Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փող կա, սա­կայն դա գի­տու­թյա­նը չի վե­րա­բե­րում

АНАЛИТИКА

Գիտության զարգացումը հիմնարար նշանակություն ունի պետության զարգացման և ապագայի տեսլականը ձևավորելու հարցում։ Ժամանակակից աշխարհում, երբ գործ ունենք տեղեկատվական հասարակության հետ, որտեղ տեղեկատվության և գիտելիքի ստեղծումը, օգտագործումը ու մշակումը հանդիսանում են կարևոր տնտեսական, քաղաքական և մշակութային գործոններ, գիտության դերակատարությունը ավելի է բարձրանում։

Եվ պատահական չէ, որ ժամանակակից մրցակցությանը դիմանալու համար ՀՀ կառավարության ղեկավարները տարիներ շարունակ շեշտել են գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Գիտության զարգացումը Հայաստանի համար պետք է ոչ միայն տնտեսական խնդիր լուծի, այլև ձևավորի բարձր ինքնագիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնց առկայությունը առավել քան կարևոր է պատերազմի մեջ գտնվող երկրի համար։

Սակայն գիտությունը զարգացնելու մասին հայտարարություններն այդպես էլ մնացել են օդում կախված։ Գիտության զարգացման համար պետությունը շարունակում է հատկացնել չնչին գումարներ՝ համեմատած իշխանավորների շռայլ ծախսերին՝ պարգևավճարներ, գործուղումներ և այլն։ Իշխանությունները հպարտանում են, թե կարողացել են համեմատաբար բարձր տնտեսական աճ ապահովել, սակայն այդ աճին զուգահեռ չեն բարձրացվում գիտությանը տրամադրվող գումարները։

Ավելին, այսօրվա իշխանավորները ընդհանրապես թյուր կարծիք ունեն գիտության մասին։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հասարակական գիտությունները և մասնավորապես Հայոց պատմության դասավանդումը համարում է «թամադայություն», բայց դա չի խանգարում, որ վերջինս իր ելույթներում և միջազգային հանդիպումներում փորձի մեջբերումներ կատարել պատմությունից, որոնք շատ հաճախ նաև կցկտուր են և ոչ ամբողջական։

Լինում են նաև դեպքեր, երբ վարչապետը ոչ ճշգրիտ տեղեկություն է հրապարակում հայոց պատմության այս կամ այն դրվագի մասին՝ ցույց տալով, որ պատշաճ մակարդակով չի տիրապետում պատմական եղելություններին։ Փաշինյանը հիմնական շեշտը դնում է բնական գիտությունների և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա, բայց սա չի նշանակում, որ հասարակական գիտությունները պետք է անտեսվեն։ 

Սակայն իշխանություններն անդրդվելի են մասնավորապես հայագիտական առարկաների դերակատարությունը երկրորդական դարձնելու հարցում և, ըստ այդմ, պատահական չէ, որ ցանկություն չունեն փոխել «Հայոց պատմություն», «Հայ գրականություն», «Հայոց լեզու» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշումը։ Դեռ ավելին՝ գիտության նկատմամբ քամահրական վերաբերմունքի արդյունք է այն, որ երկրի վարչապետը նշում է, թե «գիտնականները սուրճ խմելով են զբաղված», ինչը բնականաբար առաջացրեց գիտնականների վրդովմունքը։

Իշխանություններն ընդգծում են, թե գիտական հիմնարկներն արդյունավետ չեն աշխատում, սակայն հարց է, թե արդյոք ստեղծվա՞ծ են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի գիտության զարգացումը դառնա արդյունավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան։

Այսօրվա ակադեմիական համակարգում մեծ թիվ են կազմում բարձր տարիք ունեցող գիտնականները, իսկ թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում երիտասարդ գիտնականներ ձևավորելու և նրանց խրախուսելու համար, մնում է հարցական։ Դա է պատճառը, որ քիչ թե շատ ձևավորված երիտասարդ մասնագետները ֆինանսական սուղ միջոցների տրամադրման պայմաններում ձգտում են իրենց գործունեությունը շարունակել արտասահմանում։

Եվ հերիք չէ, որ չկա գիտության զարգացման հստակ ռազմավարություն, կառավարությունը ձեռնամուխ է եղել Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման գործին։ Ճիշտ է՝ ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծի, ԳԱԱ-ն գոյություն է ունենալու, բայց ոչ թե որպես գիտահետազոտական ինստիտուտները միավորող և համակարգող կառույց, այլ որպես հասարակական կազմակերպություն կամ ուղղակի խորհրդատվական մարմին։ Եվ փորձ է կատարվում գիտահետազոտական ինստիտուտները տանել բուհեր։

ԳԱԱ-ում աշխատող գիտնականների մեծ մասը դեմ է այս փոփոխությանը, և պատահական չէ, որ մտավախություն կա, որ սա օպտիմալացում իրականացնելու մի ձև է, որով ճանապարհ է հարթվում բուհերին միավորվող ինստիտուտների հաստիքները կրճատելու և ֆինանսավորումը նվազեցնելու համար։ Եվ զարմանալի է, որ Փաշինյանը հայտարարում է, թե ներկայումս պետությունը փողի խնդիր չունի, բայց իշխանությունները գումարներ են խնայում գիտության զարգացմանը նպաստելու հարցում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию