Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Վերից վար իրենց տեղում չեն. այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը»

ИНТЕРВЬЮ

Մի քանի բաղադրիչ կա, որոնց բացակայությամբ է պայմանավորվում այն փաստը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնությունները ընկալելի չեն թե՛ հանրության, թե՛ քաղաքական դաշտի համար: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է մատնանշում այդ բաղադրիչները՝ առաջինը շեշտելով ինտելեկտուալ պաշարի բացակայության մասին:

«Իշխանությունները չունեն ինտելեկտուալ պաշար, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում իրականացնելով՝ կարողանան տարբեր նախաձեռնություններով հանդես գալ: Սա շատ արմատական խնդիր է, որը, ցավոք, իր լուծումը չի ստանում: Եվ այս խնդիրն առհասարակ է, այսինքն, խոսքը միայն վարակի խնդրին չի վերաբերում: Սա է պատճառը, որ իշխանության ցանկացած առաջարկ հասարակության մոտ ընկալման խնդիրներ է առաջացնում: Երկրորդը լսելու ունակության բացակայությունն է: 

Տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ և հետազոտական ինստիտուտներ տարբեր առաջարկներ են ներկայացրել իշխանությանը: Բացի նրանից, որ այդ առաջարկներն անտեսվել են, իշխանությունները փորձել են պայքարել ստալինյան հայտնի՝ «չկա մարդ, չկա խնդիր» մեթոդով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով հայտնի մասնագետների գրառումների այն օրինակները, որոնք «խուճապի տարածման» անվան տակ հեռացվել են:

«Մի պատճառ էլ կա. իշխանություններին թվում է, թե իրենք բոլոր հարցերում միշտ ճիշտ են: Մեր նախորդ զրույցներում խոսել ենք այն տպավորութան մասին, ըստ որի՝ իշխանությունները մնացել են 2018թ. ապրիլմայիս ամիսների ազդեցության տակ: 

Հիմա ևս նույն տրամաբանությամբ իրենց թվում է, որ իրենք անքննելի են ու անսխալ, և ոչ ոքի կարծիքն անհրաժեշտ չէ: Իրենք մեծամտորեն են վերաբերվում ցանկացած այլ կարծիքի ու դրա համար հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց գրեթե ցանկացած նախաձեռնություն հանրության մոտ բազում հարցեր է առաջացնում»,-նշեց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանը մի շարք երկրների օրինակներ բերեց՝ շեշտելով քայլերի հստակ հաջորդականության, հասարակությանը հասկանալի լինելու հանգամանքը. «Մեզ մոտ վարչապետի մակարդակով «ձեռք եք առնում», «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ չկա» և նման այլ արտահայտություններ են արվում: 

Բայց խնդիրն այլ տեղ է: Այս ամենի հետևանքը վարչապետը զգալու է կա՛մ արտահերթ, կա՛մ հերթական ընտրությունների ժամանակ, երբ նախկինում ստացած տոկոսներից գրեթե ոչինչ չի մնա: Իրականում վարկանիշային ռեսուրսը մսխվում էր դեռևս 2018թ. մայիսի 9-ից. նա իշխանության ղեկին էր հայտնվել ոչ թե այն պատճառով, որ լավն է, այլ որովհետև նախկիններն էին ապաշնորհ կերպով կառավարում երկիրը: Բայց, այդուհանդերձ, բացարձակապես որևէ հարցի վերաբերյալ պատկերացումներ չկային, ինչը հիմա ավելի ակնհայտ է: 

Այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը: Եվ տրամաբանական է, որ այս հանգամանքներն իրենց դրսևորումներն են ստանում թե՛ տնտեսական ցուցանիշներում, թե՛ այլ ոլորտներում: Այլ խնդիր է, որ, ցավոք, առայժմ Հայաստանում ձևավորված չէ այն ուժը, որը կկարողանա վերցնել փողոցում մնացած իշխանությունը: 

Եթե իշխանությունների ոչ ադեկվատ քայլերի ֆոնին հաջողվի ձևավորել հստակ քաղաքական այլընտրանքային բևեռ, փողոցում ընկած իշխանությունը շատ ավելի հեշտ կլինի վերցնել, քան թվում է մարդկանց: Իրականում թե՛ շարքային գյումրեցին, թե՛ արմավիրցին, թե՛ երևանցին իրենց մաշկի վրա զգում են այս իշխանությունների ապաշնորհ կառավարման հստակ հետևանքները»: 

Քաղաքագետն ընդգծեց՝ եթե իշխանությունները մի փոքր իրենց շուրջը նայելու ունակություն դրսևորեին, խնդիրների առաջ չէինք կանգնի:

«Այն, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ ցանկացած քաղաքական գործիչ կամ անհատ պատրաստ էր նախկինում իր լուման ներդնել, կասկած լինել չի կարող: Կար պատրաստակամություն, որ Հայաստանում համաժողովրդական ալիքի շարժման ֆոնին դրական արդյունքներ ապահովեին: 

Բայց հետագայում իշխանության ղեկավարի կողմից հստակ չդրվեցին այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանք պետք է կատարվի: Հստակ չի ընդգծվել այն գաղափարական ուղենիշը, որի շրջանակներում այդ գործողությունները պետք է իրականացնեն:

 Բացի այդ, մի հանգամանք էլ կա. ընդդիմության նախկին առաջնորդի, այսօր արդեն վարչապետի՝ նախկինում ու այժմ արված քայլերն ու ասածները չեն համընկնում, ինչի հետևանքով իշխանության թիմի ներսում խժդժություններ ու անհամաձայնություններ կան: Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացան, մանդատից հրաժարվող ևս եղավ: Բացի այդ, ամիսներ առաջ խոսվում էր այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունից մինչև 30 հոգի կարող է դուրս գալ: 

Որքան իշխանության ղեկավարի գործողություններն ադեկվատ չլինեն երկրում առաջացած խնդիրներին, իշխանության խմբակցությունից պոկվել ցանկացողների քանակն ավելանալու է: Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ներկա իրավիճակով պայմանավորված գործողություններին է վերաբերում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով արտակարգ դրությանը և ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետը շեշտեց, որ համաշխարհային մամուլում շատ է շեշտվում այն մասին, որ իրավիճակի շնորհիվ հնարավոր կլինի պարզել իշխանությունների կոմպետենտության աստիճանը, պարզել՝ ընդհանրապես լուրջ մարմիններ են, թե ոչ: 

«Մեր պարագայում, ցավոք, բոլոր զարգացումները վկայում են այն մասին, որ մեր իշխանությունները վերից վար իրենց տեղում չեն: Մեր իշխանությունների մոտ առհասարակ ստրատեգիական պլանավորում չկա: 

Իրենք այս դեպքում ևս առաջնորդվում են օրվա կուրսով: Քանի որ վարակը Հայաստանում դեռ չկար, կարծեցին, որ սովետական հայտնի մուլտֆիլմի հերոսի պես «и так сойдет» տարբերակով կարելի է ոչինչ չանել: 

Իսկ այն անձինք, քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք տեսակետներ ու առաջարկներ էին անում, հեգնական մեկնաբանությունների էին արժանանում: Այս ամբողջ շարքը վերլուծելով՝ հասկանալի է դառնում, որ, առաջին՝ կոմպետենտ չեն, երկրորդ՝ իրենց տեղում չեն, և ամենակարևորը, չգիտեն՝ ի՞նչ անել հետո: 

Իսկ քանի որ չգիտեն, թե առհասարակ հետո ինչ պետք է անել, իրենց գործողությունների արդյունքում հենց իրենք են դառնում է խուճապ առաջացնող գլխավոր կենտրոնը: 

Այս պարագայում մի շարք նախագծեր և որոշումներ ապացուցում են, որ իրենք իսկապես ադեկվատ չեն գնահատում թե՛ վտանգները, թե՛ այն զարգացումները, որոնք հնարավոր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ