Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Շրթներկի պատճառով տղամարդը կարող էր ամուսնալուծվել

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդիկ հնագույն ժամանակներից ի վեր ձգտել են տարբեր գույներով ներկել իրենց մարմնի մասերը: Հիշենք, որ գրքերում հաճախ կարելի է հանդիպել ներկված դեմքերով նախամարդկանց: Հենց այդ ժամանակներում էլ մարդիկ գունավորելու համար օգտագործել են ճարպը` որևէ գունանյութի համադրմամբ:

 Որոշ հնագույն բնակավայրերի հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են այնպիսի հեղուկների մնացորդներ, որոնք շրթներկ են հիշեցնում: Շրթներկը (ֆրանսերեն՝ pommade, իտալերեն՝ pomata , իրենց անունը ստացել են լատիներեն՝ pomum — «խնձոր» բառից) շրթունքները ներկելու, պաշտպանելու կամ խոնավացնելու համար նախատեսված դիմահարդարման միջոց է: 

Այն պատրաստվում է կենդանական ճարպից, իսկ հիմնական բաղադրիչներն են հավելումները, ներկող խառնուրդը և անուշահոտ բույրերը։ 

Շրթներկի պատմությունը սկսվել է դեռևս հնագույն քաղաքակրթությունից` Հին Եգիպտոսից, Հին Հունաստանից և Հին Հռոմից: Առաջին անգամ շրթներկ օգտագործել են Միջագետքում 5000 տարի առաջ։ Շրթներկն արդեն հայտնի է եղել նաև Հին Եգիպտոսում։ 

Այնտեղ այն պատրաստել են կարմիր գունանյութից, մեղրամոմից և կենդանական ճարպից։ Եգիպտուհիները նախընտրել են մուգ գույն ունեցող շրթներկ։ 

Անգամ ընդունված էր եգիպտացիներին թաղել ներկված շրթունքներով: Եգիպտոսից շրթներկը հասել է Հին Հունաստան, իսկ հետո՝ Հռոմ։ 

Սակայն այս երկրներում եղել են թե՛ շրթներկի կողմնակիցներ, թե՛ մոլի հակառակորդներ։ Քրիստոնեական եկեղեցին բացասաբար է վերաբերվել արտաքինի հետ կապված ցանկացած փոփոխության։ 14–րդ դարում կաթոլիկ եկեղեցին արգելել է կոսմետիկ միջոցները, քանզի համարվել է, որ ներկվող կինը աղավաղում է կույս Մարիամի կերպարը։ 

Այդ ժամանակ ինկվիզիցիան իրավունք է ունեցել ձերբակալել շրթունքները ներկող կանանց՝ սրբապղծության համար, և միջնադարում եվրոպացի կանայք ստիպված են եղել մոռանալ շրթներկի մասին: Բացի դա, անգլիական օրենքները թույլ են տվել տղամարդկանց անգամ ամուսնալուծվել իրենց կանանցից, եթե հարսանիքից հետո պարզվել է, որ առանց դիմահարդարման կինը գեղեցիկ չէ: 

Շրթներկի պատմությունն իր զարգացումը շարունակել է միայն 18-րդ դարի երկրորդ կեսերից: Ընդ որում, սկզբից շրթներկ օգտագործել են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, ինչն այսօր բավականին զարմանալի է թվում, իհարկե, ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց պարագայում: 

1883 թվականին Ամստերդամում կայացած մի համաշխարհային ցուցահանդեսում ֆրանսիացի օծանելիք պատրաստողները ցուցադրել են մետաքսե թղթում փաթաթած մատիտի ձև ունեցող՝ եղնիկի ճարպից պատրաստված շրթներկ: 

Այդ միջոցը դուր է եկել ինչպես հազարավոր այլ կանանց, այնպես էլ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Սառա Բեռնարին, որը ուղղակի պաշտել է «19–րդ դարի այդ մեծ բացահայտումը» և դրան իր կողմից տվել անվանում՝ «stylo d’Amore» («Սիրո փայտիկ»): 

Կանայք զանգվածաբար սկսել են շրթներկ օգտագործել միայն 20-րդ դարի սկզբին, ընդ որում, սկզբում դա օգտագործել են միայն թեթևաբարո կանայք: 

Միլիոնավոր կանանց կողմից ներկայումս օգտագործվող սովորական շրթներկը հայտնվել է միայն 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում: 1915 թվականին առաջին անգամ մետաղական կաղապարի մեջ շրթներկի հայտնվելը «շրթներկային եռուզեռ» է բարձրացրել, քանի որ շրթներկի օգտագործումը դարձել է առավել հարմար։ 

Սկզբում շրթներկի արտադրության համար օգտագործվել է բնական մեղրամոմ, սակայն այն հանդիսացել է ուժեղ ալերգեն, ինչպես մեղրը և մեղվաբուծության այլ մթերքները։ Այսօր բարձրորակ շրթներկ ավելի հաճախ պատրաստում են բուսական ծագման բնական մոմերի հիմքից։ 

Շրթներկի արտադրության համար օգտագործվող հիմնական յուղը գերչակի յուղն է։ Դրա գլխավոր առավելությունը թթվակայուն լինելն է։ Համեմատաբար փոքր քանակությամբ արտադրողներ օգտագործում են նաև կոկոսի յուղ։

 Այսօր հաճախ կարելի է հանդիպել նաև հիգիենիկ և անգույն շրթներկի տեսակների: Պատմականորեն շրթներկի արտադրության մեջ առաջին անգամ որպես ներկ օգտագործվել է որդան կարմիրը, քանի որ դրա գույնը կարող է փոխվել մոխրագույնից մինչև վառ մանուշակագույն։ 

Շրթներկի մեջ որպես հավելում ավելի հաճախ հանդիպում են А և Е վիտամինները։ Ժամանակակից շրթներկի մեջ ավելացնում են նաև թաղանթաստեղծ բաղադրամասեր (պոլիմերներ և սիլիկոնային արտադրանք, որն ապահովում է շրթներկի փայլն ու կայունությունը)։ 

Պոլիմերները շրթունքի վրա առաջացնում են նրբագույն ծածկույթ։ Այդ թաղանթ–ծածկույթը պաշտպանում է շուրթերը խոնավության կորստից։ Բուրավետ հոտերը ծածկում են շրթներկի հումքի հոտը և նրան իր բույրն են տալիս։ 

Հիմա առանց չափազանցության կարելի է ասել, որ նման շրթներկ կարելի է գտնել ցանկացած կնոջ պայուսակում: 

 

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей