Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քար՝ նաև քա­ղա­քա­կան պատ­ճառ­նե­րո՞վ. ան­հանգս­տաց­նում է, որ այդ պատր­վա­կով կհար­ձակ­վեն ընդ­դի­մու­թյան վրա

МЕЖДУНАРОДНОЕ

iz.ru-ն իր ««Воры в загоне». ինչպե՞ս է Հյաստանը ազատվում քրեական հեղինակություններից» վերնագրով հոդվածում գրում է, որ հայտնի խորհրդային ֆիլմի հերոսը հայտարարում էր, թե «գողը պետք է նստի բանտում»: Հայաստանի իշխանությունները համաձայն են այդ մտքի հետ: Երկրի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է Քրեական օրենսգրքի համապատասխան փոփոխությունները: 

Քրեական հեղինակությունների դեմ պայքարելու համար Քրեական օրենսգրքում ավելացրել են չորս նոր հոդված: Հիմնական փոփոխությունն այն է, որ ոչ միայն օրենքով գողերի հանցավոր գործունեությունը կպատժվի, այլ ինքնին քրեական ենթամշակույթին անդամակցությունը: «Գողական կոչումներ» ստանալը և կրելը ճանաչվել է որպես առանձին հանցագործություն և արդեն պատժվում է յոթից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ: 

Քրեական հանցախմբերի դեմ պայքարին ուղղված օրինագծի հեղինակները նաև լրացրել են Քրեական օրենսգրքի երկու գործող հոդվածներ («ավազակություն» և «հանցավոր խմբի ստեղծում»): Կազմակերպված հանցավոր խմբի ստեղծողներին այժմ սպառնում է հինգից տասը տարվա ազատազրկում:

 Պատիժն ավելանում է, եթե խումբը ստեղծել է հանցավոր աշխարհի ներկայացուցիչը (բանտարկյալ կամ օրենքով գող), զինված ուժերի կամ իրավապահ մարմինների աշխատակիցը, կամ եթե պետական պաշտոնյան է օգնել ստեղծել այն: Այս դեպքում նախատեսվում է 8-ից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում: Մինչև 2018 թվականը երկրում հանցագործ աշխարհը իրեն բավականին ազատ է զգացել: Ոչ ոք չի միջամտել գողերի հանդիպումներին, և այդ հանդիպումները բացահայտ մեկնաբանվել են մամուլում:

 Օրինակ՝ 2015 թվականին հարյուր օրենքով գող է հավաքվել հանրապետությունում, որպեսզի բաժանեն ազդեցության ոլորտները Մոսկվայում Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանությունից հետո: Հանդիպումը սկզբում նախատեսվել էր անցկացնել Ռուսաստանում, սակայն այնտեղ «համաժողով» կազմակերպելու փորձերը ձախողվել էին: 

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիզարյանը նշում է, որ անհարմար հարցերը լուծելու համար հանրապետության իշխանությունները երբեմն դիմել են քրեական հեղինակություններին: 

Ըստ նրա, «ընտրությունների համար դադարեցվել են բազմաթիվ քրեական գործեր, կասկածյալներն ու մեղադրյալները ազատ են արձակվել, իսկ հանցագործները օգնել են ձայներ հավաքել և տեղամասերից անցանկալի դիտորդներին հեռացնել»: Սակայն շուտով այդ քաղաքականությունը փոխվել է: 

2018 թվականի մայիսին ոստիկանությունը ցրել է Երևանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցող գողական հավաքը, իսկ մեկ ամիս անց մտել քրեական առաջնորդների տներ: Խուզարկություններ են անցկացվել 12 օրենքով գողի և 20 քրեական հեղինակության մոտ: Հայտնաբերվել է թմրանյութ, զենք և զինամթերք: 

Ոստիկանությունը նույնիսկ առաջին անգամ ցուցադրել է հանցագործների դեմքերը, հայտնել նրանց անուններն ու մականունները: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի պաշտոնական սկիզբը հայտարարվել է կառավարության՝ 2019 թվականի ապրիլի 18-ի նիստում: 

Այդ օրը արդարադատության նախարար Արտակ Զեյնալ յանին կշտամբել են, որ ուղղիչ հիմնարկներում կան արտոնյալ մարդիկ՝ նրանց բանտասենյակների դռները չեն փակվում, ծանրոցները չեն ստուգվում, նրանց տրամադրության տակ կան բջջային հեռախոսներ: Իսկ մի քանի օր անց ԱԱԾ- ն անսպասելի այցեր է իրականացրել բանտեր: Արմավիրի բանտի միջանցքում անվտանգության աշխատակիցները հանդիպել են տեղի «նայողին», որը բջջային հեռախոսը ձեռքին ազատ զբոսնում էր: 

Արթիկի բանտում ԱԱԾ- ի սպաները սմարթֆոնների պահոցներ են հայտնաբերել: Պարզվել է, որ բանտարկյալները ներգրավված են համացանցային խարդախությունների մեջ: Դրանից հետո նախարար Զեյնալյանը հրաժարական է տվել, իսկ նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի նախագիծ: Քրեական աշխարհը բուռն է արձագանքել այդ օրինագծին: 

Սեպտեմբերի սկզբին «Նուբարաշեն» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում բանտային անկարգություններ են տեղի ունեցել: 

Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, գողականների հավաքներից մեկի ժամանակ ենթադրաբար փոխվել է «գողական օրենսգիրքը»: Եթե նախկինում օրենքով գողին հարցնում էին՝ «դու գո՞ղ ես», նա սպիպված պետք է դրական պատասխաներ, քանի որ հակառակ դեպքում նրա հեղինակությունը համարվում էր փչացած: 

Այժմ հիերարխիային անդամության փաստի ընդունումը պարտադիր չէ: Որոշ գանգստերներ մտածում են Ռուսաստան տեղափոխվելու մասին: Հայաստանի խորհրդարանում հակագողական օրենքը ակտիվորեն է քննարկվել: 

Իշխող կուսակցության ներկայացուցիչները մեղադրել են ընդդիմադիր պատգամավորներին հանցագործներին սատարելու մեջ, քանի որ վերջիններս օրենքը անվանել են լղոզված, քանի որ չկան հստակ սահմանումներ կամ իրավական ձևակերպումներ, և ենթադրվում է, որ երկրի իշխանությունները հանցագործության դեմ պայքարի պատրվակով կհարձակվեն ընդդիմության վրա: Փորձագետների կարծիքով, հակագողական օրենքը լուրջ ազդեցություն չի ունենա Հայաստանի իրավիճակի վրա: 

Ըստ Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևի, Հայաստանում օրենքով գողերի խնդիրը սուր չէ, նրանք չունեն թթվածին և գործունեության դաշտ, քանի որ երկրի տնտեսությունը թույլ է և մեծ է անվտանգության ուժերի ազդեցությունը, որպես հետևանք՝ հայկական հանցավոր խմբավորումներ կարելի է տեսնել Ռուսաստանի Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովում և Մոսկվայում: 

Քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովն էլ կարծում է, որ Փաշինյանը պայքարում է հանցավորության դեմ նաև քաղաքական պատճառներով: Նա կարծում է, որ իր նախորդները ապավինել են այդ հեղինակավոր մարդկանց: 

Փաշինյանը ցանկանում է խաթարել նախկին առաջնորդների դիրքերը, խլել նրանց հենման կետերը և ըստ էության ամրապնդել իր դիրքերը: Օրենքով գողերի դեմ պայքարը, իհարկե, դրական երևույթ է, բայց կարևոր է այն, որ հետո այնպիսի նոր «օրենքով գողեր» չհայտնվեն, որոնք արդեն կապված լինեն գործող իշխանության հետ:

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель