Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բար­ձի­թո­ղի ինչ-որ բան կա, որին ար­մա­տա­կան լու­ծում չի տրվում». երի­տա­սարդ ուսու­ցի­չը՝ կրթա­կան ոլոր­տի խնդիր­նե­րի մա­սին

ИНТЕРВЬЮ

Կրթության ոլորտում առկա խնդիրներին անդրադառնալու առիթներ «Փաստը» ոչ մեկ անգամ է ունեցել։ Իհարկե, ցանկացած ոլորտի մասին առավելագույնս տեղեկացված է այդ ոլորտում գործունեություն իրականացնողը։

 Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանի հետ «Փաստը» զրուցել է ոլորտի խնդիրներից, պետական քաղաքականությունից և անդրադարձել այլ հարցերի ևս։ 

Վարդանյանի դիտարկմամբ՝ կրթության ոլորտում ամենաակնառու խնդիրներից մեկը պետականորեն մշակված կրթական քաղաքականությունն է։ 

«Այն կա՛մ լիարժեք չի գործածվում, կա՛մ հաճախակի չի հարմարեցվում, չի համապատասխանեցվում նորօրյա պահանջներին, սկսում է մի տեսակ ձևական բնույթ կրել, այսինքն՝ գուցե չափորոշիչները շատ լավ են գրված, գուցե ամեն ինչ հստակ ու գեղեցիկ նշված է, փաստաթղթեր են մշակված, բայց, կարծես թե, այդ ամենի կիրառելիության, դրանք կյանքի պահանջներին հարմարեցնելու խնդիր ունենք։ 

Մի տեսակ աչքներս փակում ենք եղած խնդիրների վրա, առաջ գնում՝ առանց դրանց հստակ լուծումներ տալու։ 

Դա կապված է և՛դասապրոցեսների, և՛ կրթության կազմակերպման, և՛ դպրոցի ընդհանուր մթնոլորտի, և՛ ուսուցիչների պատրաստվածության հետ։ Բարձիթողի ինչ-որ բան կա, որին արմատական լուծում չի տրվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչը։ Ի՞նչ է պետք անել դասավանդման մեթոդները թարմացնելու, կրթական համակարգ ընդունելի նորամուծություններ բերելու համար։ «Օրերս կրթական համաժողովի էի մասնակցում, քննարկում էինք նոր դասագրքերը, դասավանդման չափորոշիչները և պահանջները։ Ներկա ուսուցիչները բավականին խանդավառված էին։ 

Համաժողովի ավարտին իմ խոսքում նշեցի. «Սիրելի ուսուցիչնե՛ր, ինչ չափորոշիչ, նորություն ու բարեփոխում էլ լինի, ամենակարևոր բարեփոխողը դուք եք՝ ձեր ամենօրյա աշխատանքով, դասավանդման մեթոդով ու նորարարությամբ»։ Բոլորս էլ դասարան մտնելիս առանձնապես չենք մտածում պետական փաստաթղթերի մասին։ 

Պետք է մտածենք մեր օրվա դասի մասին, իհարկե, այդ ամենը մեր մտքում ունենալով, այնպես չէ, որ ամեն ինչ պետք է ինքնանպատակ ու տարերային լինի, բայց մեր մտքում պետք է լինի վերջնարդյունքը, ամեն դասի մտնելուց առաջ պետք է մտածես քո մեթոդի, նորարարության, դասը հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու ձևերի մասին, որն արդեն կախված է ուսուցչի պրոֆեսիոնալիզմից։ 

Ամեն ուսուցիչ պետք է իր ոճը, մոտեցումն ունենա։ Երևի թե, ավելի շատ ունենք վերաբերմունքի ու մոտեցման խնդիր»,-նշում է մեր զրուցակիցը։ Վարդանյանն ընդգծում է՝ սերունդը փոխվել է, պետք է որոշ հարցերում հաշվի առնենք նաև նոր սերնդի կարծիքը։ «Ուսուցիչների մի ստվար հատված համառորեն պայքարում է սրա դեմ, պնդում, որ խորհրդային դպրոցն ավելի լավն էր, գիտելիքահեն էր։ 

Սերունդների միջև ստեղծվում է երկխոսության պակաս, խզում, արդյունքում ուսուցիչը «տառապում» է, իսկ աշակերտը դասապրոցեսից ո՛չ գիտելիք է ստանում, ո՛չ էլ հաճույք։ 

Ըստ էության, ստացվում է անիմաստ պայքար մի բանի դեմ, որը դու չես կարող հաղթահարել։ Դա նույնն է, թե ժամանակի, տարիքի, ծերության դեմ պայքարես։ Բնականոն գործընթաց է, փոխվում է ժամանակը, փոխվում է սերունդը, մտածելակերպը, արժեհամակարգը։ Չեմ ասում՝ գիտելիքը մի կողմ շպրտենք և հարմարվենք նոր սերնդի պահանջներին, ամբողջ օրը երգենք ու պարենք, իհարկե, ոչ։

 Բայց մի փոքր հաշվի առնելով նոր սերնդի պահանջները, իրավիճակը, մեր ժամանակաշրջանին բնորոշ երևույթները՝ փոխենք մեր վերաբերմունքը շատ երևույթների նկատմամբ, այդ դեպքում ուսուցչի աշխատանքն էլ կհաջողվի։ Այն, ինչ այսօր հետաքրքիր է երեխային, պետք է ծառայեցնել դասապրոցեսին։ 

Իմ սկզբունքը սա է. հեռախոսը, համակարգչային խաղը, պարը և երեխայի մյուս հետաքրքրությունները բերել դեպի կրթություն, դարձնել գիտելիք ստանալու տարբերակ։ 

Բացի դա, դասապրոցեսը կազմակերպելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել երեխայի անհատականությանը»,-ընդգծում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչը։ Գաղտնիք չէ, որ դպրոցներում կա ուսուցիչների սերնդափոխության և տղամարդուսուցիչների սակավության խնդիր։ Վարդանյանը, լինելով երիտասարդ ուսուցիչ, սերնդափոխության խնդիրը չի ցանկանում դիտարկել բացառապես տարիքային համատեքստում։ 

«Ունենք 60-ամյա ուսուցիչներ, որոնք իրենց տեսակով նորարար են, ժամանակակից, աշխատում են իրենց վրա։ Բայց միևնույն ժամանակ կան երիտասարդ, ասենք՝ 25 տարեկան ուսուցիչներ, որոնք ունեն կարծրացած, քառակուսի մտածելակերպ, իրենց կաղապարից դուրս չեն գալիս։ 

Ակնհայտ է, որ երիտասարդների համար ուսուցչի աշխատանքն այսօր այնքան էլ գրավիչ չէ, և սա, իհարկե, առաջին հերթին պայմանավորված է աշխատավարձով։ Խայտառակ աշխատավարձով, որ ստանում են հանրակրթական դպրոցներում, ոչ մի ունակ կադր չի աշխատի, եթե, իհարկե, նա նվիրյալ չէ։ Ամիսը 70-80 հազար դրամով չի կատարի այդ ծանր, հաճախ նաև անշնորհակալ աշխատանքը։ 

Դրա համար, ցավոք, դպրոցներում հիմնականում հայտնվում է միջին մասնագիտական որակներ ունեցող գորշ մասսան, իսկ լուսավոր կերպարները, որոնց վրա դպրոցը հիմնվում է, շատ քիչ են։ 

Հիմնական խնդիրը պայմաններն են, եթե դրանք բարելավվեն, ուսուցիչը ստանա արժանապատիվ աշխատավարձ, ունենա սոցփաթեթներից և բուժապահովագրությունից օգտվելու հնարավորություն, ապա այս հարցն ինքնըստինքյան կլուծվի, մեր լավ կադրերը կհայտնվեն դպրոցում, դրանից կրթության որակը միայն կշահի։ Ուսուցչի աշխատանքը հաճախ գրավիչ չէ մեկ այլ պատճառով ևս։ 

Դպրոցներում երբեմն անառողջ հարաբերություններ են, հիվանդագին վերահսկողություն, անհասկանալի լրացուցիչ պահանջներ, որոնք բնավ կապ չունեն մանկավարժության մեթոդիկայի և այլնի հետ։ Այս ամենը մարդուն սկսում է վանել, մարդուն այնքան են ճնշում, որ նա էլ է ուզում փախչել դպրոցից։ 

Քիչ են դպրոցները, որոնք ունեն առաջադեմ տնօրինություն, առողջ հարաբերություններ։ Շատ դպրոցներում կա նորմալ հարաբերություններ ձևավորելու խնդիր։ 

Կրթական հաստատությունը պետք է մթնոլորտ ունենա։ Եթե ստեղծենք նախապայմաններ ու միջավայր այն մարդկանց համար, որոնք իրենց տեսակով ուսուցիչ են, կկարողանանք սերնդափոխության հարցը լուծել։ 

Միևնույն ժամանակ չեմ ուզում ամեն ինչ կապել աշխատավարձի հետ՝ ասելով, որ եթե այժմ աշխատավարձը բարձրացնենք և ուսուցիչն, օրինակ՝ ստանա 1000 դոլար աշխատավարձ, մեր կրթության որակը կլինի 100 տոկոսանոց։ 

Եթե մարդը ստանա այդքան աշխատավարձ, բայց միևնույն է՝ ունակություն և կարողություն չունի, ինքն իր վրա աշխատել չգիտի, արդյունքում ի՞նչ պատկեր պետք է ունենանք»,-ասում է Վարդանյանը։ Նրա պնդմամբ՝ ակնհայտ է, որ պետությունը կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ անելու անհրաժեշտություն ունի։ «Բարեփոխումներ արվում են, ասել, որ ոչինչ չի արվում, սխալ է։ Բայց այնքան անսրտացավ է արվում, այնքան իմիջիայլոց։ Օրինակ՝ ինչ-որ մեկը ստանձնում է նախարարի պաշտոնը, իմպուլսիվ, առանց նախորդ շրջանի հետ կապելու, սկսում է փոփոխություններ կատարել։ 

Բացի դա, չեմ հասկանում իրար ոչնչացնելու մոլուցքը։ Կան, չէ՞, նախկինում արված ինչ-որ լավ բաներ, որոնց հիմքի վրա կարելի է աշխատել, չի կարելի գալ, հիմնահատակ ոչնչացնել նախորդը, սկսել նոր բան և կեսից թողնել ու գնալ։ 

Պետք է լինի սրտացավություն, մարդը պետք է հասկանա իր հանձն առած գործի կարևորությունը։ Շատ կարևոր է՝ իսկ ովքե՞ր են անում բարեփոխումները։ Մուրացանը մի լավ խոսք ունի՝ «այն, ինչ կարելի է սովորական մահկանացուներին, թույլատրելի չէ պետական այրերին»։ 

Բարեփոխում իրականացնողները պետք է լինեն կրթության մեջ եփված, երկրի, իրենց աշխատանքի հանդեպ սրտացավ, նպատակասլաց մարդիկ։ Ոչինչ չպետք է արվի տարերային, նախարարությունն՝ առանձին, ԳԹԿ-ն՝ առանձին, յուրաքանչյուրը՝ ներքաշված իր մեջ, փակված իր «ամրոցում»։ 

Սա պետք է վերանա, և բոլորը՝ ուսուցիչը, դպրոցը, նախարարությունը և այլն, մի ուղղությամբ նայեն։ 

Ուսուցչին պետք է անընդհատ փոխանցեն այն մեսիջը, որ նա հարգված է, կարևոր է, ուղղակի պետք է մի քիչ համբերել, քանի որ հիմա, օրինակ՝ ինչ-որ ուղղությամբ կոնկրետ քայլեր են կատարվում։ Պետք է լինի առողջ երկխոսություն և քննարկում»,-եզրափակում է Արսեն Վարդանյանը։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Как бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом Некоторые члены движения «Тавуш во имя Родины» отправляются в село Киранц