Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

КУЛЬТУРА

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՀՌԻՓՍԻՄԵ ԳԱԼՍՏՅԱՆ 

ԱՆ­ԿԱ­ԽԻ ԳԻ­ՆԸ

Էսսե

Մեր միքանիհազարամյա հայրենիքը ինձանից ընդամենը մեկ տարով մեծ՝ 25-ամյա պետականություն է: Ես Անկախությունից հետո եմ ծնվել, իսկ անկախության գինը չգրված պարտքի պես բոլորի ուսերին է դրվում, նաև՝ իմ: 

Ամեն մեկը մի ձևով վճարում է. համարյա՝ խաչհամբույրի պես: 

Բայց կան մարդիկ, որոնց վճարած գինն էլ երբեք վերադարձնել չես կարողանում, ու այդ գինը ծանրանում է հոգուդ: 25-ամյա այս պետականությունը, որից անգամ ես եմ փոքր, սահմանում պահում են ինձանից էլ փոքրերը: 

Երևի բոլոր հայրենիքները նման են այն ծերուկներին, որոնք մի փոքր մրսում են թե չէ, ուզում են, որ բոլոր զավակները հավաքվեն իրենց շուրջն ու սկսեն խնամել: 

Չնայած, ես այդ քանի՞ հայրենիք եմ տեսել, որ այսպես եմ ասում: Իմն այս մեկն է, երևի ամենաէգոիստ ծերուկը, որից հոգնում ես, նեղվում-նեղանում ես, բայց մեկ է՝ սուսուփուս տանում ես նազերը, որովհետև դա միակն է, ուրիշը չունես:

Հայրենիքները ուշադրություն ու խաղաղություն են սիրում, ամուր սահմանի ու խաղաղության դեմ արյուն են ուզում: Հայրենիքները մեկ-մեկ դաժան են լինում, որ ավելի թանկանան, ավելի դժվարանա թողնել-հեռանալը: Հայրենիքները նվիրում ու պարտք են սիրում, ամեն-ամեն ինչ վերցնում, տեղը մի բուռ հող են տալիս: Իսկ մենք ապրում ենք հանդարտ, «անհոգ», անվրդով, մինչև այն պահը, երբ հերթական կիսակյանքն է հավերժանում: Հայրենիքները կիսակյանքերով են պահվում: Չէ՜, կիսակյանք էլ չէ, ավելի քիչ… Անչափ քիչ… 

Ի՞նչ իմանաս` ինչեր կարող էին լինել, ինչեր կարող էին արվել, եթե այդ կյանքերը շարունակվեին… կիսահեքիաթներ են մեզ մնում, որոնց վերջը միշտ հանկարծակի է գալիս ու սուր ցավով` առանց երկնքից ընկնող երեք խնձորի: Ու այդ կիսահեքիաթներից հետո թողնել-հեռանալը աններելի է դառնում…

«Երկիրը երկիր չի»-ները, «Ստեղ ապրելու տեղ չի, գնանք փրկվենք»-ները, «Ապե՜ր, առանց ռուսի մենք կորած ենք»-ները, բայց հատկապես ու ամենից շատ` «Էս ջահելությունը բանի պետք չի»-ներն ու «Եթե կռիվ սկսվի, ոչ ոք չի կռվի»-ները հերքվեցին… Էս ջահելության կողմից… Ղարաբաղում… Առաջին գծում… 25-ամյակից ընդամենը մի քանի ամիս առաջ:

Իմ ծնունդից առաջ այնքան բան է եղել: 

Բայց ես երբեմն չեմ կարողանում հասկանալ/արժևորել եղածը, կամ պարտվում եմ էմոցիաներիս, որովհետև ինձ սովորեցրել են, որ մենք խեղճ ազգ ենք, որ դարերով մեզ հարստահարել են, կոտորել են, մեզ ցեղասպանել են, գրողը տանի… 

Ես երբեմն չարանում եմ ու ամեն ինչ բարդում երկրի գլխին: Հետո զգում եմ, որ սիրտս չհովացավ, ու սկսում եմ Աստծուն մեղադրել: 

Չէ՜, դա էլ չի օգնում: Գուցե մեծ տերությունների՞ն հայհոյեմ: Բայց ինչո՞ւ: Խեղճերին խղճում են ու անցնում: Է, թող չխեղճանային իմ ապուպապերը: 

Չեմ ուզում Արտավազդի սինդրոմ ունենալ. վախենում եմ նախնիների անեծքից: 

Բայց ուզում եմ մերժել ապուպապերիս: 

Դարձե՛ք ու անիծե՛ք, տառապած պապե՛ր, իմ խեղճ պապե՛ր: 

Ախր, ես իմ երկրում ինձ տեր զգալ եմ ուզում, ուզում եմ այս հողի վրա ամուր ու ապահով քայլել, ուզում եմ` ինձ սովորեցնեք, որ հույսս միայն ինձ վրա պետք է դնեմ, որ ինձնից մեծն ու ուժեղը չկա:

Անկախի գինը ծանր է: Տանել չի լինում: Բայց ինձանից էլ փոքրերը իրենց ունեցած ամենաթանկն են տվել-տալիս-տալու, որ ես ապրեմ: 

Բայց ոչ հենց այնպես, այլ ապահով, խաղաղ, երջանիկ: Բայց իրենք չգիտեն, որ իրենց տված գնից հետո երջանիկ ապրելը դժվարանում է, դառնանում…

Անկախի իմ գինը անուններ ունի, տարիքներ ունի: Անկախը լուսանկարներ ունի: 

Քեռիից հիշողություններս այնքան քիչ են, այնքան աղոտ, որ ուրիշներին թվում է, թե չեմ էլ հիշում: Քեռին մեր ողջ ընտանիքի տված ամենամեծ գինը եղավ այն ժամանակ դեռ 5-ամյա պետականությանը: 

Դրանից ուղիղ 20 տարի անցավ, ու Անկախը մի անուն էլ ունեցավ: Իրենից 5 տարով փոքր, լուսավոր, ուրի՜շ… Ղարաբաղում, Ապրիլին մեր Անդրանիկը Անկախի նոր գինը սահմանեց իր ու ընկերների կյանքի գնով: 

Մարտակերտում, 116 դիրքում… Իրենց հետո կոչելու էին «Ուրֆանյանի քառյակ»… Լավագույնը, ամենահերոսականը աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր քառյակներից… Ամենահարազատը…

Մեր Անդրանիկի հետ «ծանոթացա» հետմահու: Դա ամենածանրն էր, ամենաաններելին: 

20 տարի այս մի պուճուր քաղաքի երկու բնակիչներս ապրել ենք զուգահեռ կյանքերով, ու հատման կետերից ոչ մեկն այդպես էլ մեր ճամփաները չի հատել: 25-ամյակին բերող այս ճամփեն ամեն ինչ փոխեց… մեր կյանքում, մեր մտքերում, ու զուգահեռ ճանապարհներն էլ հատվեցին, ուղղակի՝ առանց Անդոյի…

Հայրենիքները դաժան են, էգոիստ ծերուկների պես, պահվելու համար մեծ գին են ուզում… Իսկ այդ գինը տալուց հետո ապրելը ծանրանում է… Ու Անկախը դառնում է 20 տարվա տարբերությամբ նույն բարձունքի վրա, իրարից մի քիչ հեռու տեղավորված երկու հողաթումբ…

2016թ., ապրիլ

 

ՄԱՆԱՍԵ

ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾԱ­ԿԱՆ ԸՆՏ­ՐԱ­ՆԻ

***

Ես տեսա ջրերում Անգարայի ինչպես էր

մի կալմիկ անարյուն

անշուք տաշտակը ցնցելով զտում մանրահատիկ

տիղմը` ոսկուց - և տեսա ինչպես էր գուշակում

այդ կալմիկը անկիրթ` որն է ոսկեփոշի

և որը` ավազ հոսուն.

տեսա և քեզ հիշեցի, հոգուս հոգի՜,

այդ ինչպե՞ս հասկացա, որ դու գեղեցիկ ես.

ես տեսա մոլոր նավերը իսպանական ինչպես էին լողում,

ինչպես էին լողում սահելու պես,

և շրջվեցին մեկեն, և շտապեցին ամպրոպից առաջ

դեպի լույսերը մերձափնյա և հանգրվանը հեռուև տեսա ինչպես մեկը նավերից այն տենչում էր մի լույսի որպես

գեղեցկություն իրական,

մինչ խորտակվեցին առագաստները իսպանական

այլ կայանի հետամուտ.

տեսա և քեզ հիշեցի, հոգուս հոգի՜,

այդ ինչպե՞ս հասկացա, որ դու ես գեղեցիկը.

ես տեսա Սամոսի ափերում սափորներ հնածո,

որ մարտիկներ էին պատկերում

մերկամարմին- կռացած,

ձեռնատարած – ուղղաձիգ - և տեսա մեկը  գեղեցկազարդ պահպանված,

կարծես նոր էր պտույտ արել այն կավագործ անիվը,

և նոր էր շունչ տվել ձեռակերտ.

տեսա և քեզ հիշեցի, հոգուս հոգի՜,

այդ ինչպե՞ս քեզ գտա այդքան գեղեցիկ...

 

***

Ես քեզ պետք է համեմատեմ, սիրելի՜ս,

այն աթենուհու հետ, որին խանդեց ամենագեղեցիկ վազը Ակրոպոլիսի

և խրոխտանում էր թաքուն նրա բարձրաձևությունն ունենալու,

և խռովեց ամենագեղեցիկ թուփը Ակրոպոլիսի,

և զրկվեցին գինուց աթենացիք.

ես քեզ պետք է համեմատեմ

Պաթոսի այն գեղեցկուհու հետ,

այն Աֆրոդիտեի, որին չծնկած – չերկրպագած և չմատուցած զոհաբերություն,

փակ էր քաղաքը մտնողի համար.

քեզ պետք է համեմատեմ բոբիկ ոտքերով

այն ձկնավաճառ եդովմուհու հետ,

որ ամեն գիշեր չվաճառված ձուկն էր նետում ծովն Աղի,

քանզի վճարում էին նրան...

գեղեցկության համար...

***

Ի՜նչ չնչին են, Գյոթե, ի՜նչ անհուզում,

դպիրներն այս` դաստիարակներ կարգված իմ կրքերին,

որ հեղգ տրված աշխատությամբ սակավ,

ո՛չ շնորհներ կարող էին շուրջը իրենց տեսնել,

ո՛չ էլ` իրենք լինել աստծուց շնորհակյալ.

ի՜նչ չնչին են, Գյոթե, և՛ անհուզում, և՛ հույլ,

Մենուայի որդուն ոնց պաշտպանող... ոճիր,

որ չգիտի` չունի արքան տիրոջ Խալդե 

գովերգության կարիք - և կարող է նրա՛ն խանդել,

ով չի կանգնել իր թշնամու կողքին, չի արշավել իր դեմ:

Ես եմ այսպես եղել խուճապական ու խեղճ,

ու ընդվզել ոչ գիտությամբ նախնյաց իմ Խալդ,

այլ կացին եմ ասես նրանց ձեռքից խլել`

թափահարել քո դեմ անջիղ – հուսահատված,

ու նայել ես դու ինձ ոնց Արգիշտին խալդյան`

իր ոտքերի առաջ տեսնի ոջիլ:

 

 

Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»