Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ին­չո՞ւ հենց հնդկա­կան, ին­չո՞վ են նրանք առա­վել ռու­սա­կան ար­տադ­րու­թյան ռա­դար­ներից

МЕЖДУНАРОДНОЕ

iarex.ru-ն իր «Ինչու՞ է Հայաստանը գնում հնդկական հակամարտկոցային պայքարի ռադարներ» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ The Times of India- ի հրապարակման, Հնդկաստանը կարողացել է պայմանավորվել Հայաստանի հետ չորս Swathi հակամարտկոցային ռադիոլոկացիոն կայան (ռադար) մատակարարելու վերաբերյալ, իսկ գործարքի արժեքը գնահատվել է մոտավորապես 40 միլիոն դոլար:

 Ըստ աղբյուրի տրամադրած տեղեկատվության, Երևանը քննարկել է դրանց՝ ռուսական կամ լեհական համարժեքների ձեռքբերման հարցը, սակայն փորձարկումներից հետո ընտրել է հնդկական արտադրանքը: Որո՞նք են հնդկական ռադարի բնութագրերը, և ինչու՞ է Հայաստանը դա ընտրել: 

Հաշվի առնելով Հայաստանի համար հնարավոր ռազմական թատերաբեմի առանձնահատկությունները՝ կարելի է փաստել, որ ռազմական գործողությունների հիմնական բաղադրիչներից մեկը հրետանին է: Այն նաև նշանակալի դեր է խաղացել 2016 թվականի ապրիլ յան պատերազմում, երբ հայկական հրետանու գրագետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել խափանել Ադրբեջանի լայնածավալ հարձակողական գործողությունները: 

Միևնույն ժամանակ թշնամու հրետանու արդյունավետությունը ճնշելու գործը շատ դժվար է, մանավանդ, երբ խոսքը շարժական ինքնագնաց համակարգերի մասին է: Առաջադրանքն էլ ավելի է բարդանում, երբ օգտագործվում են լազերային կամ արբանյակային ուղղորդմամբ բարձր ճշգրտության հրետանային արկեր, որոնք ապագայում կարող են հայտնվել նաև Ադրբեջանում: 

Այս դեպքում հրետանային մարտկոցը ժամանակ չի վատնում ուղղորդիչ կրակոցների վրա և կարող է 1-2 համազարկով խոցելով թիրախը՝ արագորեն փոխել դիրքը: Այս առումով անհրաժեշտ են միջոցներ թշնամու մարտկոցների կոորդինատները արագ հաշվարկելու համար: Այդ խնդիրը լուծելու համար լավագույնն են հակամարտկոցային ռադարները, որոնք հայտնաբերում են հրետանային արկը, հաշվարկելով հետագիծը՝ գտնում անկման կետը և արձակման սկզբնակետը՝ մարտկոցը: 

Ստացված կոորդինատները տրվում են սեփական հրետանուն, որը կարող է անմիջապես համազարկով ոչնչացնել այն, կամ էլ հակառակորդի մարտկոցը ոչնչացնում են այլ միջոցներ, ինչպես, օրինակ՝ խոյահարող զինատեսակները՝ «ԱԹՍ-կամիկաձե» և այլն: Իսկ ինչո՞ւ է ընտրվել Swathi-ը: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի սպառազինության ներմուծումը հիմնականում կապված է Ռուսաստանի հետ, մեկ այլ երկրի հետ ցանկացած գործարք անմիջապես անհանգստացնում է:

 Swathi ռադարը նորագույն հնդկական մշակում է, որի ստեղծման վրա մեծ ազդեցություն են գործել 2000-ականներին ձեռք բերված ամերիկյան AN / TPQ-37 ռադարները: Այն ժամանակ այդ համակարգերի 12 միավորի համար Հնդկաստանը վճարել էր 200 միլիոն դոլար, որից հետո ստեղծել է դրա հնդկական համարժեքը, որը շատ առումներով նման է ամերիկյան ռադարին ինչպես բնութագրիչներով, այնպես էլ տեսքով: Swathi- ը ականներ է հայտնաբերում մինչև 20 կմ, 105 մմ տրամաչափի հրետանային արկեր՝ մինչև 30 կմ, և չկառավարվող հրթիռներ` մինչև 40 կմ հեռավորության վրա: 

Մեկ կայանը միաժամանակ կարող է հետևել մինչև 7 թիրախի: Արկերի հետագծի, ինչպես նաև հակառակորդի հրետանու գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները ցուցադրվում են 100 × 100 կմ ձևաչափի գունային եռաչափ քարտեզի վրա: 

Թշնամու թիրախները նույնականացնելուց բացի, համակարգը կառավարում է սեփական հրետանու հակամարտկոցային կրակը: Swanthi-ի ռադիոտեղորոշիչ առանձնահատկություններից մեկ էլ այն է, որ անձնակազմի կողմից հեշտությամբ է յուրացվում: Գործարքին առնչվող ռիսկերից հարկ է նշել հնդկական ռազմարդյունաբերական համալիրի որոշ անկանխատեսելիությունը, այսինքն՝ սարքավորումների ընդունումը պետք է իրականացվի հնարավորինս խնամքով, որպեսզի վերացվեն մարտավարական և տեխնիկական բնութագրերի հետ անհամապատասխանությունները, և բացահայտվի հնարավոր խոտանը: 

Եթե հավատանք հրապարակմանը, ապա Հայաստանը մտածել է ռուսական համարժեքի (հավանաբար, խոսքը 1L219M Zoo-1 ռադարի մասին է) ձեռքբերման մասին է: Ըստ Հայաստանի ՊՆ-ի աղբյուրի փոխանցման, լեռներում ռուսական Zoo-1 ռադարը լավ չի գործում, ի տարբերություն հնդկական Swathi- ի, որն ի սկզբանե նախագծվել և փորձարկվել է Հիմալայների բարձր լեռներում: Դա էլ հենց եղել է ընտրության հիմնական պատճառը: Բացի դա, Zoo-1-ի բնութագրիչները ևս փոքր-ինչ ավելի համեստ են. ականներ կարող է հայտնաբերել 17 կմ, արկեր և չկառավարվող հրթիռներ՝ 12 կմ հեռավորության վրա, չնայած ռուսական համակարգը ունակ է միաժամանակ վերահսկել 12 թիրախ: 

Ինչ վերաբերում է գնին, ապա Zoo-1- ը երբեք չի արտահանվել, չնայած այն հանգամանքին, որ այն բազմիցս ցուցադրվել է տարբեր ցուցահանդեսներում, հետևաբար՝ բաց աղբյուրներում գնի մասին տեղեկատվություն գտնել հնարավոր չէ: Լեհական համակարգը այնքան էլ հայտնի չէ, և դժվար է խոսել դրա մասին, հնարավոր է, որ դրա նկատմամբ հետաքրքրությունը եղել է բացառապես տեսական: 

Ընդհանուր առմամբ, լեհականի բնութագրերը համապատասխանում են Swathi- ին, բայց գինը հավանաբար ավելի բարձր է: Կարող է ծագել մեկ այլ հարց: Որքանո՞վ կարող է այդ ռադարը համագործակցել ռուսական այլ զենքերի հետ: 

Հաշվի առնելով, որ հակամարտկոցային ռադարները լինելու են հրետանային զորքերի վերահսկողության տակ, ապա նրանց աշխատանքը հիմնականում իրականացվելու է ՀՕՊ ուժերի ռադարներից առանձին:

 Այնուամենայնիվ, դա ոչ մի թյուրիմացություն չի կարող առաջացնել: Բացի այդ, նույնիսկ տարբեր արտադրողների ժամանակակից ռադարները կարող են համատեղվել մեկ ցանցի մեջ, ուղղակի դա կարող է լինել մի փոքր ավելի բարդ և ավելի ժամանակատար: 

Հակամարտկոցային ռադարների ձեռքբերումը Su-30SM բազմաֆունկցիոնալ կարծանիչների, Tor-M2KM զենիթահրթիռային համակարգերի, Իսկանդեր գործառնական-մարտավարական հրթիռային համակարգերի և այլ սպառազինությունների գնումների հետ մեկտեղ մեծ քայլ է Հայաստանի զինված ուժերի համար:

 Հնդկական այս գործարքը համարել մատակարարումների դիվերսիֆիկացմանը ուղղված լուրջ քայլ՝ դժվար է, քանի որ այն բավականին սահմանափակ թվով է: Նման օրինակ է եղել նաև 1999 թվականին չորս WM-80 չինական համազարկային կրակի հրթիռային համակարգերի ձեռքբերումը:

Կամո Խաչիկյան

Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев