Ереван, 09.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինք­նու­թյու­նը որո­շե­լու հար­ցում Փա­շի­նյա­նը խճճվել է.որ­տե՞ղ են զար­գա­նում հիմ­նա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Իլհամ Ալիևը պետք է պահպանի Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ «այս տարվա դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթաժողովի շրջանակներում Բրատիսլավայում կարող է հանդիպում լինել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև»:

 Բայց թե հակամարտության կողմերը կոնկրետ ինչի շուրջ կփորձեն բանակցել, ինչպես միշտ, մնում է յոթ կողպեքի ետևում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, մատնանշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի սեղանին դրված ինչ-որ փաստաթուղթ, որի պարունակությունը անհայտ է, «Իզվեստիա» գործակալությանը տված իր հարցազրույցում ասել է, որ «ցավոք, պետք է խոսել հանդիպման մասին, այլ ոչ թե բանակցությունների»: 

Այնպիսի զգացողություն է, որ Բաքուն և Երևանը բոլոր հանդիպումները սկսում են գրեթե զրոյից: Ավելին, Ադրբեջանը արդեն գաղտնի չի պահում այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր ղեկավարության վրա խաղադրույք դնելը իրեն չի արդարացրել: 

Թե ինչու էր Ալիևը խաղը այդ ուղղությամբ տանում, մնում է առեղծված: Եզրակացությունն այն է, որ նույնիսկ մարդասիրական հարցերի շուրջ պաշտոնական բանակցությունները ընկալվում են միայն որպես ռազմական գործողություններին այլընտրանք: 

Այնուամենայնիվ, ի՞նչ կա ներկայում: Ի վերջո, երբ նույն Փաշինյանը հայտարարում էր, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», շատերը տարակուսում էին, թե ինչ է դա նշանակում: 

Պարզ էր միայն, որ այդ կարգախոսի գործնական իրականացումը հանգեցնում է առկա բանակցային գործընթացի խզման, և առիթ է ստեղծում Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման: 

Բայց Բաքուն, և ոչ միայն նա, գերադասել է հավատալ, որ «Փաշինյանը խաղում է ներքին լսարանի համար», և դա հաստատվում է իրադարձությունների հետագա ընթացքով: 

Հակամարտությունը կարգավորելու համար Երևանը մնում է նախորդ բանակցային ձևաչափում: 

Երբ Ալիևը Սոչիի «Վալդայ» համաժողովում հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանն է, և բացականչական նշան», նրա խոսքերը ընկալվել են որպես Բաքվի կողմից պատասխան գործողություն կամ ցանկություն՝ թույլ չտալ Ստեփանակերտին մասնակցել բանակցային գործընթացին: 

Բայց Բաքուն ևս պաշտոնապես դուրս չի եկել բանակցություններից: 

Դրանով «մտքերի փոխհրաձգությունը» կարող էր ավարտվել, սակայն Ադրբեջանի նախագահը ավելի հեռուն է գնացել: 

Ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում՝ նա ասել է, որ «Նախիջևանը անջատված է Ադրբեջանից, և նրանց միջև հնագույն ադրբեջանական երկիր Զանգեզուրն է, որի՝ Հայաստանին պատկանելը աշխարհագրական պառակտում է ստեղծել թյուրքական աշխարհում»: 

Սա արդեն աշխարհաքաղաքականություն է: Բայց ինչո՞ւ հենց հիմա է Ալիևը սկսել այդպիսի աշխարհաքաղաքական հորիզոններ նախանշել: 

Նախևառաջ, ըստ Բաքվի գնահատականների, Անդրկովկասում վերստեղծվում է 1920-ականների աշխարհաքաղաքական դրվածքը, երբ մոսկովյան բոլ շևիկները դաշինքի մեջ էին Անկարայի հետ: 

Ի՞նչ էր եղել այն ժամանակ: 

1920 թվականի ապրիլին Ադրբեջանը դարձել էր տարածաշրջանում առաջին խորհրդային պետությունը, և դրանում կարևոր դեր էր խաղացել ոչ ոքի կողմից չճանաչված քեմալական Թուրքիան, որը հույս ուներ ստանալ Մոսկվայի աջակցությունը: 

Եվ ստացավ: 

Հայաստանում իշխող դաշնակցականները նախ՝ դաշինքի մեջ էին ռուս գեներալ Դենիկինի հետ, իսկ հետո ամբողջովին վերաուղղել էին իրենց արտաքին քաղաքականությունը դեպի Անտանտ:

 Իսկ նրանք բոլորն ընդհանուր քաղաքական և գաղափարական հակառակորդներ էին Մոսկվայի, Բաքվի և Անկարայի համար: Հետևաբար, Բաքվի և Երևանի միջև ցանկացած վիճելի տարածքային խնդիր պետք է լուծվեր և գործնականում լուծվում էր հօգուտ Ադրբեջանի: Եվ դա ոչ այն պատճառով, որ Բաքուն ուներ էներգետիկ ռեսուրսներ: 

Այն ժամանակ Մոսկվայի նպատակն էր հեղափոխական գործընթացի նոր հիմնասյուն ստեղծելը, մուսուլմանական արևելքից համաշխարհային հեղափոխության կամուրջ գցել: 

Պատմական պարադոքսն այն է, որ Մոսկվան վերցրել էր պանթուրքական «Մեծ Թուրան» նախագիծը որպես հսկայական տարածքների խորհրդայնացման հնարավորություն: 

Բացի դա, Մոսկվան գործում էր նաև թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտման սցենարով, և 1920 թվականի նոյեմբերի 30-ին որոշվել է Զանգեզուրը հանձնել Հայաստանին: 

Այս իմաստով, Ադրբեջանի նախագահը բացարձակապես ճիշտ է: Եվ հիմա նրա հաշվարկները կառուցված չեն ավազի վրա: 

Փաշինյանի իշխանության գալուց հետո ուրվագծվել է Հայաստանի աշխարհաքաղաքական վերափոխման միտում դեպի Արևմուտք (դաշնակցական Հայաստանի նախորդ տարբերակով): 

Իսկ Ադրբեջանը, չնայած չի անդամակցում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, հաջողությամբ մխրճվելով Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների մեջ, ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները հիմնականում Մոսկվայի հետ (վերջին մուսավաթական կառավարության գործողությունների տարբերակով): 

Ալիևը զգացել է աշխարհաքաղաքական մեծ վերաձևման նախանշան և սկսել է դրա վրա դնել հիմնական շեշտը: Եթե նա կարողանա այս ուղղությամբ ամրապնդել իր արտաքին քաղաքականությունը, իհարկե, նրա առջև կարող են բացվել նաև ղարաբաղյան կարգավորման հարցում այլ հեռանկարներ: 

Ի վերջո, պարզապես Հայաստանի հետ պատերազմ սկսելը հիմարություն է և վտանգավոր: Հասկանալ ուժերի վերաբաշխումը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Անդրկովկասում և սպասել հարմար պահի, դա պահանջում է դիվանագիտական մեծ հմտություն և փորձ: 

Հետևաբար, մինչև որոշակի պահ Ադրբեջանի նախագահը աչքի լույսի պես պետք է փայփայի ու պահպանի Փաշինյանին, որը աշխարհաքաղաքական ինքնությունը որոշելու հարցում խճճվել է այնպես, ինչպես հնում դաշնակցականներն էին խճճվել: 

Տրամաբանորեն, Հայաստանի վարչապետը պետք է լիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահավատարիմ գործընկերը, բայց իրականում Ալիևն է: 

Այնպես որ, կարիք չկա որևէ սենսացիա ակնկալել Բրատիսլավայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից: Հիմնական իրադարձություններն այսօր այնտեղ չեն զարգանում:

Կամո Խաչիկյան

Маркедонов: Разговор Путина с Пашиняном будет непростым Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» “Amio Era”: образование – это возможность изменить жизньАрхиепископ Баграт Галстанян: Шествие объединило представителей всех парламентских и внепарламентских сил Погода в Армении Ученые заявили о возможности создать варп-двигатель из научной фантастики В апреле Армению посетили 163 970 туристов В Армении уточнен порядок выдачи уведомлений гражданам о явке в военные комиссариаты для сборов Пакистан и Иран достроят газопровод вопреки предупреждениям США МВФ: мировая экономика разделилась на три блока из-за политических разногласий Brent подешевела до $82,7 за баррель В Сюникской области Армении построят таможенный и логистический центр Al Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человек Израиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Corriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в Украину ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Студенты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента Армении Архиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил его Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Против односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на Ереван Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак КарапетянФиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти «Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину