Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տանն ինչ­պե՞ս կա­րող է պան­դե­միկ իրա­վի­ճակն օգ­տա­գոր­ծել իր շա­հե­րին հա­մա­պա­տաս­խան․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համաճարակը գլոբալ փոփոխությունների պատճառ է դարձել։ Սրանով պայմանավորված՝ աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ են ընթանում։ 

Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր երկիր փորձում է ադապտացվել ստեղծված իրավիճակին և այն օգտագործել արտաքին և ներքին քաղաքականության համատեքստում: 

Այս ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են ԱՄՆ-ը և Չինաստանը փոխադարձ մեղադրանքներ հղում, միմյանց մեղադրում կորոնավիրուսի համավարակի ծագման և տարածման հետ կապված հարցերի շուրջ։

ԱՄՆ-ում նույնիսկ խոսվում է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, քանի որ Չինաստանը համավարակի ծագման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրել մյուս երկրներին և քայլեր չի ձեռնարկել դրա տարածումն իր սահմաններից դուրս կանխելու նպատակով։ Որոշ փորձագետներ անգամ կարծում են, որ այս երկու համաշխարհային տերությունները «սառը պատերազմի» շեմին են, և դա կերկարաձգի համավարակը, կխորացնի տնտեսական ճգնաժամն ու կթուլացնի ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու աշխարհի ունակությունը:

Սակայն իրականում խնդիրն ավելի խորքային է։ Հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը և Չինաստանը վերջին շրջանում տնտեսական ակտիվ մրցակցության մեջ են, և ամերիկացիները լուրջ մտահոգություններ ունեն, որ աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանը կարող է ընդամենը տարիների ընթացքում գերազանցել ամենահզոր տնտեսությունն ունեցող ԱՄՆին։

 Փաստորեն, այս տերություններից յուրաքանչյուրն օգտագործում է համավարակի առիթը մյուսի նկատմամբ տնտեսական առավելություն ստանալու նպատակով։

Նմանատիպ տնտեսական մրցակցություն դրսևորվեց նաև էներգակիրների շուկայում, երբ Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի արագ տարածման ֆոնին հրաժարվեց նավթի արդյունահանման լրացուցիչ նվազեցման շուրջ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) հետ համաձայնության գալ, ինչին արձագանքեց Սաուդյան Արաբիան` հայտարարելով, թե նույնպես հանում է արդյունահանման սահմանափակումները, ավելին՝ իր հիմնական գործընկերներին պատրաստ է նավթը վաճառել զեղչով:

Արդյունքում շուկայում մեծացավ նավթի պահանջարկը, նավթի գինը ռեկորդային գնանկում արձանագրեց, իսկ ցածր գինը, չնայած որոշ տատանումներին, մինչև հիմա պահպանվում է։

Ինչպես տեսնում ենք, աշխարհում համաճարակային իրավիճակով պայմանավորված մրցակցությունն ավելի է թեժացել։ Սակայն մենք այս պայմաններում պետք է մեզ հարց տանք, թե պանդեմիկ իրավիճակը Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել իր շահերին համապատասխան։

Առաջին հերթին տեսանելի է, որ կառավարությունը փորձում է իրավիճակն օգտագործել և համաշխարհային ֆինանսատնտեսական կառույցներից ու զարգացած երկրներից վարկեր ստանալ, բայց և ակնհայտ է, որ Հայաստանի նախաձեռնողականությունը չպետք է սրանով սահմանափակվի։

Վերջին շրջանում աշխարհում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն միտված սահմանափակումները թուլացնելու միտում է նկատվում, ինչը նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ կամաց-կամաց ակտիվությունը նոր թափ է ստանալու։ Իսկ ո՞րն է լինելու Հայաստանի տեղը նոր տնտեսական իրողությունների պայմաններում։

Հայաստանը հնարավորություն է ստանում մեծացնել իր արտահանումը այնպիսի շուկաներ, որտեղ որոշակի վակուում է առաջացել կիրառված սահմանափակումների արդյունքում։ Իսկ առջևում գյուղատնտեսական ակտիվ պտուղ-բանջարեղենի սեզոնն է, և արտահանման ավանդական ուղղություններին կարելի է ավելացնել նաև նորերը։

Օրինակ՝ կարելի է արդեն իսկ մտածել անսահման հնարավորություններ ունեցող չինական շուկա արտահանումներ կազմակերպելու մասին, սակայն այստեղ պետք է լուծել այն խնդիրը, որ Հայաստանը պետք է կարողանա միանգամից խոշոր չափաբաժնով արտահանում իրականացնել չինական շուկա, որպեսզի այնտեղ կարողանա ամրագրել իր տեղը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ