Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տա­նի հե­ղա­փո­խու­թյու­նը պետք է փո­խեր եր­կի­րը, բայց հրաշք տե­ղի չի ունե­ցել. ին­չո՞ւ են «գցել» գոր­ծա­րա­րին

МЕЖДУНАРОДНОЕ

lenta.ru-ն «Դա երիտասարդության շրջանում հանրահայտ է» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը դեմ են մարիխուանայի օրինականացմանը, բայց մեծ հաճույքով օգտագործում են այն, և կառավարությանը դա ձեռնտու է: 

Դեռևս կորոնավիրուսային համաճարակի հետ կապված համաշխարհային տնտեսության կանգ առնելուց առաջ Հայաստանում տեղի է ունեցել լուրջ սկանդալ, որի կենտրոնում եղել է ամերիկացի ներդրող: Իշխանությունները բառացիորեն նրանից «գցել» են միլիոնավոր դոլարներ: 

Եվ ամեն ինչ եղել է կանեփի հետ կապված, որը այդ ներդրողը որոշել է աճեցնել Հայաստանում և նույնիսկ նախօրոք ամեն ինչ համաձայնեցրել է իշխանությունների հետ: Ուղղակի այդ բույսի ցանկացած հիշատակություն մեծ վրդովմունք է առաջացնում հայ հասարակության մեջ, իսկ հանրապետության ղեկավարությունը չի ցանկանում կորցնել աջակցությունը: 

Միևնույն ժամանակ, իրենք ՝ հասարակ քաղաքացիները, դատապարտելով ցանկացած ձևով կանեփի օրինականացումը, չեն խուսափում «խոտ» ծխելուց և անգամ դրա համար գնում են հարևան Վրաստան, որտեղ մարիխուանան արդեն իսկ օրինականացված է: 

Եվ այս իրավիճակը, կարծես, բոլորին է ձեռնտու: «Արմերիկա» ընկերության ղեկավար Ռուբեն Մկրտչյանը որոշել էր Հայաստանի տնտեսության մեջ 50 միլիոն դոլար ներդնել և ստեղծել մոտ 10 000 աշխատատեղ: 

Նրա նոր՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կոնտակտի մեջ է մտել երկրի ղեկավարության՝ մասնավորաբար փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և ստացել տեխնիկական կանեփ աճեցնելու արտոնագիր: 

Նշենք, որ տեխնիկական կանեփը չի պարունակում կաննաբինոիդներ՝ նարկոտիկ նյութեր, և խիստ պիտանի է տեքստիլ, կոսմետիկ և սննդի արտադրություններում: Բայց պետությունը կոպիտ կերպով «գցել» է «Արմերիկա» ընկերությանը՝ սկզբից համաձայնելով անվտանգ կանեփի աճեցման հետ, ապա ոչնչացնելով դրա ցանքսերը: 

Ընկերությունը անգամ ոստիկանության հետ է պայմանագիր ունեցել, որ նրանք պաշտպանեն ցանքսերը: Հայաստանի հեղափոխությունը պետք է փոխեր երկիրը, բայց հրաշք տեղի չի ունեցել: 

Իսկ «Արմերիկա» ընկերության հետ կապված պատմությունը համընկել է երկրում տեղի ունեցող հերթական քաղաքական ճգնաժամի հետ, երբ մի քանի ամիս վարչապետի թիմը փորձում էր ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից, բայց անհաջող: Այդ պայմաններում չարյաց փոքրագույնն էր «գցել» արտասահմանցի ներդրողին, քան թույլատրել աճեցնել թեկուզ և անվնաս տեխնիկական կանեփ, որը մեծ ռեզոնանս կառաջացներ երկրում: 

Հայաստանում կանեփ աճում է ամենուր, քանի որ պայմանները նպաստավոր են այդ բույսի համար, ընդ որում, անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ տեխնիկական կանեփ աճեցվել է արդյունաբերական մասշտաբներով: Սակայն միջին վիճակագրական հայը չի կարող տարբերություն տեսնել տեխնիկական կանեփի և մարիխուանայի միջև, գործող օրենքները ևս չեն դնում այդ տարբերությունը: 

Որպես հետևանք՝ մարդիկ կանեփին վերաբերվում են մեծ զգուշությամբ, բայց դա չի խանգարում շատերին «սեփական թփեր» ունենալ և օգտագործել այն: Ցանկացած հայ ունի այնպիսի ծանոթ, որը կարող է հուշել, թե որտեղից կարելի է լավ «խոտ» գտնել: 

Այնուամենայնիվ, Հայաստանի իրավապահների համար այս ամենը մեծ խնդիր չէ: Ոչ ոք մասսայական խուզարկություններ չի իրականացնում գիշերային ակումբներում, կամ մտնում ամառանոցներ:

 Ինչպես Lenta.ru-ին անանունության պայմանով հայտնել է մի նախկին բարձրաստիճան իրավապահ, դրա համար երկու պատճառ կա. անիմաստ է բռնել մասնավոր օգտագործողին, քանի որ դա մեծ ուժեր և աշխատանք է պահանջում, և հետո էլ՝ սովորաբար այդ բռնվածը ազատվում է ընդամենը վարչական տուգանք մուծելով: 

Այլ գործ է վաճառքը, որին իրավապահները մեծ ուշադրություն են դարձնում, բայց այստեղ էլ դժվար է ապացուցել վաճառքի փաստը: Հոգեակտիվ նյութեր պարունակող նյութերի, մասնավորապես մարիխուանայի օրինականացման հարցը բազմիցս է քննարկվել գործող կառավարության ամենաբարձր մակարդակներում: 

Օրինակ՝ անցյալ տարի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, հարցազրույցներից մեկում անդրադառնալով թեմային նշել է, որ դրա ամբողջական արգելումը «փարիսեցիություն» է, իսկ օրինականացումը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ: 

Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով մարիխուանայի օգտագործման ոլորտը օրինական դաշտ բերելու մասին, ասել է, որ իր կարծիքով, «Հայաստանում մարիխուանան արդեն իսկ օրինականացված է, քանի որ այն գնում և վաճառվում է, բայց ոչ թե պետության կանոններով, այլ այն մարդկանց, որոնք զարգացնում են այդ բիզնեսը»: 

Նախկին իրավապահը Lenta. ru- ին հայտնել է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մթնոլորտ է փոխվել, և իրավապահ մարմինները համապատասխանաբար են արձագանքում դրան, իհարկե, չկան ուղղակի հրահանգներ կամ նույնիսկ ակնարկներ, բայց փաստն այն է, որ մարիխուանայի թեման զոնդավորվում է: 

Ըստ նրա, «նախկինում մի մարդ, որը իր նեղ շրջապատում պաշտպանել էր կանեփի օրինականացումը, այժմ մեծ պաշտոնյա է, և այս նոր իշխանություններն ընդհանուր առմամբ ավելի ազատ են, քան նախորդները, դրանք մի տեսակ եվրոպական են, և մարդիկ դա տեսնում են»: 

Իսկ նման բաները անհետևանք չեն մնում, և ներկայումս տեսանելի է, որ որոշ խմբեր ակտիվորեն առաջ են մղում մարիխուանայի թեման, և ոչ ոք նրանց առջև պատնեշ չի դնում: Սա քաղաքական խնդիր է, և տրամաբանական է, որ ոստիկանությունը չի ցանկանում քաղաքական խոչընդոտ հանդիսանալ: 

Բացի այդ, Հայաստանի նոր իշխանություններում առկա են կանեփի սիրահար մարդիկ: Նման տեղեկատվությունը ապացուցելի չէ, բայց դրանց մասին համառորեն լուրեր են պտտվում: Օրինակ՝ հոդված է եղել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ընկերների հետ մարիխուանա է օգտագործել Հայաստանի կառավարության շենքում: 

Դատարանի որոշմամբ այդ ամենը բարենպաստ ավարտ է ունեցել Ավինյանի համար, բայց «նստվածքը մնացել» է: Ավինյանը «Արմերիկայի» հետ սկանդալից հետո ակնարկել է, որ գոնե ապագայում հնարավոր է վերադարձնել տեխնիկական կանեփի հարցը, և էկոնոմիկայի նախարարությունը «ուսումնասիրում է» այդ հարցը: 

Չնայած սա կարող է լինել ընդամենը ներդրողին համոզելու և սկանդալը կոծկելու փորձ: Այնուամենայնիվ, այդ ամենը բարձրաձայնվել է, քննարկվել խորհրդարանում և ձևավորվել են դրա համախոհների և հակառակորդների ճամբարներ: 

Հայկական տեղեկատվական միջավայրում որոշակի ազդեցություն ունեցող առանձին լրատվամիջոցներ ևս ակտիվորեն լոբբինգ են անում կանեփի արտադրության օրինականացման հարցը: Մի խոսքով, մարիխուանայի հարցը արդեն իսկ ներառված է Հայաստանի օրակարգում:

Կամո Խաչիկյան

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»