Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մանիպուլյատիվ քարոզչության ծանր հետևանքները

АНАЛИТИКА

Ժամանակակից աշխարհը տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում է։ Փոխվում են նաև հանրության հետ հաղորդակցության միջոցները և տեղեկատվության փոխանցման եղանակները։ Եթե նախկինում մարդիկ երկրում կամ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկանում էին հեռուստատեսությունից կամ թերթերից, ապա այժմ էլեկտրոնային լրատվամիջոցների դերի մեծացման հետ մեկտեղ կարևոր դերակատարություն են ստացել նաև սոցցանցերը։ 

Սոցցանցերի հարթակը լավ հնարավորություն է ընձեռում տարբեր գործիչների՝ շատ արագ հանրությանը փոխանցել իրենց դիտարկումները, հայտարարությունները, մեկնաբանություններում ծանոթանալ քաղաքացիներին հուզող հարցերին, պատասխանել դրանց և այլն։ Ճիշտ է՝ սոցցանցերը հնարավորություն են տալիս ավելի թափացիկ դարձնել աշխատանքը, սակայն դրա հետ մեկտեղ հանրային կարծիքը մանիպուլացնելու մեծ դաշտ են ստեղծում։ 

Եվ մենք վերջին շրջանում բազմիցս ականատես ենք լինում, թե ինչպես է ընդհանրապես կեղծ օգտահաշիվների կամ, այսպես ասած, ֆեյք էջերի ստեղծման և դրանց միջոցով ատելություն և թշնամանք տարածելու պրակտիկան արդեն համաշխարհային մակարդակի խնդիր դարձել, երբ այս հարցի շուրջ նույնիսկ լուրջ միջազգային սկանդալներ են տեղի ունենում, իսկ սոցցանցերի ներկայացուցիչները տարեկան հայտարարում են միլիոնավոր կեղծ օգտահաշիվները փակելու մասին, որոնք ստեղծվել էին որոշակի լսարան թիրախավորելու համար։ 

Ուստի պատահական չէ, որ այս թեման լուրջ քննարկման առարկա է դառնում տարբեր միջազգային ֆորումներում։ Եվ տարբեր երկրներ մտադիր են միջոցներ ձեռնարկել իրենց հանրության ներկայացուցիչներին կեղծ տեղեկատվության և ֆեյքերի գործունեության բացասական ազդեցությունից հեռու պահելու համար։ 

Այսպես, օրինակ՝ արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը «Ֆեյսբուքի» գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ Եվրամիությունը կարող է սահմանափակումներ կիրառել սոցիալական ցանցերի և հաղորդակցման այլ հարթակների հետ կապված, որոնք հրաժարվելու են վերահսկել և զտել բովանդակությունը կեղծ տեղեկատվությունից, ատելության խոսքից և եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքներից: 

Սոցցանցերի կիրառման հետ կապված լուրջ խնդիր առկա է նաև մեզ մոտ, որն ավելի է խորացել հատկապես 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ 

Ֆեյսբուքում գործում է ֆեյքերի մի  ամբողջ ֆաբրիկա, որոնց միջոցով ատելություն են տարածվում և վարկաբեկում քաղաքական հակառակորդներին։ Սրա արդյունքում էլ ատելության, թշնամանքի դոզան և կեղծ տեղեկատվությունը վիրտուալ աշխարհից տեղափոխվում են իրականություն՝ հանգեցնելով հանրության տարբեր հատվածների տարանջատման։ 

Ցավալի է, որ այստեղ «առաջամարտիկները» հենց իշխանություններն են: Շատ է խոսվել այն մասին, որ իրենց նման գործելակերպով իշխանությունները վատ նախադեպ են ստեղծում քաղաքական պրակտիկայում, որը բացասական ազդեցություն է թողնում հանրության ընկալումների վրա՝ կեղծ տեղեկատվությունը, թշնամանքը և հայհոյանքները դարձնելով սովորական մի երևույթ։ 

Սակայն այսպիսի վտանգավոր երևույթների դեմ իրական պայքար չի տարվում՝ չնայած այս ընթացքում ականատես եղանք ֆեյքերին հայտնաբերելու որոշ թատերականացված միջոցառումների, այլ ընդհակառակը՝ իշխանությունները մի բան էլ խրախուսում եմ նման երևույթները, քանի որ դրա միջոցով փորձում են հանրությանը ցույց տալ, որ իրենք հանրային վստահության մեծ պաշար ունեն։ 

Ուստի պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանական վերնախավի կողմից օգտագործվում է ֆեյքերի մի ամբողջ կայսրություն, որը պարբերաբար թարմացվում է։ Եվ դա կոորդինացնում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Ապրիլի 5-ին նախատեսվող հանրաքվեի քարոզչությունն արդեն սկսված է, և այս անգամ ևս իրենց ընդդիմախոսներին քննադատելու համար իշխանական կուսակցությունը գործի կդնի ֆեյքերի բանակը։ 

Սակայն ամենավատն այն է, որ համացանցում առկա անտագոնիստական մթնոլորտից փորձում է օգտվել հակառակորդ Ադրբեջանը և կեղծ տեղեկատվության միջոցով թիրախավորել հայ հասարակությանը։ Այստեղ արդեն խնդիր ունենք բոլորս՝ անկախ քաղաքական հայացքներից ու դիրքավորումներից...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении