Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը»

ИНТЕРВЬЮ

Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքն իր կառուցվածքով բազմազանեցման, դիվերսիֆիկացիայի կարիք ունի։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք 2019 թվականի ՀՆԱ ցուցանիշին, որը կազմել է 7,6 տոկոս։ 

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարի 9 տոկոսով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, շինարարության ծավալը՝ 4,6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8,9%-ով, ծառայությունների ծավալը՝ 15%-ով։ Աճ է գրանցվել նաև ներմուծման և արտահանման դաշտում, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրկին կրճատվել է՝ այս անգամ 4,2%-ով։ 

«Այն, ինչ մենք այսօր ունենք, մի քանի ճյուղերի աճի կամ զարգացման արդյունք է։ Մենք պետք է հասնենք նրան, որ հնարավորինս շատ ճյուղեր ներկայացվեն ՀՆԱ-ում։ 

Այսինքն, կառուցվածքը պետք է դիվերսիֆիկացվի, ընդ որում՝ ՀՆԱ-ի աճին ավելի շատ վերամշակող արդյունաբերության ճյուղերը պետք է մասնակցեն։ Տնտեսական աճը կարող է ընդամենը մի քանի ճյուղի հաշվին միջինացված ընդհանուր ցուցանիշ լինել, ինչն իրականում կա մեր պարագայում։ 

Օրինակ՝ հենց վերոնշյալի առումով մենք ունենք գյուղատնտեսությունում անկում։ Ունենք աճ հիմնականում սպառման հաշվին, կա ծառայությունների և առևտրի աճ։ Այս դեպքում առայժմ ներառականության մասին խոսք գնալ չի կարող։ 

Ներառականություն կլինի այն ժամանակ, երբ տնտեսական աճը կվերածվի տնտեսական զարգացման։ Սա իր հերթին նշանակում է տնտեսության զարգացում՝ ի հաշիվ մրցունակության»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը։ Նա շեշտեց, որ Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը մրցունակության բարձրացումն է, ինչպես նաև նոր արժեքների ստեղծումը։ 

«Մի բան է պայքարել կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ, որը քիչ թե շատ Հայաստանում հաջող իրականացվում է, բայց մեկ ուրիշ բան է նոր արժեքի ստեղծման խնդիրը։ 

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ, որպեսզի նոր արդյունք ստեղծվի։ Տնտեսական զարգացումը միայն մրցունակության արդյունք կարող է լինել։ Իսկ մրցունակության արդյունքում նաև մարդկային զարգացման, այսինքն՝ սոցիալական բաղադրիչը պետք է երևա։ 

Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ունենք ներառական աճ»,ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն, ինչ այսօր արձանագրված է Հայաստանում, ամենևին չի ենթադրում նկարագրված իրավիճակը։ «Աղքատության մակարդակը դեռևս բարձր է մնում, եկամուտները, ընդհանուր առմամբ, բարձր են միայն պետծառայողների պարագայում՝ շնորհիվ բարձր աշխատավարձերի և պարգևավճարների։ 

Ես դեմ չեմ նշվածին, բայց դեմ եմ հավասարարական սկզբունքի կիրառմանը։ Այսինքն, անկախ նրանից, թե ով ինչ արդյունք է ցույց տալիս, պետական հիմնարկներում բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ են տրվում։ Այստեղ զգույշ պետք է լինել, որովհետև այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը»,-հավելեց Թ. Մանասերյանը։ Նա շեշտեց, որ ոգևորությունը, դրական սպասումները կարևոր են տնտեսության համար։ 

«Բայց, այդուհանդերձ, եթե մենք չունենք այն քայլերը, որոնք տանում են դեպի հեռանկարային զարգացման, այդ ոգևորությունը երկար չի կարող տևել։ Իսկ հեռանկարային զարգացման համար առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ սպառնալիքների դաշտում ենք ապրում։

 Նախ՝ տնտեսական անվտանգությունը պետք է գնահատվի։ Պետությունը պետք է ապահովի տնտեսական անվտանգությունը։ Առայժմ ինձ հայտնի չեն այդ ուղղությամբ տնտեսական բլոկում տարվող այնպիսի քայլեր, որոնք կարող են գոնե գնահատել տնտեսական սպառնալիքները։ 

Այդ ամենին զուգահեռ՝ պետք է հստակեցվի նաև զարգացման տեսլականը։ Այդ տեսլականի բացակայության պայմաններում զարգացումը կարող է պարզապես էպիզոդիկ բնույթ կրել։ Այսօր դա կարող է լինել որևէ ճյուղի կամ մեկ-երկու ճյուղերի զարգացման հաշվին, հաջորդ տարի՝ այլ ճյուղերի։ 

Բայց մեզ համար կարևոր է հստակեցնել՝ Հայաստանը ո՞ր ասպարեզներում ունի մրցակցային առավելություն։ Այս հստակեցման համատեքստում պետք է հասնել այն նպատակակետին, որը ոչ թե մեկ-երկու տարվա համար է, այլ 10, 20, 30։ 

Բնականաբար, այս ամենը պետք է իրականացվի արհեստավարժ մարդկանց օգնությամբ, փորձագիտական հանրության հետ։ Այս մոտեցումն իմ խորին համոզմամբ դեռ բացակայում է։ 

Կառավարությունը, կարծես, փորձում է մեկուսի դնել խնդիրներն ու լուծել, փորձագիտական հանրությունն էլ առանձին է փորձում լուծումներ գտնել։ Այս երկու զուգահեռներն առայժմ չեն հատվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию