Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը կերկարաձգվի

ОБЩЕСТВО

2015 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով մի շարք փոփոխությունների հետ զուգահեռ՝ նախատեսվել էր 2017 թվականի հունվարի1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, սահմանվել էր գործատուների՝ իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։ 

Այսպիսով՝ 2017 թվականից հանրապետության ողջ տարածքում սկսվեց աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը։ 2017 և 2018 թվականների ընթացքում հավաքագրվեց, կապալառու կազմակերպությունների միջոցով թվայնացվեց և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ մուտքագրվեց շուրջ 270000 աշխատանքային գրքույկ։ 

Սակայն 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ է դարձել, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման և տեսաներածման համար սահմանված ժամկետում, այն է՝ 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել չի հաջողվում, ժամանակը բավարար չէ։ 

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ դեռ այն ժամանակ առկա էր շուրջ 320000 աշխատող, որոնց գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ, գրքույկները թվայնացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։ 

Նշված հանգամանքով պայմանավորված՝ ընդունվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու՝ նախկինում սահմանված ժամկետը և նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում՝ ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում։ 

2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված էր տեսաներածել շուրջ 350000 աշխատանքային գրքույկ, իսկ հավաքագրվել էր շուրջ 125 000-ը։ Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44000 կազմակերպություն։ Այս բոլոր թվային տվյալները, խնդիրները վեր են հանված ներկայացված նախագծի հիմնավորման մեջ։ 

Բացի դա, նշված է, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները սոցիալական ապահովության պետական ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել, և, ըստ էության, ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։ 

Նախագծում նշվում է, որ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ և պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանի տվյալների համադրությամբ շուրջ 320 000 աշխատող անձ դեռևս չունի տեսաներածված գրքույկ։ 

Այս և մի շարք այլ խնդիրներ հաշվի առնելով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել աշխատանքային օրենսգրքում, մասնավորապես՝ երկարաձգել աշխատանքային գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը ևս երկու տարով, սահմանել գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ՝ ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի՝ կիրառելով օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմնից ստացված տեղեկատվությունը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել յուրաքանչյուր խմբի մեջ մտնող գործատուների հետ տարվող աշխատանքը, ապահովել տեսաներածման և հաջորդական այլ գործընթացները։

 Բացի սա, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կանոնակարգումների շրջանակներում՝ սահմանել, որ աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուների վրա ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել նաև դատական կարգով։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются