Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­րա­հո­սով բա­րե­փո­խում­ներ ենք անում, չու­նենք ճա­նա­պար­հա­յին քար­տեզ»

ИНТЕРВЬЮ

Կրթական ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին խոսվում է մշտապես։ Իհարկե, այդ խոսակցություններն առավել թեժանում են, երբ սկսվում և ավարտվում է քննական շրջանը, երբ ոլորտի պատասխանատու գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացնում նախագծեր և նախաձեռնում փոփոխություններ, երբ համակարգում աշխատող փորձագետները բարձրաձայնում են տարիներ ի վեր չլուծվող խնդիրների մասին։ 

Հետհեղափոխական Հայաստանում ոլորտի շուրջ մտահոգությունները սկսեցին թերևս այն ժամանակ, երբ միավորվեցին երեք նախարարությունները և ստեղծվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես ընդունված է ասել, սուպերնախարարությունը։ 

Կարծիքներ հնչեցին, որոնք մինչ այժմ էլ, ի դեպ, շարունակում են արդիական մնալ, որ պետության համար այսքան կարևոր ոլորտներին վերաբերող աշխատանքների լուծումը մեկ նախարարության վստահելն այնքան էլ ճիշտ որոշում չէ, քանի որ բոլոր ոլորտներին հավասար ուշադրություն չի հատկացվի, դրանցից գոնե մեկը հաստատ կմնա լուսանցքում։ 

Ի դեպ, լուսանցքում հայտնվելու մասին «Փաստի» հրապարակումներում բազմիցս բարձրաձայնել են գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ոչ բավարար ֆինանսավորում, պետական ոչ պատշաճ ուշադրություն և այլն։

 Սակայն, չնայած կարծիքներին և մտահոգություններին, որոշումը կայացվեց՝ կառավարման պետական համակարգի օպտիմալացման շրջանակներում։ 

Հաջորդ աղմկահարույց խնդիրը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն էր։ Փորձագետները և ոլորտների ներկայացուցիչներն այն որոշ վերապահումներով դրական համարեցին, սակայն բողոքի բուռն ալիք բարձրացրեց այն, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը կլինի ոչ պարտադիր և բուհերի հայեցողությամբ։ 

Առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելուն գումարվեց «Մել» ֆիլմին և Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ բեմադրված պերֆորմանսին տրամադրված պետական ֆինանսավորումը։ 

Այս ֆոնին բողոքի ակցիաներ կազմակերպեցին ուսանողները և դասախոսները՝ պահանջելով ընդհուպ գերատեսչության ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ամփոփելով 2019 թվականը՝ «Փաստը» զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել, թե իրականում ի՞նչ դրական և բացասական փոփոխություններ եղան անցնող տարում և արդյո՞ք հեղափոխությունը դրական իմաստով մտավ կրթական համակարգ։ 

Խաչատրյանը նախ առանձնացնում է կրթական ոլորտում կատարված դրական փոփոխությունները։ 

«Առաջինն այն էր, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրացավ, ավելացավ կրթության բյուջեն, էական գումարներ հատկացվեցին դպրոցների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին։ Ֆինանսական առումով դրական տեղաշարժեր եղան։ 

Կան նաև կարծիքներ, որ դպրոցների տնօրենների ընտրությունները գուցե ոչ ամբողջությամբ, բայց որոշակիորեն շատ ավելի մրցակցային են դառնում։ 

Ունենք, ի դեպ, մի շարք դպրոցներ, որտեղ տնօրենի պաշտոնի համար պայքարել է 7-8 թեկնածու։ Նշանակում է, որ այդ գործընթացը դառնում է ավելի մրցակցային, մարդիկ պայքարում են, իհարկե, չենք կարող ասել, որ ամեն ինչ կարգին է։ 

Բնականաբար, Հայաստանում դեռևս անձնական կապերն իրենց դերը կատարում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Այնուհետև փորձագետն անդրադառնում է ոլորտում առկա խնդիրներին։ 

Ընդգծում է՝ ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությունից անցել է 1,5 տարի, բայց կրթության ոլորտում անհրաժեշտ նոր աշխատելաոճ դեռևս չունենք։ 

«Եթե ուզում ենք, որ հեղափոխությունը մտնի կրթության ոլորտ, նախարարությունը պետք է մշակի համակարգի հետ աշխատելու նոր ոճ, նոր լեզու, որը պետք է լինի ավելի մասնակցային, ավելի խորքային։ Հաճախակի պետք է քննարկումներ արվեն լուրջ թեմաների շուրջ, ոչ թե մեկ անգամ հավաքվենք, մի բան քննարկենք։

 Նախարարությունը պետք է փորձի հասկանալ, թե ինչ ներուժ կա, ովքեր են լավագույն կադրերը։ Կան այնպիսի հարցեր, որոնք դեռևս մնում են բաց։ 

Հիմնական խնդիրն այն է, որ նախարարությունը կրթության ոլորտում դեռևս օրակարգ չի թելադրում, ինչը շատ կարևոր է։ Առարկաների դասավանդման հետ կապված վերջին զարգացումների հիմնական պատճառն այն էր, որ նախարարությունը բավական պասիվ պահվածք դրսևորեց, պրոակտիվ չեղավ, և այդ իմաստով, բնականաբար, գտնվեց որոշակի կետ, որը սրեց իրավիճակը։ 

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որ հիմա ընդունում ենք, լավն է, բայց այն նախատեսված է կրթական կայացած համակարգի համար։ Հիմա մեր համակարգն այդ իմաստով կայացած չէ, չգիտեմ՝ այս բարեփոխումները և փոփոխություններն ի՞նչ կտան։ 

Մյուս խնդիրն այն է, որ այս տարին ևս եզրափակում ենք առանց ռազմավարական փաստաթղթերի։ Արդեն 7-8 տարի է՝ Հայաստանի կրթության ոլորտում ոչ մի լուրջ փաստաթուղթ չի ընդունվել, սա շատ մեծ խնդիր է, նշանակում է, որ մեր կրթական համակարգը չունի ներուժ ռազմավարական փաստաթղթեր ընդունելու, դրանք իրագործելու։ 

Ի դեպ, այնպես էլ չէ, որ ինչ-որ ընդունվել է, կատարվել է, օրինակ՝ կրթության զարգացման պետական նախկին ծրագիրը՝ մի բան գրվեց, մի ուրիշ բան արվեց։ 

Հաջորդ տարի լրանալու է կրթության զարգացման պետական չընդունված ծրագրի հինգ տարին։ Մյուս տարի ծրագիրը պետք է ավարտվի, բայց դեռ չենք էլ ընդունել այդ ծրագիրը։

 Սա ամենամեծ խնդիրն է, որովհետև ստացվում է, որ հարահոսով բարեփոխումներ ենք անում, չունենք ճանապարհային քարտեզ։ 

Եթե ուզում ենք, որ փոփոխություններ լինեն, համակարգում աշխատող մարդիկ պետք է շատ պարզ ու թափանցիկ հասկանան և տեսնեն, թե ինչ է սպասվում։ 

Եթե չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, ինչպես կարող եմ նպաստել այդ բարեփոխումներին։ Այս տեսակի հարցերը մնում են անհաղորդ և անլուծելի»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа