Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քանի ուշ չէ, ամեն ինչ պետք է սկսեն իրենցից

АНАЛИТИКА

Past.am

Ատելության մթնոլորտը դարձել է մեր հասարակական հարաբերությունների և քաղաքական «մշակույթի» անբաժանելի մասը։ Այդ երևույթը հիմնականում արմատավորվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ գործող իշխանությունների կողմից հասարակության ներսում բաժանարար գծեր անցկացվեցին՝ նրանց սեգմենտավորելով սպիտակների և սևերի։

 Սրան զուգահեռ՝ իշխանությունները թշնամանք և անհանդուրժողականություն են քարոզել և շարունակում են քարոզել իրենց քաղաքական մրցակիցների հասցեին։ Եվ սա տեղի է ունենում ոչ միայն սոցցանցերում ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով, այլև իրական կյանքում հայտարարությունների տեսքով։

 Իշխանությունների ստեղծած ֆեյքերի բանակը ամենավերջին վիրավորանքները և հայհոյանքները հասցեագրում է այն քաղաքացիներին, գործիչներին և ուժերին, որոնք համարձակվել են բարձրաձայնել իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ իրենց անհամաձայնության մասին կամ որևէ թթու խոսք են ասել իշխանությունների հասցեին։

 Բնականաբար, իշխանությունների կողմից այսպիսի գործելակերպը չէր կարող հակառակ կողմից հակազդեցություն չառաջացնել։ Իսկ երբ քաղաքական դաշտում թշնամանքը և ատելության պրակտիկան դառնում են առօրյա երևույթ, ապա քիչ-քիչ ոչ արտառոց կամ սովորական երևույթ են դառնում նաև հանրության համար։

 Սակայն ամենավտանգավորն այն է, որ ատելության մթնոլորտի շիկացումը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ոչ միայն ընդդիմության կամ իշխանության, այլև հանրության յուրաքանչյուր անդամի համար։ Ու կարող է գալ մի պահ, որ իրավիճակը նույնիսկ դուրս գա վերահսկողությունից և դառնա անկառավարելի։

 Եվ մինչ մամուլը և բազմաթիվ փորձագետներ իշխանություններին զգուշացնում էին, որ իրենց վարած քաղաքականությունը և ատելության գեներացումը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել և կոչեր անում հրաժարվել այդ գործելակերպից, իշխանությունները, միևնույն է, լուրջ չէին ընդունում այդ զգուշացումները։

 Իսկ իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարում էին, թե հայհոյանքն ու վիրավորանքն ատելության խոսք չեն։ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանն էլ փորձում էր հավաստիացնել, թե իրականում ատելության մթնոլորտ չկա՝ հայտարարելով․ «Եկեք դուրս գանք փողոց, պարզապես սովորական մարդկանց հետ զրուցենք, և կտեսնենք, որ ոչ մի ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ չկա: Կարծում եմ, որ այդ ատելությունն ու անհանդուրժողականությունը ֆեյքերի բանակների միջև է՝ սոցիալական ցանցերում»:

 Թերևս թվում էր, թե ատելության մթնոլորտի վտանգավորության մասին պետք է գիտակցի գոնե վարչապետ Փաշինյանը, բայց ապարդյուն։ Վերջինս միայն փորձում է իշխանությանը ներկայացնել զոհի կերպարում, որին վիրավորում և հայհոյում են, իսկ կառավարությունն այդ հարցում անելիք չունի, այլ խնդիրը գտնվում է հանրության դաշտում։

Պետք է նկատի ունենալ, որ այս ատելության մթնոլորտի թեժացումը չկանխելու հետևանքով է, որ ԱԺ-ում արդեն սովորական երևույթ են դառնում հայհոյանքները և վիրավորանքները, ականատես ենք լինում զինված բախումների և ծեծկռտուքների, այդ թվում և ԱԺ փոխնախագահի մասնակցությամբ։

 Հիմա կասեք, թե այսպիսի երևույթներ միշտ էլ եղել են, պետք է համաձայնենք, սակայն ընդգծենք, որ նմանատիպ երևույթները վերջին շրջանում ոչ միայն ինտենսիվ են դարձել, այլև առավել սուր դրսևորումներ են ստանում։

 Արտակարգ դրության ավարտից հետո պետությունը դեռևս պետք է հաղթահարի տնտեսական ճգնաժամը, որի արդյունքում տեղի է ունենալու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատացում, աճելու է գործազրկությունը և ընդհանուր դժգոհությունը, և ատելության և թշմանքի մթնոլորտը կարող է հող հանդիսանալ նոր միջադեպերի համար, ուստի քանի ուշ չէ, իշխանությունները գործնական քայլեր պետք է ձեռնարկեն հանրության համախմբումն ապահովվելու համար։ Սկսելով հենց իրենց վտանգավոր ու պառակտող պահվածքից ու գործելաոճից:

 Արթուր Կարապետյան

 

Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City Fest