Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կի­բեր-հան­ցա­գործ­նե­րի ակ­տի­վա­ցում կա. փոր­ձում են կոր­զել քար­տի տվյալ­ներ, քար­տից գու­մար տա­նել կամ գոր­ծարք անել.

ИНТЕРВЬЮ

Աշխարհում կիբեր-հանցավորության ընդհանուր աճ կա: Առհասարակ նման աճ արձանագրվում է ինչ-որ իրադարձությունների ֆոնին: «Փաստի» հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ նման օրինակ է նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ այսօրվա աճը կապված է համավարակի հանգամանքով:

«Նման իրողությունների պարագայում աճ է լինում, որովհետև գիտեն՝ ինչ-որ թեմաներ կան, որոնք մարդկանց հետաքրքրում են, և դրանցով փորձում են խայծեր ստեղծել: Նույն կորոնավիրուսի թեման մարդկանց այնքան է հետաքրքրում, որ կարելի է ցանկացած ձևով նրանց խաբել: 

Երկրորդ հանգամանքն այն է, որ ավելի շատ մարդիկ են օգտվում ցանցից, դրան գումարած՝ նաև օնլայն վաճառքներն են աճել: Այսինքն, մարդկանց ներգրավվածությունը շատ է, ինչի պատճառով զուգահեռ նաև կիբեր-հանցագործների ակտիվացում է լինում»,-ասաց փորձագետը:

Իսկ թե կիբեր-հանցագործները վերջին շրջանում ի՞նչ մեթոդների են դիմում, Ս. Մարտիրոսյանը նշեց. 

«Փորձում են կորզել բանկային քարտի տվյալներ, կա՛մ քարտից գումար տանել, կա՛մ էլ այդ քարտերով գործարք անել: Այլ ձևեր ևս կիրառվում են, օրինակ՝ հայտնիների միջոցով իբրև թե գումար են առաջարկում մարդկանց: 

Կան օրինակներ, երբ իբրև թե հայկական կազմակերպությունների անունից խաղարկություններ, շահումներ են առաջարկում: Այս ամենը վերջում բերում է մի քայլի, ըստ որի՝ մարդուն առաջարկում են բանկային քարտի տվյալները ներմուծել, ինչը, ի վերջո, լուրջ կորուստների է հանգեցնում»:

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնող երկու հանգամանք է առանձնացնում:

«Առաջին՝ չհավատա՛լ ոչ մի շահումի, երկրորդ՝ երբե՛ք բանկային քարտի տվյալները չներմուծել անծանոթ կայքերում: Ավելի ապահով կլինի, եթե մարդիկ այս երկու հանգամանքներին հետևեն: Բացի այդ, պետք է համոզվել, որ միացված է «3D-Secure»-ն, այսինքն գործարքների վավերացումը՝ SMSով»,-ասաց նա՝ հավելելով, որ սա կդժվարացնի բանկային քարտից գումար տանելու փորձը:

Ինչ վերաբերում է վճարման մյուս հավելվածներին, Ս. Մարտիրոսյանը շեշտեց. «Կա կոնկերտ հայտնի հավելված, որի առումով ինքս մի քանի դեպք եմ արձանագրել, երբ գումար է անհետացել մարդկանց մոտից: Բայց, ընդհանուր առմամբ, լուրջ և զանգվածային բնույթի խոցելիություններ հավելվածներում չեն երևացել: Իհարկե, պետք է հետևել, որ հավելվածը գործարքների հաստատումներ ունենա, որպեսզի գումարը հենց այնպես միանգամից չանհետանա»:

Անդրադառնալով նաև սոցցանցային տիրույթին, փորձագետը հայտնեց, որ այստեղ հարձակումների նոր մեթոդներ չկան:

«Հիմնականում նույն ֆիշինգային հարձակումներն են, երբ իբրև Ֆեյսբուքից կամ Mail. ru-ից նամակներ կամ հաղորդագրություններ են գալիս ու, մարդուն խաբելով, ստիպում են ներմուծել սեփական գաղտնաբառը: Սա միշտ եղել է ու միշտ կլինի, ուղղակի ինչ-որ պահերի ակտիվացում է լինում: Հիմա զուգահեռ նաև ադրբեջանցիներն էլ են ակտիվացել»,-ասաց Ս. Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ առհասարակ նաև ստացվող վիդեո-զանգերի հետ պետք է շատ զգույշ լինել:

«Օրինակ՝ կա տարածված ձև, երբ վիդեոզանգով անծանոթը զանգում է և ձայնագրում այն: Վատագույն դեպքում մարդուն համոզում են ինչ-որ ինտիմ բնույթի բաներ անել, բայց հաճախ այդ վիդեո-զանգերի նպատակը մարդու պատկերը ֆիքսելն է: Հետո արդեն փորձում են ինչ-որ մոնտաժով ստեղծել նման մի տեսանյութ, որի հիման վրա փորձում են շանտաժի ենթարկել մարդուն: 

Այնպես որ, ընդհանրապես անծանոթների վիդեո-զանգերն ընդունելն անվտանգ չէ, առավել ևս, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ անծանոթն առնվազն էթիկայից ելնելով չպետք է վիդեոզանգ կատարի: Մարդիկ պետք է հասկանան, որ անծանոթի կողմից վիդեոզանգը դուրս է էթիկայի նորմերից և կարող է հետևանքներ ունենալ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց՝ առհասարակ զգուշավորությունը բնորոշ չէ մեր հասարակությանը. «Դրանում կարող էինք համոզվել մեկ շաբաթ առաջ՝ խանութների հերթերում: Դրանից հետո երևի կարիք չկա սպասել, որ բոլորը գաղտնաբառերին կհետևեն: Ուրիշ հարց է, որ պետք է շատացնել այն մարդկանց թիվը, որոնք ավելի զգուշավոր են: Այդ տոկոսը իրականում աճում է, բայց զուգահեռ աճում է նաև այն մարդկանց տոկոսը, որոնք ավելի ակտիվ են ցանցից օգտվում՝ չունենալով գիտելիքներ: Այնպես որ, շատ են մարդիկ, որոնց հնարավոր է խաբել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию