Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը խարխլ­ված է, չու­նենք զսպում­նե­րի և հա­կակ­շիռ­նե­րի հա­մա­կարգ»

ИНТЕРВЬЮ

Բալանսավորված խորհրդարան, ժողովրդավարություն, պառլամենտական ընթացակարգեր: Սրանք այն կարևոր բաղադրիչներն են, որոնց բացակայությունը զգացվում է հերթական որոշումների ու դրանցով պայմանավորված քննարկումների ժամանակ: Նախօրեին տեղորոշման և զանգերի վերահսկման վերաբերյալ նախագիծը ԱԺ մեծամասնության կողմից ընդունվեց առանց ընդդիմության, թեպետ ընդդիմությունը ժամեր առաջ տապալել էր նախագծի ընդունումը: 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս համատեքստում առաջին հերթին ֆիքսում է ոչ թե պառլամենտարիզմը, այլ պետության կառավարման ժողովրդավարական բնույթը:

«Անգամ այնպիսի երկրներում, որոնցում նախագահական կառավարման համակարգ է, և այդ առումով օրինակ կարող է լինել Ֆրանսիան, չէր պատահի այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ մեր խորհրդարանում:

Մենք գործ ունենք հատկապես ժողովրդավարական էթիկայի և ընթացակարգերի հետ: Այստեղ հարցը նաև պառլամենտական ընթացակարգերի, գործընկերոջ նկատմամբ հարգանքին է վերաբերում: 

Նախ՝ պատգամավորներին նիստի մասին պետք է ծանուցել այնպես, որ նրանք պատրաստվելու և ներկայանալու ժամանակ ունենան, իսկ մամուլում առկա տեղեկությունների համաձայն, ընդդիմադիր խմբակցություններին տեղեկացրել են հենց նիստը սկսելու պահին, ինչը, բնականաբար, գործընկերային չէ և անհասկանալի նպատակ է հետապնդում: 

Ի վերջո, եթե հավել յալ աղմուկից խույս տալու, ընդդիմադիրներին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ թույլ չտալու խնդիր էր դրված, ապա այս քայլով նրանք ավելի մեծ աղմուկ ստեղծեցին և իրենց ընդդիմախոսներին խոսելու նոր առիթ տվեցին: Առհասարակ ժողովրդավարությունն այն մեծամասնության կառավարումն է, որը չի անտեսում փոքրամասնության շահերը:

 Եթե ընդդիմությունը խորհրդարանում փոքրամասնություն է և, փաստացի, չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ պետք է ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Այսինքն, մենք մի կողմից ունենք վերոնշյալ ընթացակարգի, մյուս կողմից՝ արդեն դիսկուրսի խնդիրը: Այսինքն, թե ինչպես են ցանկանում հիմնավորել կառավարության առաջարկը և ինչպես են փորձում հակադրվել ընդդիմադիրներին: Եվ այս առումով ընդդիմադիրների հասցեին ԱԺ ամբիոնից անգամ թափթփուկ որակմանն ականատես եղանք, ինչն անընդունելի է: 

Բայց սա, թերևս, նոր խնդիր չէ, և այն չի վերաբերում միայն պատգամավորներին: Սա առհասարակ լայն քաղաքական մշակույթի հարց է, որը բնորոշ է ինչպես երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներին, պատգամավորներին, այնպես էլ ընդդիմությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Մաթևոսյանը: 

Այս համատեքստում նա մեկ այլ հանգամանք առանձնացրեց. «Այն մարդիկ, որոնք պատգամավոր են դարձել հեղափոխության արդյունքում, չունեն կուտակած քաղաքական կապիտալ, քաղաքական փորձ, հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակներում չեն դիմանում և տրվում են էմոցիաներին, պիտակավորումներին: 

Այսինքն, այս ամենը բնորոշ է հատկապես ոչ փորձառու քաղաքական գործիչներին, ինչը ևս նորություն չէ: Մենք գիտենք այս ամենի պատճառները, ընթացքը, և այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել»: Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության պահվածքին, երբ ժամերի ընթացքում նաև հայացքներ ու մտքեր փոխվեցին, փորձագետը նկատեց. 

«Ըստ իս՝ նախնական անհամաձայնություններն ավելի շատ վկայում են այն մասին, որ առաջարկը կառավարության կողմից հապճեպ է ներկայացվել և դեռևս հասկանալի չի եղել բոլոր պատգամավորներին: Նրանց հետ բավարար չափով տեղեկատվական կամ գուցե բացատրական աշխատանք տեղի չի ունեցել, որպեսզի հասկանան, թե ինչպիսի վարք պետք է ցուցաբերել: 

Արդյունքում նրանցից ոմանք փորձել են հնարավորինս ազատ գործել: Իսկ հետագայում, երբ քվեարկությունը ձախողվեց, հասկանալի դարձավ, որ այժմ չպետք է նման ազատական գաղափարների տրվել, պետք է միահամուռ քվեարկել: Այսինքն, քաղաքական խնդիր դրվեց, ըստ որի՝ այդ նախագիծը պետք է անցկացվի, և պատգամավորերն էլ գործեցին ըստ այդմ: Սա տրամաբանական է, քանի որ պատգամավորներից շատերը պատգամավոր են դարձել հենց հեղափոխության քաղաքական կապիտալի հաշվին, նրանք սեփական քաղաքական կապիտալ չունեն և, հետևաբար, ընդդիմանալու և հակադրվելու ևս ռեսուրս չունեն: Եվ այս դեպքում եթե վերևից հստակ քաղաքական խնդիր է դրվում, նրանք գործում են այնպես, ինչպես պետք է գործեն»: 

Դավիթ Մաթևոսյանը միանձնյա քաղաքական համակարգի մասին է մատնանշում: «Մեր երկրում քաղաքական համակարգը հեղափոխությունից հետո փաստացի լուծարվել է, և կա միայն քաղաքական կապիտալ ունեցող մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Եվ, հետևաբար, նրա լեգիտիմությունն այնքան բարձր է, որ իր իշխանության և խմբակցության ներսում որևէ մեկը չի կարողանում ընդդիմանալ նրան: Սա ակնհայտ էր և այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հեղափոխությունը ենթադրում է նաև այսպիսի վնասներ: 

Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կշտկվի: Եթե հաջորդ ընտրություններում կարողանանք ավելի բալանսավորված խորհրդարան, ավելի կայացած քաղաքական համակարգ ունենալ, գուցե որոշակի զսպումների և հակակշիռների համակարգ ստանանք: 

Բայց այս պահին այդ ամենը բացակայում է, չկա և չի կարող լինել, քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ամեն ինչ պետք է հենց այդ տրամաբանության ներքո դիտարկել»,-ընդգծեց մեր զրուցակիցը

Նա շեշտեց, որ խնդիրը չի վերաբերում միայն ներկայում ստեղծված իրավիճակին. «Պետք է հիշել, որ գրեթե երկու ամիս առաջ ԱԺ բերվեց Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման նախագիծը: Նույն պատկերը մոտավորապես նաև այդ օրերին էր, երբ որոշ անձինք դեմ էին նշվածի իրականացմանը , բայց, ի վերջո, հանրաքվե անցկացնելու որոշում ընդունվեց: Սա նման անկայուն վիճակի օրինակներից մեկն է: Այսինքն, սա կարծես օրինաչափություն է դառնում, ինչը, իհարկե, բացասաբար անդրադառնալու ներուժ ունի: Կանդրադառնա, թե ոչ, այս պահին չենք կարող ասել, քանի որ ապագայի հետ է կապված: Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն հնարավորինս շատ վերահսկելու գայթակղություն ունի: Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը սեփական իշխանության պահպանումն է, և այս առումով նաև վառ օրինակներ կան: Օրինակ՝ Հունգարիայում վերջերս արտակարգ դրության հանգամանքն օգտագործվեց իշխանությանը վերահսկողական ավելի մեծ լծակներ տրամադրելու համար: Այսինքն, քաղաքականության էությունը հենց այսպիսին է: Նմանատիպ օրենքներ ստեղծելիս պետք է ստեղծվեն հստակ երաշխիքներ, որոնք անգամ ցանկության դեպքում իշխանությանը թույլ չեն տա այդ օրենքներն ի չարս օգտագործել: Բայց մեր քաղաքական համակարգը խարխլված է, չունենք զսպումների և հակակշիռների համակարգ: Այս պարագայում, ցավոք, մնում է իշխանությունների բարի կամքի հույսը»:

Փորձագետը շեշտեց՝ առհասարակ բոլոր երկրներում իշխանությունը կարծում է, թե միշտ ճիշտ է. «Իշխանությունը կարողանում է ընդդիմությանը լսել միայն այն պարագայում, երբ ստիպված է, երբ այլ տարբերակ չունի: Այսինքն, եթե հնարավոր է միանձնյա գործել և դրանից չունենալ քաղաքական կորուստներ, իշխանությունը միշտ գործելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Այն քաղաքական իրավիճակը, այն համակարգը, որն այժմ առկա է մեզ մոտ, իշխանություններին ամբողջությամբ թույլ է տալիս գործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: 

Բայց սա, իհարկե, կարճաժամկետ կոնտեքստում: Այլ է հարցը երկարաժամկետ առումով. երբ ամեն անգամ ինչ-որ նոր որոշում են կայացնում, որը թերի է, սխալ ու որի շուրջ որոշակի աղմուկ է բարձրանում, այս հանգամանքները բացասական էմոցիաներ են առաջացնում: Այս ամենը հավաքվում, կուտակվում է և ինչ-որ մի օր իր քաղաքական արտահայտությունն է ունենում:

 Հիշենք, որ նախկին իշխանություններն էլ էին շատ դեպքերում միայնակ գործում: Նրանք ունեին մեծամասնություն ու կարծում էին, որ միշտ ճիշտ են ու ոչինչ չի կարող բեկանել իրենց իշխանությունը: 

Բայց պատմությունը ցույց տվեց, որ փոքր-փոքր կուտակումները հավաքվում են և մի մեծ քաղաքական իրադարձության ժամանակ շատ ուժեղ և կոպիտ ձևով են արտահայտվում: Հետևաբար, կարծում եմ, կարճաժամկետ հատվածում ոչինչ չի խանգարելու իշխանություններին միանձնյա գործել, սակայն այդ ամենն իր հետևանքներն է ունենալու երկարաժամկետ հատվածում: Երկարաժամկետ հատվածն այս պարագայում հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»