Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն

ОБЩЕСТВО

ՏՈՆԵՐ

Տնտեսական և սոցիալական զարգացման համար պայքարող կամավորների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի մարտական փառքի օր, Կամավորների օր, Ուկրաինա՝ Վիճակագրության ոլորտի աշխատողների օր: 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ 

1837- ծնվել է հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: 

1837 – վախճանվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։ 

1917- ռուսների և թուրքերի միջև կնքվել է, այսպես կոչված, Էրզինջանյան հրադադարը, որը բերել է Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի մասսայական վերադարձի Ռուսահայաստան: 

1918- սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռիի համար, որի ժամանակ Դրոյի գլխավորած հայկական բանակը կարճ ժամանակում Վրաստանին հասցրել է ծանր հարված։ 

1920 - ՀԽՍՀ հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։ - Երևանում լույս է տեսել ՀԿԿ կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը, որը 1921-ից վերանվանվել է «Խորհրդային Հայաստան»։ 

1921– Նեմեսիս գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրքական առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։ 

1936- շահագործման է հանձնվել Քանաքեռհէկը: 

- ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարը ընդունել է ԽՍՀՄ նոր Սահմանադրությունը, որը հռչակել է «սոցիալիզմի լիակատար հաղթանակը», լուծարվել է Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը, իսկ Հայկական ԽՍՀ -ն դարձել է միութենական հանրապետություն։ 

1965– ծնվել է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին։ 1988- Բաքվում ցրել են Ղարաբաղի համար անցկացվող ցույցը, ձերբակալվել է 547 մարդ, զոհվել է երկու մարդ: 

1992 - վախճանվել է նկարիչ Կառլոս Աբովյանը: 

2005-սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Բուշի և Վրաստանի նախագահ Սահակաշվիլու դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող՝ Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանի դատավարությունը:

 -Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը: 

2011-Երևանի կենտրոնում գտնվող «Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի բացօթյա հատվածը ապամոնտաժվում է, որովհետև քաղաքապետը որոշել է, որ պետք է մաքրել Աբովյան փողոցը: 

2013-«Դեմ ենք ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը մեքենաներով բողոքի երթակցիա է կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: 

2017-Խորհրդարանը մերժել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեց նելու վերաբերյալ «Ելքի» նախաձեռնությունը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա.63- Կապիտոլիումի Տուլլինյան բանտում մահապատժի են ենթարկվել Կատալինի դավադրության հինգ մասնակիցներ: Դա հնարավոր է եղել իրականացնել մեկ օր առաջ Սենատի կայացրած թուլտվության համաձայն, ըստ որի, ավագ կոնսուլ Ցիցերոնը առանց դատի կարող է մահապատժի ենթարկել մարդկանց: 

1349 -Նյուրնբերգում սկսվել են հրեական ջարդեր, քանի որ հրեաները կասկածվել են ժանտախտի տարածման մեջ: 

1456-տեղի է ունեցել երկրաշարժ, որն ավերել է Նեապոլը, իսկ 35 000 մարդ զոհվել է: 

1484-Հռոմի պապ Ինոկենտի 8-րդը հրապարակել է բուլլա, որը սկիզբ է դրել 16-17րդ դարերում Եվրոպայում իրականացվող վհուկների որսին: 

1492- Քրիստափոր Կոլումբոսը հասել է Հաիթի կղզի:

1766- Լոնդոնում (Անգլիա) հիմնադրվել է «Քրիստիս» աճուրդային տունը: 

1791– վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ երգահան, բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ 

1803 –ծնվել է ռուս բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչևը: 

1812 -Նապոլեոնը թողել է իր զորքը Ռուսաստանում և ուղևորվել Փարիզ:

1848 –ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Պոլկը հաստատել է Կալիֆորնիայում ոսկի գտնելը, որը բերել է ոսկու տենդի առաջացման:

1890 - ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ Ֆրից Լանգը: 

1901– ծնվել է ամերիկացի կինեմատոգրաֆիստ, մուլտիպլիկատոր, գործարար Ուոլթ Դիսնեյը։ 

1904 —ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ Պորտ-Արտուրի մոտ ճապոնացիները ոչնչացրել են ռուսական նավատորմը: 

1925 —տեղի է ունեցել Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմիերան: 

1926– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ Կլոդ Մոնեն։ 

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսկվայի տակ սկսվել է խորհրդային զորքերի հակահարձակումը: 

1946 - ծնվել է իսպանացի օպերային երգիչ (տենոր) Խոսե Կարերասը: 

1952– Լոնդոնի վրա հսկա փոշու ամպ (սմոգ) է իջել, որը ցրվել է միայն 4 օր անց, ծխի հետևանքով զոհվել է մոտ 12 000 մարդ։ 

1957– ջուրն է իջեցվել խորհրդային «Լենին» ատոմային սառցահատը, որը աշխարհում առաջին միջուկային շարժիչով աշխատող վերջրյա նավն է։ 

2009 —ռուսական Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկվել է հրդեհ, որի արդյունքում զոհվել է 156 մարդ: 

2013 - վախճանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան։

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ