Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ

АНАЛИТИКА

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների պարագայում, երբ մարդկանց կյանքում սկսել են մեծ դերակատարություն ստանձնել տեղեկատվական հոսքերը և սոցցանցերը, հասարակական կարծիքի վրա ազդելու հսկայական դաշտ է բացվել։ 

Եվ կիրառություն են ստանում հասարակական լայն շերտերի գիտակցության վրա ազդելու առավել նուրբ հնարքներ, որոնցից ամենակարևորը մանիպուլյացիան է, որը կիրառվում է հասարակական կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: 

Մանիպուլյացիան վարքը կառավարելու հնարք է մարդու գիտակցության և հոգեկան աշխարհի վրա նպատակաուղղված ազդեցություն գործելու միջոցով։ 

Իսկ մանիպուլյացիոն մեթոդները ամենից հաճախ կիրառվում են քաղաքականության ասպարեզում, երբ հասարակությանը հայտնի որևէ գործչի վարկանիշին անդառնալի հարված հասցնելու համար նրա անվան շուրջ հյուսվում են միֆեր, սակայն գլխավորը ոչ թե միֆ ստեղծելն է, այլ այն աննկատ ներմուծելը մարդկանց գիտակցության մեջ, որպեսզի նրանք չգիտակցեն, որ տեղի է ունենում մանիպուլյացիա: 

Այնպես չէ, որ տեղեկատվական մանիպուլ յացիաները նորույթ են, սակայն վերջին տարիներին դրանք առավել նոր ձևեր ու ընդգրկունություն են ստանում: 

Պատահական չէ, որ տարիներ շարունակ ներկայիս իշխանության ներկայացուցիչները ընդդիմադիր եղած ժամանակ հասարակական գիտակցության մեջ ներմուծել են միֆեր, որոնց զգալի մասը հեռու է եղել իրականությունից: 

Բայց, վերջին հաշվով, կարևոր չէ, թե շրջանառության մեջ դրված միֆը կամ առասպելը որքանով է հեռու իրականությունից, այլ կարևոր է այն պարբերաբար շրջանառության մեջ դնելը, որպեսզի որոշ ժամանակ հետո հանրության մոտ կասկածներ չառաջանան, և այդ առասպելին մարդիկ վերաբերվեն որպես տեղի ունեցած իրողության։ 

Իսկ մարդկանց կարծիքների վրա ազդելը հնարավորություն է տալիս հետագայում նաև կանոնակարգել և հսկել նրանց գործունեությունը: 

Հասկանալի է, որ քաղաքական միֆերի ստեղծումը ծառայեցվում է որոշակի քաղաքական շրջանակների շահերին, և դրան պետք է շատ լուրջ վերաբերվել, մանավանդ ներկայիս պայմաններում, երբ սոցցանցերի միջոցով տեղեկատվությունը կարճ ժամանակամիջոցում կարող է մեծ տարածում գտնել։ 

Այսպիսի միֆերի միջոցով հասարակության գիտակցության վրա ազդելու պրակտիկան լայնորեն կիրառվում է արտասահմանում։ 

Հեռու չգնալու համար բերենք Ուկրաինայի օրինակը, երբ մի քանի տարի առաջ Մայդանի օրերին առասպելներ էին տարածվում այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի առասպելական հարստության և դղյակների մասին։ 

Դրանով մարդկանց ավելի էին գրգռում Յանուկովիչի դեմ, սակայն տարիներ հետո պարզվում է, որ այդ տեղեկությունների շրջանառումն ընդամենն օգտագործվել է քաղաքական նպատակներով և իրականությանը չի համապատասխանում։ 

Եվրոպական դատարանը որոշում կայացրեց վերացնել պատժամիջոցներն Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ, իսկ նրա հաշվին այդպես էլ գաղտնի գումարային հաշիվներ չհայտնաբերվեցին: 

Հայաստանում տարիների ընթացքում ևս հյուսվել են միֆեր այս կամ այն գործչի վերաբերյալ։ 

Եվ քանի որ հասարակությունը գտնվում է սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, ոչ այնքան բարվոք պայմաններում, շատ հաճախ առանց որևէ հիմնավորման շրջանառության մեջ են դրվում կեղծ կամ պարզապես ուռճացված տեղեկություններ՝ նպատակ հետապնդելով նրա հանրային ռեյտինգը ինչքան հնարավոր է ցած գլորել։ 

Սակայն ոչ ճիշտ տեղեկությունների վրա հիմնված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ, քանի որ դրանք կարող են ուղղակի չդիմանալ փաստերի ճնշմանը։ 

Օրինակ՝ օրերս հանրության դատին ներկայացվեց ֆիլմ-հետաքննություն Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի ունեցած 4 միլիարդ դոլար կարողության առասպելի մասին: Տարբեր մասնագետներն ու փորձագետները մանրամասնորեն ցույց էին տալիս, թե հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով ինչպես են կեղծ տեղեկություններ շրջանառության մեջ դրվել, թե իբր երկրորդ նախագահը 4 միլիարդ գումար ունի։ 

Այլ հարց է, որ նման գումարի մասին բարձրաձայնողների գերակշիռ մասը նույնիսկ պատկերացում չունի նման թվի մասին, էլ չենք խոսում նման կարողություն ունենալու հավանականության մասին: 

Հարցն այն է, որ խնդիրը միայն քաղաքական միֆերը բացահայտելով չի փակվում, երկար ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ շրջանառվող ամեն մի տեղեկատվություն հալած յուղի տեղ չընդունեն, անհրաժեշտ կասկածամտություն դրսևորեն և փորձեն հասկանալ՝ արդոք տեղեկատվությունը հիմնված է փաստերի վրա, թե ոչ։

 Ավելին, արդյոք նման բան ընդհանրապես հնարավոր է, թե ոչ:  

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию