Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ոչ թե կարճաժամկետ, այլ շարունակական արդյունքներ ապահովելու անհրաժեշտություն

АНАЛИТИКА

Past.am

 Կորոնավիրուսի համավարակի արդյունքում համաշխարհային տնտեսական ճգնաժամը գնալով ավելի է խորանում։ Արդյունքում փոփոխություններ են տեղի ունենում աշխարհի քաղաքական և տնտեսական կառուցակարգում, իսկ այս հանգամանքն արդեն նախանշում է, որ համավարակից հետո աշխարհը բոլորովին ուրիշ է լինելու, քան կար նախկինում։ Սակայն ամենաբարդ խնդիրը համավարակից հետո մարդկության համար մնալու է տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։

 Եվ դեռևս շատ երկրներ չեն կողմնորոշվում, թե ինչ քայլերի միջոցով է հնարավոր դուրս գալ ստեղծված բարդ տնտեսական իրավիճակից՝ մանավանդ այն պարագայում, որ վերջին շրջանում լայն տարածում է ստանում այն տեսակետը, թե պետք է, որ երկրները համակերպվեն կորոնավիրուսի տարածման պայմաններում նորմալ և առանց լուրջ սահմանափակումների կյանք վարելու գործելակերպին։

 Հայաստանի կառավարությունը ևս հայտնվել է դեպրեսիայի մեջ և չի կարողանում հստակ կողմնորոշվել, թե ինչ տնտեսական քաղաքականության միջոցով է հնարավոր հաղթահարել ճգնաժամը։ Թերևս դա է պատճառը, որ իշխանությունների կողմից իրականացվելիք տնտեսական հեղափոխության մասին լոզունգներն արդեն մնացել են անցյալում, և այլևս չկան այն նպաստավոր պայմանները, որոնք հիմքեր էին ստեղծում հավելյալ տնտեսական աճի համար։

 Կառավարությունը  ժամանակի ընթացքում շարունակում է կիրառել բիզնեսին և հանրության որոշ հատվածներին աջակցություն տրամադրելուն միտված փաթեթների գործարկման պրակտիկան։ Սակայն հետաքրքրական է, որ բիզնեսին ուղղված հիմնական աջակցությունը տրամադրվում է միայն վարկերի տեսքով։

 Եվ դեռևս անհասկանալի է, թե ինչպես է կառավարությունը պաշտպանելու հայրենական արտադրողին՝ իր մրցունակությունը պահպանելու տեսքով։ Դա կարելի է անել, օրինակ՝ հարկային քաղաքականության, օրենսդրական դաշտի բարելավման և այլ խրախուսական ձեռնարկումների միջոցով։

 Սրա շուրջ կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, այլապես Հայաստանից արտահանվող արտադրանքը կարող է կորցնել իր մրցունակությունը։ Հաշվի առնենք, որ մեր հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի ազգային արժույթի՝ ռուբլու արժեզրկման արդյունքում զգալիորեն կրճատվում են հայաստանյան արտահանողների՝ ապրանքների վաճառքից ստացվող եկամուտները, ու սրա արդյունքում մեր ապրանքները կարող են լինել թանկ և ոչ մրցունակ։ Բացի դրանից, մեր ներքին շուկայում ամրապնդվում են ռուսական ապրանքների դիրքերը, որոնք էժանության շնորհիվ ավելի մրցունակ են դառնում, քան տեղական ապրանքները։

 Քանի որ արդեն որոշ չափով կանխատեսելի է, որ ճգնաժամը երկարաժամկետ բնույթ է կրելու, ապա կառավարությունը պետք է տնտեսական քաղաքականության հարցում որդեգրի ռազմավարական մոտեցում և փորձի տնտեսության ծանրության կենտրոնը առանց ցնցումների տեղափոխել այն ոլորտներ, որոնք ճգնաժամային պայմաններում մեծ աճ արձանագրելու պոտենցիալ ունեն (օրինակ՝ գյուղատնտեսության, սննդի արդյունաբերություն, հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ, բժշկություն և այլն)։

 Բայց կառավարությունը իր հիմնական հույսը դրել է անցյալ տարի թերակատարված կապիտալ ծախսերի իրականացման վրա։ Եվ պատահական չէ, որ վարչապետը խորհրդակցության ժամանակ հայտարարում է, թե ճգնաժամից դուրս գալու իրենց առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է։

Նկատի ունենանք, որ իսկապես ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացումը տնտեսության համար որոշակի դրական էֆեկտ կարող է ապահովվել, բայց այդ էֆեկտը լինելու է կարճաժամկետ, քանի որ այդ ծրագրերը նախատեսված են որոշակի ժամանակահատվածի համար, բայց այս պայմաններում մեզ պետք է, որ կառավարությունը իր հիմնական ուշադրությունը սևեռի տնտեսական գործունեության այն ուղղությունների վրա, որոնք շարունակական արդյունքներ կապահովվեն տնտեսության համար։

 Արտակ Գալստյան

 

 

 

 

 

 

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию