ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒՆՎԱՐԻ) Հայաստանի առաջին օմբուդսմեն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծուռ հարվածների սինդրոմը. երբ գնդակը նշանառելով մեկ գնդապարկ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առաջարկվում է ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարակային ո՞ր հիվանդությունների թիվն է աճել և որո՞նք են նվազ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քրոնիկ հիվանդության շրջանում ենք. իրական հաջողություններ դե... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 29.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե որդնած է. Արմեն Աշոտյան «Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով Բացահայտվել է դանակահարության դեպքը. Հարվածը եղել է որովայնին Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է շուրջ 2 դրամով Ոստիկանության կողմից զավեշտի հասնող վերաբերմունք էր, և այդ կասկածով բերման ենթարկելն առնվազն ծիծաղելի է․ իրավապաշտպանները՝ քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին Իրաքում կործանվել է ռազմատրանսպորտային ինքնաթիռ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը կալանավորվեց Թեհրան-Երեւան երթուղին սպասարկող ընկերության ավտոբուսը վթարի է ենթարկվել. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել Դանակահարություն Երեւանում. մենեջերը դանակահարել է տնօրենին. Վերջինս ի վիճակի չէ բացատրություն տալու Գյումրիում բախվել են Volkswagen-ն ու 2 «ԳԱԶ 31029»-ները. կան վիրավորներ (ֆոտո) «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում չինացիներ են փորձաքննության ենթարկվել` կորոնավիրուսի վարակի կասկածանքով Երեւանում հնչած կրակոցների հետքերով. Վեճի մասնակիցների ինքնությունները հայտնի են Ավելի քան 60 մարդ զոհվել է հորդ անձրեւների պատճառով

Պետք է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ադրբեջանից անկախության իրավունքը. Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը Առաջին ալիքում «Պոզներ» հաղորդման հյուրն էր եւ խոսել է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների մասին։

Հաղորդումը վարող Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ վերջերս Ղարաբաղ կատարած այցելության պատճառով Զատուլինը ենթարկվել է խիստ քննադատության Ադրբեջանում, եւ հետաքրքրվել է, թե ինչպես է խորհրդարանականը տեսնում հակամարտության լուծումը։

Կոնստանտին Զատուլինը նշել է, որ իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հանդեպ ձեւավորվել է վաղուց, եւ նա խորապես համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես ուրիշ որեւէ այլ հակամարտություն, կարող էր լուծված լինել։

«Այդ լուծման հիմքում փոխզիջումն է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչ մեկի կողմից ճանաչված չէ, բայց գոյություն ունի եւ ապրում է։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ ոչ մի գնով ու երբեք չի համաձայնի Ադրբեջանի կազմ վերադառնալու ինչ-որ ձեւերի, թող որ անգամ ձեւական։ Անգամ այն պահին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Ադրբեջանի ճանաչումը  նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում ձգված էր, որովհետեւ արդեն այդ պահին՝ 91 թվականին, արդեն երեք տարի ընթանում էր հակամարտությունը, եւ Ադրբեջանը լիովին չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը։ Ուստի, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ադրբեջանից անկախության իրավունքը»,- ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ-ի կողմից փոխզիջում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների հանձնումը, որոնք ինքնապաշտպանության ուժերը գրավել են պատերազմի ժամանակ: Նա նշել է, որը խոսքը 7 շրջանից հինգի մասին է, քանի որ երկու շրջանը Ղարաբաղը կապում է Հայաստանին:

Զատուլինը հավելել է, որ երկու երկրներում այս փոխզիջման իրականացմանը խոչընդոտում են «անսանձ ազգայնականները». Ադրբեջանում նրանք համարում են, որ պետք է ստանան ամբողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում, որ արյամբ նվաճված հողերը չեն կարող հանձնվել:

 

 

website by Sargssyan