Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ներ­հա­սա­րա­կա­կան ու ներ­քա­ղա­քա­կան մթնո­լոր­տում կու­տակ­ված աղ­բը մաք­րե­լու ժա­մա­նա­կը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» թերթը գրում է․ 

Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտը ոչ միայն պահպանվում է, այլև ավելի է թանձրանում։ Իսկ այդպիսի մթնոլորտի ստեղծման հիմնական պատասխանատուն իշխանություններն են: 

Սա կանոն է բոլոր ժամանակներում, իսկ մեր իրականության մեջ՝ առավել ևս, քանզի գործող իշխանությունների նախաձեռնությամբ հասարակությունը բաժանվեց սևերի և սպիտակների, ընդդիմադիրների նկատմամբ սկսեց գեներացվել ատելության հսկայական էներգիա, ամենօրյա ռեժիմով ընթացավ թշնամիների «մոգոնում»։ 

Հասկանալի է, որ ատելության գեներացման միջոցով իշխանությունները ցանկանում էին հասնել համախոհների որոշակի կոնսոլիդացիայի, սակայն այս պրոցեսի տևական շարունակությունը ապակառուցողական նշանակություն է ձեռք բերել հասարակության համար, որն ի վերջո նաև բումերանգի էֆեկտ է ունենալու։ 

Երբ վարչապետը ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչեցնում է թաթիկներ կտրելու, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու կոչեր, իսկ սոցցանցերում քաղաքական ընդդիմախոսների հասցեին հնչում են ամենավերջին հայհոյանքները, ապա նման երևույթները կամաց-կամաց ներմուծվում են հասարակ քաղաքացիների բառապաշար և դառնում են առօրյա երևույթներ։ 

Իսկ առանձին մարդկանց թվում է, որ եթե իրենք ներդրում են ունեցել հեղափոխության իրականացման հարցում, քայլել են, ճանապարհ են փակել և այլն, ուրեմն իրենք անպատժելի են և կարող են իրենց խել քին փչածն ասել և ատելության կոչեր հնչեցնել, որը մյուսների համար վարակիչ նշանակություն է ձեռք բերում։ 

Այսպիսով՝ բարոյահոգեբանական անկումը նոր դրսևորումներ է ստանում, երբ նույնիսկ ողբերգական դեպքը իշխանական շրջանակների կողմից օգտագործվում է քաղաքական դիվիդենտներ ձեռքբերելու և իրենց ընդդիմախոսների վրա ցեխ շպրտելու համար։ 

Ուստի նման պայմաններում պետք չէ զարմանալ, որ հանցագործությունների թվի մեծ աճ է նկատվում։ 

Պատահական չէ, որ իշխանափոխությունից հետո առաջին ինն ամիսներին նկատելիորեն աճել էր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը (14,2%-ից 15,6%): Սակայն այս միտումը պահպանվել է նաև 2019 թվականի առաջին ինը ամիսների կտրվածքով։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին կատարված հանցագործությունների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1192-ով ավելին է եղել։ 

Ընդ որում՝ ավելացել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ միջին ծանրության, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունների ցուցանիշները։ 

Հատկապես զգալի աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Ոմանք այսպիսի պատկերը պայմանավորում են համաներման իրականացմամբ, երբ իշխանությունները լրացուցիչ միավորներ հավաքելու համար գնացին նման պոպուլիստական քայլի և չհաշվարկեցին դրա հնարավոր հետևանքները։ 

Սակայն այստեղ խնդիրը միայն համաներումը չէ, այլև այն մթնոլորտի ստեղծումը, որը պարարտ հող է ստեղծում հանցագործությունների իրականացման համար։ 

Երբ իշխանությունները հանցագործությունների դեմ պայքարելու և դրանց նախականխելուն միտված համապատասխան միջոցառումներ կատարելու փոխարեն պետական ռեսուրսները կենտրոնացրել են միայն ընդդիմադիրներին ճնշելու և «ժողովրդի թշնամիներ» փնտրելու վրա, ապա հասարակության բևեռացումը, անառողջ մթնոլորտը և հասարակության բևեռացումը ավելի է խորանալու, ինչի հետևանքները կարող են շատ ծանր լինել, և «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրում վերջերս կրակոցներ արձակելու դեպքը, դատավորի պատուհանի ուղղությամբ կրակոցը, Աստված մի արասցե, կարող են ընդամենը «ձնծաղիկ» լինել:

 Իսկ երկրում տեղի ունեցող բացասական տեղաշարժերը ժամանակի ընթացքում առաջին հերթին հարվածելու են իշխանությունների վարկանիշին։ 

Փաշինյանը դեռևս հանրային նոր օրակարգ ձևավորելու հնարավորություն ունի, երբ ատելության և թշնամանքի դոզային կփոխարինի համախմբվածության և համերաշխության մթնոլորտը, սակայն վերջինս դեռևս «սիրո և հանդուրժողականության հեղափոխության» կարգախոսների ներքո նախընտրում է ընթանալ ատելության և թշնամանքի գեներացման իներցիայով։ 

Փաշինյանը բազմիցս խոսել է հանրապետության և մասնավորապես Երևան քաղաքի տարածքը աղբից մաքրելու անհրաժեշտության մասին, սակայն դեռևս չի ցանկանում անդրադառնալ ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտում կուտակված աղբը մաքրելու անհրաժեշտությանը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ