառ­վում է Եվ­րո­պա­յում

«Բարի Սամարացի» ընկերությունում պարբերաբար ստուգայցեր են լինում, բայց, անկախ դրանցից, ընկերությունը միշտ էլ առավելապես կարևորում է ներքին վերահսկողությունը, չէ որ հենց դրա շնորհիվ է սպառողներին անվտանգ և որակյալ սնունդ մատակարարվում: 

Ընկերության մսամթերքի արտադրամասում սարքերի լվացումը և ախտահանումը ամենօրյա պարտադիր աշխատանք է:

Օրերս «Բարի Սամարացի» ընկերություն էին այցելել սննդի գիտության և տեխնոլոգիաների հայկական միավորման անդամներն իրենց արտասահմանցի գործընկերների՝ հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի՝ EHEDG-ի փորձագետների հետ:

Սննդի գիտության և տեխնոլոգիաների հայկական միավորման ներկայացուցիչ Կարինե Գրիգորյանն ասում է՝ իրենք կազմակերպել են դասընթաց, որը վերաբերում է հիգիենայի հիմունքների ներդրմանը մսի վերամշակման ոլորտում: 

«Հրավիրել ենք մասնագետներ արտասահմանից՝ Ավստրիայից և Խորվաթիայից: 

Դասընթացի գործնական մասն անցկացնում ենք «Բարի Սամարացի» ընկերությունում, քանի որ նախ այն 10 տարի է այս կազմակերպության անդամ է, բացի դա, ընդգրկված է արտասահմանում մսի հիգիենային վերաբերող աշխատանքային խմբի մեջ»,-ասում է Գրիգորյանը:

Զագրեբի համալսարանի դասախոս Հելդա Սեգիչը ասում է` ընկերություն այցի նպատակն է ներկայացնել այն համակարգը, որում նա աշխատում է: 

«Դասընթացներ ենք կազմակերպում և դրանց շրջանակում պետք է հասկանանք, թե ինչ ուղենիշներով և ռեսուրսներով ենք աշխատում: 

«Բարի Սամարացիի» արտադրամասում նույն միջավայրը, սարքավորումներն ու գործընթացն է, որը կիրառում ենք Եվրոպայում: Անգամ աշխատակիցների համազգեստն է համապատասխան: Ամեն ինչ իր տեղում է»,-ասում է դասախոսը:

Ընկերություն այցի նպատակը նաև HACCP համակարգի ներկայացումն է: Ըստ ընդունված օրենքի՝ Հայաստանում արտադրության բոլոր տեսակներում պետք է գործի որակի կառավարման այդ համակարգը: 

Համակարգը թույլ է տալու նախապես վերլուծել վտանգները և կանխարգելել դրանք: 

«Բարի Սամարացի» գործարանը որակի կառավարման և սանիտարահիգիենիկ մաքրման գործնական օրինակ է նաև պետական վերահսկողական կառույցի համար: 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի առաջին բաժնի պետ Մանուել Մելիքյանը նշում է` գործարանն ունի բավականին բարձրակարգ արտադրամասեր:

 «Թե՛ սանիտարահիգիենիկ, թե՛ մյուս չափանիշներից ելնելով՝ կարելի է նշել, որ բավականին բարձր մակարդակի արտադրություն է այստեղ: 

Նպատակը HACCP համակարգի ներդրումն է Հայաստանի տարբեր արտադրողների, այդ թվում՝ մսամթերք արտադրողների մոտ, ինչը խթան կհանդիսանա սննդի անվտանգության չափանիշները բարձրացնելու համար»,-ընդգծում է Մելիքյանը:

website by Sargssyan