Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է

АНАЛИТИКА

Մի քանի օր է՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի որոշ մասը ցնցումների մեջ է: Ի՞նչն է այսպես խաթարել «քայլողների» հոգեկան ու հոգեբանական անդորրը: 

Պարզվում է՝ գտնվել է մի պատգամավոր, որը հանդգնում է դեմ խոսել միասեռականներին, դեմ խոսել Հայաստանում դրանց հնարավոր ամուսնությանն ու երեխա որդեգրելուն: Ավելին, իրեն «թույլ է տվել» համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնել: 

Իսկ ի՞նչ պիտի անեին «սորոսականությունը» որպես ուղենիշ ընտրած, սեռափոխության մասին ֆիլմին 20 մլն դրամ տրամադրող, ազգային արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու, հայերենի ու հայագիտականի դեմ պայքարի ճանապարհով գնացող իշխանականները: 

Պարզ է՝ պիտի դեմ քվեարկեին նման օրենքի նախագիծը նույնիսկ օրակարգում ընդգրկելուն: Սակայն ամեն ինչ չավարտվեց դեմ քվեարկելով: 

«Քայլողները» ԱԺ ամբիոնը, Ֆեյսբուքը օգտագործելով՝ սկսեցին լուտանքներ թափել հանդուգն Գևորգ Պետրոսյանի հասցեին, «ձեռքի հետ», առիթն օգտագործելով հարձակվելով նաև ԲՀԿ-ի վրա, որովհետև փաստացի վերջինս մնացել է միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում ու խանգարում է հանգիստ նիրհել իշխանության բերած անդորրի մեջ: 

Սակայն ամենացավալին «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության այն պատգամավորների վիճակն է, որոնք իսկապես ազգային կեցվածք ունեն, արժանապատվություն ունեն, հոգու խորքում հասկանում են, որ իրենց թիմը, մեղմ ասած, անընդունելի ճանապարհով է գնում, սակայն պարտավոր են առաջ տանել թիմի քաղաքական գիծը: 

Վստահ ենք՝ նման մարդիկ քիչ չեն իշխող քաղաքական ուժի շարքերում, պարզապես անզոր են և, հաշվի առնելով իրենց բարոյական նկարագիրը, դեմ չեն գնում թիմին: 

Սակայն շուտով առաջ կգան հարցեր, որոնք պարզապես կլցնեն նաև այդ գործիչների համբերության բաժակը, քանզի իրենք այսօր էլ բացճակատ են շրջում երկրում և հաստատ չէին ցանկանա գլուխները կախ քայլել:

Իսկ մանիպուլ յացիաները, թե որևէ թեմայի մասին շատ խոսելով են հենց նպաստում այդ երևույթների տարածմանը, ուղղակի որևէ քննադատության չեն դիմանում: 

Այդ նույն հաջողությամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն օր խոսել է ու խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, այլ հարցերի մասին: 

Կարո՞ղ ենք ենթադրել, որ դրանով նա էապես նպաստում է կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների տարածմանը: 

Ինչ վերաբերում է կոնկրետ Գևորգ Պետրոսյանին ու նրա անվան շուրջ շահարկումներին, ապա երեկ այս առումով ամփոփ պատասխանեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հասկացնելով, որ իր թիմը համաձայն է Պետրոսյանի հետ և թույլ չի տա որևէ հակաազգային, որևէ անբարո քայլ. 

«Հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ։ Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ 

Ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ։ Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն։ 

Մենք ավանդական ազգ ենք, և մեր կուսակցությունում դա, Ծառուկյանից սկսած, անընդունելի է։ Ինչ ուզում են՝ թող ասեն։ Մենք հետամնաց ազգ ենք, չգիտեմ ինչ, մեզ համար դա անընդունելի է»,ասել է Ծառուկյանը:

Ի դեպ, բոլոր նրանց, որոնք այս թեմաների շուրջ փորձում են մանիպուլ յացիաներ անել՝ շեշտելով «հետամնացություն»-«ժամանակակից» բառախաղը, ուղղակի «մաստեր կլաս» է ցուցադրել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը: 

«Ժամանակակիցը հիմա արդեն ավանդականն է։ 

Չե՞ք հավատում, հարցրեք Հայաստան այցելող հազարավոր բարեկեցիկ եվրոպացիներից ցանկացածից, թե ինչն է իրեն բերել մեր երկիր։ 

Ժամանակներն արագ են փոխվում։ Իսկ մենք, հաճախ, նախորդ ժամանակահատվածի մեր հավատամքով հետ ենք մնում: ... 

Հոգիս միշտ փառավորվում է Վիեննա-Երևան ավիաչվերթում, երբ արձանագրում եմ, որ սալոնի 80 տոկոսը հայեր չեն՝ իտալացի, ֆրանսիացի և գերմանացի տարեց զույգեր են։ Սա համաշխարհային զբոսաշրջության ոսկե սեգմենտն է։ 

Պրոֆեսիոնալները կհաստատեն։ Դուք կարծում եք՝ նրանք Երևան են գալիս Zara-ից գնումների կամ Jamiroquai-ի համերգին մասնակցելու համա՞ր։ 

Ոչ իհարկե։ 

Նրանք գալիս են հնագույն քաղաքակրթությանը հաղորդակից լինելու, մեր ազգայինը, ավանդականը յուրացնելու համար, մեր խոհանոցը համտեսելու ու մեր մշակույթը վայելելու համար։ Ահա թե ինչով ենք մենք հետաքրքիր աշխարհին։ 

Հայերենով, հայով, ազգայինով, ավանդականով։ Միայն։ Ժամանակակիցն այլևս ավանդականն է։ Մի՛ վախեցեք լինել ժամանակակից, տիկնայք և պարոնայք»:

 Ավելի ամփոփ ու ավելի խորքային դժվար է ասել: Այնպես որ, ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է: 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель