Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե շարժ­վենք նույն դան­դաղ­կո­տու­թյամբ, կա­րև­որ­ներն ան­կա­րև­որ­նե­րից չսահ­մա­նա­զա­տե­լով, լուրջ խնդիր­ներ կու­նե­նանք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» թերթը գրում է․ 

Լավատեսական սպասումներ, միևնույն ժամանակ որոշակի ռիսկեր՝ կապված նաև երկրի ընդհանուր զարգացման հետ: Վերոնշյալ սպասումները և ռիսկերը «Փաստի» հետ զրույցում մատնանշել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը՝ խոսելով նաև տնտեսական իրավիճակի, նախորդ տարում գրանցված արդյունքների, 2020թ.-ի անելիքների, ինչպես նաև երբեմն «աննախադեպ» որակվող ցուցանիշների մասին: 

«Եթե մենք քննարկենք հետհեղափոխական ժամանակահատվածի առաջին լիարժեք տարին, ապա պետք է ասենք, որ արդյունքներն իրենց մեջ լավատեսական սպասումներ են ամփոփում: Էական հետընթաց չի արձանագրվել, գրեթե բոլոր ցուցանիշների մասով գրանցված որոշակի սանդղակը պահպանվում է: 

Դրական արդյունքների շարքին պետք է դասել հատկապես արդյունաբերության ոլորտի աճը: Այդ ցուցանիշը, սակայն, դեռ չի կարող բավարար համարվել։ 

Մենք անընդհատ խոսում ենք ՀՆԱ-ի մասին, առհասարակ տնտեսական զարգացումների ներառականության մասին, և, կարծեք թե, արձանագրվում է, որ ներառականություն չի ապահովվում: 

Այս առումով, սակայն, պետք է ընդգծել, որ միանգամից հնարավոր չէ այնպիսի ներառականություն ունենալ, ինչպես զարգացած երկրներում է: Այդուհանդերձ, այդ առումով որոշակի խնդիրներ լուծվում են»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով աշխատավարձերի, կենսաթոշակների տասը տոկոս բարձրացման, ինչպես նաև սոցիալական ուղղվածության որոշակի ծրագրերի իրականացման մասին:

 «Այսինքն, միգուցե շատ փոքր ծավալներով, բայց ներառականության ինչ-որ ազդակներ մենք արդեն ստանում ենք: Իսկ ընդհանուր առմամբ, ներառական տնտեսություն ունենալու համար արտադրությունը պետք է մոդեռնացվի, որի համատեքստում կարող ենք ընդգծել բիզնեսն ակտիվացնելու, բիզնեսին աջակցելու, պետական և մասնավոր հատվածի համագործակցության խորացման և այլ անհրաժեշտությունների մասին»,-նշեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է ռիսկերին՝ Ջ. Թադևոսյանը նշեց, որ կան նաև խութեր, որոնք կապված են երկրի զարգացման ու նվաճումների հետ: Այս առումով նա դիտարկեց տնտեսական աճը, որի խնդիրն առկա է առհասարակ ամբողջ աշխարհում.

 «Այդուհանդերձ, քանի որ դաշտը բաց է, մենք կարող ենք տարբեր ուղղություններով, համակարգային միջոցառումների շնորհիվ և առավել կառուցվածքային տնտեսական քաղաքականության միջոցով ապահովել ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպեր: Մեծ հաշվով, կտրուկ հետընթաց չենք ապրում նաև տնտեսական աճի առումով: 

Իսկ բյուջեում ամրագրված 4,9 տոկոս տնտեսական աճը իրավիճակային ցուցանիշ է, համապատասխանում է մեր ներուժին: 

Այլ խնդիր է, որ որոշակի ռիսկեր կարող են առաջանալ այդ աճի որակական տեսանկյունից: 

Մենք դարձյալ տեսնում ենք, որ ծառայությունների, ընդ որում՝ ոչ արտահանելի ոլորտների տեսակարար կշիռը գրեթե նույն չափով պահպանվել է, տեսնում ենք նաև գյուղատնտեսության դերակատարման նվազում»:

Անդրադառնալով աննախադեպ որակվող ցուցանիշներին՝ մեր զրուցակիցը նախ նկատեց. 

«Եթե երբեմն ցուցանիշներին աննախադեպ բնութագրումն է տրվում, միգուցե դա ավելի շատ շտապելու, երկիրը լավատեսական շրջանակներում դիտելու ցանկության հետևանքն է: Իհարկե, եթե կան դեպքեր, որոնց պարագայում չպետք է շտապողականություն ցուցաբերվի, այդ մասին պետք է չասվի, և տեղեկատվությունը պետք է ավելի ստույգ մատուցվի: Այս համատեքստում, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ ՀՆԱ-ի վերաբերյալ հայտարարության մասով ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ: 

Բոլորս գիտենք, որ արժույթի միջազգային հիմնադրամը լուրջ ֆինանսական կառույց է, իր մեթոդաբանությամբ ցուցանիշներ է հրապարակել, որից ելնելով՝ կա այն ոգևորությունը, ըստ որի՝ մենք մի քիչ ավելի լավ դիրքում ենք հայտնվել: 

Շատ հաճախ լինում են ոչ տեղին արձագանքներ, բայց լինում են դեպքեր, երբ ցուցանիշները մատուցվում են ոչ ստույգ, ինչն արդեն այլ խնդիր է»:

Ջուլիետա Թադևոսյանը շեշտեց, որ հատկապես վերջին երկու տարիներ ընթացքում, հետհեղափոխական շրջանով պայմանավորված, սայթաքումներն ու վրիպումները չէին կարող բացառվել: 

«Մենք կարող էինք ավելի վատ վիճակում հայտնվել, ավելի վատ ցուցանիշներ ու լուրջ խնդիրներ ունենալ, բայց նման իրավիճակ չկա, փոխարենն ունենք մի հարթակ, որտեղ դանդաղ ու փոքրիկ քայլերով ինչ-որ խնդիրներ են լուծվում: 

Բայց այսօր արդեն կան որոշակի ազդակներ, ռիսկեր»,-ասաց նա՝ առաջին հերթին առանձնացնելով գիտատեխնիկական անվտանգության հարցը, կրթության, գիտության ոլորտները: «Եթե այսօր կրթության, գիտության մեջ ներդրումներ անենք, մենք այդ հատույցը մի քանի տարի հետո անպայման կստանանք: 

Եթե մենք շարժվենք նույն դանդաղկոտությամբ, կարևորներն անկարևորներից չսահմանազատելով, բնականաբար, մեկ-երկու տարի հետո ավելի լուրջ խնդիրներ կունենանք, որոնք կարող են լինել դժվար լուծելի ու վտանգավոր մեր երկրի համար: 

Այս առումով ցանկալի է շատ ավելի հստակ, ճշմարիտ և իրատեսական տեղեկատվություն մատուցել հանրությանը, առավել ևս՝ պարզ լեզվով, ինչն անպայման իր դրական ազդեցությունը կունենա, որովհետև չհիմնավորված տեղեկատվությունից շատ բան է կախված: 

2019-ին ձևավորվեց մի հարթակ, ըստ որի՝ 2020թ.-ին կարելի է վերահսկել տնտեսության զարգացման ընթացքը, բացահայտել խութերն ու ռիսկերը, ինչից ելնելով էլ մշակել նոր ուղղություններ՝ ներգրավելով էլ ավելի պրոֆեսիոնալ մարդկանց, ունենալով նաև երկրի զարգացման էլ ավելի գերակա նպատակներ ու ոլորտներ»,-եզրափակեց մասնագետը:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ