Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վա­ճառ­քի կե­տե­րում տե­ղե­կատ­վու­թյուն կփակց­վի՝ ապ­րան­քը փո­խա­րի­նե­լու և վե­րա­դարձնելու պայ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ. «Փաստ»

ОБЩЕСТВО

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որի համաձայն, վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև փոխարինման կամ վերադարձման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը, որը սահմանելու է կառավարությունը: 

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվում է լրացում և փոփոխություններ կատարել, որոնց համաձայն՝ եթե վաճառողը չհետևի օրենքի սահմանված կետին, ապա կնախազգուշացվի, հետո արդեն նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում կտուգանվի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

 

Հետաքրքիր է, որ նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում բավականին դեմ ձայներ է ստացել: 

 

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Չէ՞ որ այս նախագիծը և դրա կիրառումը թույլ կտա սպառողներին ավելի իրազեկ լինել իրենց իրավունքներից, իսկ այս դեպքում ՝ ավելի պաշտպանված:

 

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ չնայած «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հստակ ամրագրված է, թե քանի օրում, որ դեպքերում սպառողները կարող են վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը, բայց օրենքում չկա կետ, որ այս մասին տեղեկատվությունը պետք է պարտադիր փակցված լինի առևտրի կենտրոնների տեսանելի վայրում:

 

«Ես, ի դեպ, առաջարկում էի ոչ միայն օրենքում այդ կետն ամրագրել, այլև «Սպառողների իրավունքների պաշտպանության» օրենքը, որն իր ծավալով այնքան էլ մեծ չէ, փոքրիկ բրոշյուրների ձևով տարածել: Ռուսաստանի խանութներում նկատել եմ, որ տեսանելի վայրում փոքրիկ տախտակի վրա փակցված էին սպառողների իրավունքները, բացի դա, կային գրքույկներ, որոնց միջոցով սպառողները կարող էին ծանոթանալ իրենց իրավունքներին: 

 

Հիմա արդեն, օրենքում փոփոխություն կատարելով, մեր առևտրի կետերում ևս պարտադիր կլինի տեղեկատվական նման ցուցանակների տեղադրումը»,ասում է Կարեն Չիլինգարյանը:

 

«Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ մինչ այժմ էլ կան շատ խանութներ, որտեղ գրություններ ենք տեսնում, թե գնված ապրանքը հետ չի ընդունվում, էլ չենք խոսում այն մասին, որ սպառողը կարող է գնած ապրանքը վերադարձնել, սակայն վաճառողը տարբեր պատճառաբանություններով այն չփոխարինի: «Սա օրենքի խախտում է: 

 

Վերջին մի քանի ամիսներին սպառողների պաշտպանները և ասոցիացիաները բավական ակտիվ են գործում: Պարբերաբար բարձրաձայնում ենք ոլորտի խնդիրները: Քանի որ մեր ոչ բոլոր քաղաքացիներն են օրենքին ծանոթ, էկոնոմիկայի նախարարությանն առաջարկեցինք օրենքում փոփոխություններ կատարել: 

 

Մասնավորապես՝ նման ամփոփ տեղեկատվությամբ ցուցանակներ կփակցվեն խանութներում, որպեսզի մարդիկ ծանոթանան իրենց իրավունքներին: 

 

Սա զգոն կպահի վաճառողներին ու արտադրողներին, որոնք պատշաճ որակի ապրանք կմատակարարեն սպառողներին, իսկ վերջիններս էլ ավելի տեղեկացված կլինեն իրենց իրավունքներից: Նախագիծը միանշանակ ողջունելի է»,ասում է Սյուզաննա Չիլինգարյանը:

 

Նա նշում է՝ առհասարակ շատ կարևոր է, որ սպառողները խանութներից ինչ-որ ապրանք ձեռք բերելիս ուշադիր լինեն դրանց որակին, տեխնիկական չափանիշներին: 

 

Բայց նրա խոսքերով, երբեմն էլ լինում են սպառողներ, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում. գնում են ապրանք, օրինակ՝ զգեստ, կրում այն, այնուհետև վերադարձնում խանութ՝ ասելով, որ այն պատշաճ որակի ապրանք չէ: 

 

Այս դեպքում խախտվում է վաճառողի, նաև արտադրողի իրավունքը:

 

«Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծն իրականություն դառնալու դեպքում սպառողների համար օրենքն ավելի շոշափելի և տեսանել ի կդառնա, նրանք հստակ կիմանան, թե որ ապրանքը գնելուց հետո կարելի է այն վերադարձնել, ինչ ժամկետներում: 

 

«Կառավարության համապատասխան որոշմամբ՝ կա սահմանված ցանկ, որտեղ ընդգրկված են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները, որոնք վերադարձման կամ փոխարինման ենթակա չեն: 

 

Բայց մարդիկ շարունակում են, օրինակ՝ դեղորայքը կամ հիգիենայի պարագաները վերադարձնել խանութ և պահանջել, որ վաճառողը փոխարինի այն կամ վերադարձնի գումարը՝ հղում անելով օրենքին: 

 

Մարդկանց պետք է բացատրել, որ կա օրենք, որը, սակայն, ունի բացառություններ: 

 

Նոր նախագիծն իրականություն դառնալուց հետո մարդիկ ավելի իրազեկ կդառնան, իսկ օրենքը նրանց համար ավելի մատչելի կլինի»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

 

 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ