Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դա­տա­կան հա­մա­կար­գի վրա ճնշում­նե­րը հիմ­քեր են ստեղ­ծում երկ­րի ավ­տո­րի­տա­րաց­ման հա­մար.

АНАЛИТИКА

Տևական ժամանակ է, ինչ իշխանությունը տարբեր մեթոդներով փորձում է պարզապես տեռորի ենթարկել ամբողջ դատական համակարգը: 

Իշխանությունը մտադիր է փոխել այն դատավորներին, որոնք ինքնուրույն, անկախ և բացառապես օրենքից բխող որոշումներ են ընդունում, և նրանց փոխարեն նշանակել այնպիսինների, ովքեր ընդամենը հրահանգներ կկատարեն: 

Մյուս կողմից՝ ամեն ինչ արվում է, որ գործողները մեծամասամբ դառնան կամակատար, որպեսզի շատ փոփոխությունների կարիք չլինի:

Այսօր անձնիշխանության ու բացարձակ ավտորիտարիզմի հաստատման համար հիմնական խոչընդոտը Սահմանադրական դատարանն է՝ իր ինքնուրույն դատավորներով, ուստի իշխանությունը նախևառաջ ձեռնամուխ է եղել ՍԴ-ի կազմը փոխելու գործին: 

Եվ այս ճանապարհին առաջին հերթին թիրախավորվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի վրա սկզբում փորձ կատարվեց ճնշումներ բանեցնել սանիկների ձերբակալման միջոցով:

Ապա Ազգային ժողովն ընդունեց Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը և ուղարկեց ՍԴ՝ հույս ունենալով, որ ՍԴ դատավորները, տեղի տալով ճնշումներին, չեն ցանկանա «գլուխ դնել» ամեն ինչի ընդունակ իշխանության հետ, սակայն նրանք ինքնուրույն որոշում կայացրեցին և մերժեցին ԱԺ-ի դիմումը նույնիսկ վարույթ ընդունել: 

Այս իրադարձությունից հետո իշխանությունները բացահայտ կերպով գործի դրեցին ռեպրեսիվ մեքենան: 

Նախ՝ իշխանության հետ սերտորեն համագործակցող «ոչ իշխանական» պատգամավորներից մեկի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվեց, ՀՔԾ ներկայացուցիչներն այցելեցին ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ փորձելով կուսակցությունից ստանալ Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատի և կուսակցության անդամակցության դադարեցման հետ կապված փաստաթղթերը։ 

Ապա ԱԱԾ-ն այցելեց Հրայր Թովմասյանի 75-ամյա հորը՝ ճշտելու, թե իրենց գյուղական տան տանիքը երբ ու ինչ միջոցներով են վերանորոգել: ԱԱԾ-ն հրավիրել է նաև Թովմասյանի երկու դուստրերին:

Իրավաբան պետք չէ լինել հասկանալու համար, որ այս իրադարձությունները դասական քաղաքական հետապնդման օրինակ են: 

Սակայն այստեղ խնդիրը միայն Հրայր Թովմասյանը չէ. հարցն ավելի համակարգային բնույթ ունի: 

Հրայր Թովմասյանի օրինակով իշխանությունները կարծես փորձում են ամբողջ դատական համակարգին ու բոլոր դատավորներին մեսիջ ուղարկել, որ եթե չդառնան կամակատար, ապա ՍԴ նախագահի օրինակով կարող են տեսնել, թե ինչ կլինի իրենց և իրենց ընտանիքների անդամների հետ: 

Ու բնական է, որ քիչ չեն լինի այնպիսի դատավորները, որոնք «շառից ու փորձանքից հեռու» իսկապես լուռումունջ կանեն այն ամենը, ինչ կասի Փաշինյանը:

 

Սա՞ է հայտարարված իրավական պետությունը, երբ փորձ է կատարվում դատական իշխանությունը դարձնել իշխանության խամաճիկը, և հիմքեր են ստեղծվում բեսպրեդելի և կամայականությունների կիրառման համար: 

Սա երևի թե պետք է մտահոգի ողջ հասարակությանը, քանի որ ՍԴ-ի շուրջ ստեղծված թեման մարսելուց հետո իշխանություններն անցնելու են ողջ դատական համակարգի հպատակեցմանը և ստեղծելու են ամբողջովին ուղղորդված դատական համակարգ: 

Դրանից հետո կլինեն նոր թեմաներ, ու ոչ ոք այլևս երաշխավորված չի լինի, որ իր ու իր ընտանիքի անդամները չեն հայտնվի ճնշումների հորձանուտում: Դրա համար բավարար կլինի ընդամենը հակադրվել իշխանություններին, իսկ ավելի ստույգ՝ Փաշինյանին:

Այսպիսի գործընթացները հանգեցնելու են իշխանական բոլոր լծակների կենտրոնացմանը մեկ անձի ձեռքում՝ հիմքեր ստեղծելով երկրի ավտորիտարացման համար: 

Արդյունքում հասարակության բաժանարար գծերը ավելի են խորանալու, իշխանության նկատմամբ խորը անվստահություն է կուտակվելու, որի պարպումը շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել:

Քանի որ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը խախտված է, ապա հասարակությունը քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի իշխանության ներսում բևեռացում տեղի չունենա: 

Եթե իշխանությունների գործողությունները հանրային լուրջ դիմադրության հանդիպեն, ապա նրանք չեն համարձակվի շարունակել դատարանների վրա ճնշումները, որովհետև կզգան, որ իրենց աթոռները սկսել են երերալ: 

Ու պարտադիր չի, որ դրա համար ցույցեր կամ այլ գործողություններ լինեն: 

Շատ կարևոր է հիմա յուրաքանչյուրի քաղաքացիականությունը, երկակի ստանդարտներից ձերբազատվելն ու շիտակությունը: 

Վաղը կարող է շատ ուշ լինել, իսկ մենք դեռ միմյանց աչքերի մեջ ենք նայելու:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию