Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Խաղացողների» բովանդակությունը փոխվեց. մրցակցություն ու դեմպինգ՝ ներքին տուրիզմի ոլորտում

ИНТЕРВЬЮ

Համավարակով պայմանավորված իրավիճակը շարունակում է մտահոգությունների շղթա ստեղծել զբոսաշրջության ոլորտում: Հարցերը մասնավորապես ներքին տուրիզմի համատեքստում են, որը ՀՀ քաղաքացիների համար այսօրվա պայմաններում ամառային հանգստի կազմակերպման միակ ուղղությունն է: 

Առաջինը դիտարկելով գների հնարավոր բարձրացումները՝ զբոսաշրջային ոլորտի մասնագետ Անդրանիկ Իսպիրյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի բաղադրիչ մատնանշեց: Պարզվում է՝ ստեղծված իրավիճակից կան և՛ օգտվողներ, և՛ տուժողներ: Մինչ այդ, Ա. Իսպիրյանը շեշտում է ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը չունի այն պատկերը, որը կար նախկինում:

«Եթե նախկինում տարին 12 ամիս հյուրանոցներում ֆիքսված գներ էին, ապա վերջին տարիներին գները ճկուն են. «բարձր», այսինքն, պիկ սեզոնին բարձրանում են, «ցածր» սեզոնին՝ իջնում: Բայց մենք, օրինակ, հյուրանոցների քանակով բավականին զիջում ենք հարևան Վրաստանին: 

Այսինքն, մեզ մոտ հյուրանոցների քանակն է այն հիմնական պատճառը, ըստ որի՝ գները բարձր են: Հասկանալի է նաև, որ կառավարությունը չի կարող գին թելադրել, պահանջարկ/ առաջարկի հիման վրա ձևավորվող գներ են: 

Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր քաղաքացիները դեռ չեն կարողանում արտերկիր գնալ: Այս տարի, այո, կարծում եմ, որ հայաստանյան տուրիստական հիմնական կետերում և ուղղություններում գները կբարձրանան: Մենք ունենք 3 մլն բնակչություն, որոնց թվում նաև ակտիվ հանգստի մեկնող մարդկանց հատվածն է: 

Նախորդ տարիների վիճակագրության համաձայն՝ միայն Քոբուլեթի այցելողների քանակը 30-40 հազարից ավելի է եղել, չհաշված նախընտրելի այլ երկրներն ու կղզիները: Այդ մարդիկ բավականին շատ են, և, բնականաբար, գների բարձրացումը, ցավոք, Հայաստանում զուտ պահանջարկից ելնելով կլինի: 

Պետությունն այստեղ առնվազն կարող է հորդորել, բայց չեմ կարծում, թե այստեղ որևէ մեկն ինչ-որ բան կարող է անել: Շուկան պետք է ինքնակարգավորվի, հյուրանոցները շատանան, պահանջարկն ու առաջարկը իրար մոտ լինեն, որ գները կարգավորվեն, այլ տարբերակ չկա»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց, որ այսօր ներքին տուրիզմի ոլորտում որոշակի տեղաշարժեր են նկատվում. «Կարանտինային ու համաճարակային իրավիճակից առաջ Հայաստանում կային զուտ ներքին տուրերով զբաղվող ընկերություններ՝ իրենց ծրագրերով, տուրերով, սեփական մեքենաներով, որոնք աշխատում էին հայկական շուկայի վրա, և իրենց հայախոս գիդերով հիմնականում առանց գիշերակացի տուրեր էին կազմակերպում: 

Այս իրավիճակից հետո շուկայի խաղացողների բովանդակությունը փոխվեց: Ներքին տուրիզմով զբաղվող ընկերություններին ավելացան արտագնա և ներգնա տուրիզմով զբաղվողները, որոնք ևս փորձում են զբաղվել ներքին տուրիզմով: 

Սուտ կլինի ասել, որ բոլորը կարող են մրցակցել. թե՛ արտագնա, թե՛ ներգնա և թե՛ ներքին տուրիզմով զբաղվողների կոնտինգենտն այլ է:

 Զուգահեռ՝ նկատենք, որ իրենց հերթին ներքին տուրիզմի շուկայում գների խիստ անկում կա. տուրգործակալությունների համար բավականին վատ իրավիճակ է ստեղծվել: Խոսքը մասնավորապես մեկօրյա տուրերի մասին է: 

Կարող եմ օրինակ բերել հատկապես վերջին օրերին Հարթավանի Սուրբ Հովհաննես մատուռ այցելելու տուր առաջարկները. ընկերությունները գները հերթով իջեցնում են՝ 5000, հետո 3000, անգամ 2000-ով են առաջարկում: 

Եվ այս պայմաններում ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների համար զարգացման հնարավորության մասին խոսելն անիմաստ է. կան շատ ընկերություններ և փոքր շուկա: 

Գործող ընկերությունները, մեծ հաշվով, տուժում են, մրցակցության մեջ են՝ շուկայում դեմպինգ կա: 

Այս ամենից կարող է շահել քաղաքացին, որը թե՛ գնային, թե՛ որակական մեծ ընտրության հնարավորություն է ստանում: Իսկ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ներսում այդքան էլ չեն մտածում որակի մասին, ինչը չենք կարող ասել արտերկրում հանգիստը կազմակերպելու դեպքում: Մեր երկրի ներսում հիմնականում էժան տարբերակն են ընտրում»:

Ամբողջացնելով՝ Ա. Իսպիրյանը շեշտեց, որ հյուրանոցային տնտեսությունները կաշխատեն, խնդիր չեն ունենա, իսկ ահա զբոսաշրջային ընկերությունները խնդիրների առաջ կկանգնեն. 

«Ինչպես նշեցի,շուկան փոքր է, և մեզ մոտ ընդունված չէ Հայաստանի որևէ հանգստյան վայր գնալ տուրիստական ընկերությունների միջոցով, եթե, իհարկե, սոցփաթեթ չէ: Սա նշանակում է, որ միջնորդները՝ տուրիստական ընկերությունները, վատ վիճակում կհայտնվեն»:

Անդրանիկ Իսպիրյանի հետ զրույցում անդրադարձանք նաև վերջին օրերին գրանցված այն դեպքերին, երբ ստիպված որոշում է կայացվում փակել այս կամ այն պատմամշակութային վայր տանող ճանապարհները, քանի որ մարդիկ չեն հետևում համաճարակով պայմանավորված տարրական պահանջներին: 

Նա շեշտեց՝ քանի որ նման իրավիճակ նախկինում մեզ մոտ չի եղել, միանգամից ինչ-որ մեկին մեղադրելը ճիշտ չի լինի. 

«Բայց գոնե սկզբնական փուլի համար տնօրինությունը պետք է հստակ կազմակերպչական միջոցառումներ իրականացնի, ինչը, օրինակ, չկար Դենդրոպարկի պարագայում: Ինչքան էլ խոսենք իրավագիտակցությունից, ապա այն զրո է, եթե չկա վերահսկողություն: 

Ժողովուրդը չի կարող ինքնակազմակերպվել, պետք է ինչ-որ մեկը, որը կստիպի հետևել կանոններին: Չգիտեմ, օրինակ՝ կարելի է նոր անվտանգության աշխատակից ընդունել կամ, ավելի լայն առումով, պետությունը կարող է զբոսաշրջային վայրերում հատուկ ոստիկանական հսկողություն սահմանել: 

Պետք չէ ճանապարհ փակել, այդ վայրերը չգնալը ևս հարցի լուծում չէ: Չէ՞ որ կարելի է հերթով թողնել կամ այլ լուծումներ գտնել: Ամեն ինչ այլ կերպ կարելի է կազմակերպել, և այդ հարցում պետության դերը մեծ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель