Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե չանցնենք ինքնամաքրման ճանապարհը, կմնանք տիղմի մեջ»

КУЛЬТУРА

Past.am

«Փաստի» զրուցակիցն է բանաստեղծ Տարոն Գլակը:

Գրական արժեքը կորում է տեղեկատվության տարափի տակ

Ինձ համար մշակույթն ավելի վաղ էր տեղափոխվել օնլայն հարթակ: Օրինակ՝ շատ եմ սիրում ընթերցել գրքեր հենց օնլայն տիրույթում, սակայն սոցիալական ցանցերում  բանաստեղծությունները կորում են: Հիմա գրողները մի տեսակ շատ են: Մարդիկ կան, որոնք տարբեր ժամանակաշրջաններում օրագրեր են պահել, ինչ-որ բաներ գրել, ցանկացածն էլ ինչ-որ բանի մասին թախծում է կամ երազում, և այդ օրագրային գիրն այսօր տեղափոխվել է ֆեյսբուք: Կարծում եմ՝ ստեղծվում է ինչ-որ քաոսային իրավիճակ, ամեն ինչ մի տեսակ խառնվել է իրար, գրական արժեքը կորում է տեղեկատվության տարափի տակ: Այո, ժամանակը պարտադրում է, որ տեղափոխվենք համացանց, բայց այդ հարցում կան թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, քանի որ այդ առումով ամենահզոր գործիքն է:

Գրողի ամենակարևոր գործը որոնելն է

Գրողը նա է, ով փնտրում է, կարևոր չէ, տաղանդավոր է, անտաղանդ, լավն է, թե վատը, կարևորը մարդն ինչ-որ բան է փնտրում, կարող է ինչ-որ բան չստացվել, հետո մեկ էլ ինչ-որ ժամանակ հետո տեսնում ես՝ ինչ-որ բան է գտնում: Գրողի ամենակարևոր գործը որոնելն է: Օրինակ՝ Սահյանը բնության հետ զրուցելիս բանաստեղծության վերջում ասում է՝ գնամ ինքս ինձ որոնելու: Սա գրողի ճանապարհն է, նա գնում է փնտրելու:

Եթե մարդիկ չանցնեն ինքնամաքրման ճանապարհը, կմնան տիղմի մեջ

Գրականության ոլորտում ճգնաժամը շատ վաղուց է սկսվել: Մեր երկրում շուկան փոքր է, և ամենաընթերցվող գրողն էլ իր գրքերի վաճառքով չի կարող ապրել, դա ուղղակի բացառված է մեր երկրում: Այդ է պատճառը, որ գրական ոլորտի ներկայացուցիչները, մտավորականները հաճախ ասում են, որ պետությունը պետք է լուծի այս հարցը: Իրականում այդպես է: Կարելի է, օրինակ՝ ինչ-որ ֆոնդեր ստեղծել, որպեսզի գրողները կարողանան վարձատրվել: Կարծում եմ՝ պետք է ստեղծվի, այսպես կոչված, մտավոր գործարան, որտեղ պետությունը պետք է կարողանա հավաքել 1000 ստեղծագործողի, խոսքը գրողների մասին է, ինչ-որ կերպ ֆինանսավորի նրանց և թույլ տա, որ նրանք գնան որոնումների ճանապարհով: Իմ կարծիքով՝ այս կերպ կստեղծվի ազգային փիլիսոփայություն: Միակ ճանապարհը սա է, հարցեր կան, որոնց պատասխաններն ունեն միայն գրողները: Գրականությունը ինքնամաքրման ճանապարհ է, եթե մարդիկ չանցնեն այդ ինքնամաքրման, զտման ճանապարհը կմնան տիղմի մեջ, իսկ դա մեզ ոչ մի տեղ չի տանի: Պետք է սա հասկանանք: Պետությունը պետք է իր վրա վերցնի այս բեռը, քանի որ փոքր երկիր ենք:

Մոլորված ազգ ենք

Չունենք ազգային փիլիսոփայություն, բարոյագիտական հիմունքներ, որպեսզի մեր ժողովուրդն իմանա՝ ինչ ճանապարհով է շարժվում: Երեք ազգի օրինակ բերեմ: Հրեաները հասկացան, թե ինչպես կարող են ապրել ու գոյատևել այս աշխարհում, կարողացան գրավել նյութը, փողը և դրա միջոցով ինչ-որ առումով կառավարում են աշխարհը և ապահովում այնտեղ իրենց տեղը: Թուրքերը, սիրենք նրանց, թե ոչ, տիրական ազգ են, ապրում են վայրենի բարքերով, բայց դրանով իսկ իրենց տեղը գտել են այս աշխարհում: Ճապոնացիները իրենք իրենց ներսում կարողացան վեր կանգնել և՛ հրեաների, և՛ թուրքերի օրինակից: Նրանք կարողացան բարձրանալ, փիլիսոփայորեն ավելի կատարելագործվել: Իրենց ազգային արժեքների վրա շեշտը դրեցին: Մենք այս ամբողջի մեջ պտտվում ենք և ոչ մի ճյուղ չենք կարողանում բռնել, այս պարագայում մոլորված ազգ ենք: Դա են վկայում նաև մեր երկրում տեղի ունեցած շատ փոփոխություններ, որտեղ ոչ մի գաղափար առաջ չբերվեց: Վերցնենք հեղափոխությունը: Այն պետք է լիներ, նախկինները պետք է գնային, խոսքը դրա մասին չէ: Բայց գաղափար չբերվեց, մարդիկ նայում էին առաջնորդի վնասված ձեռքին և դա նրանց համար առաջ շարժվելու օրինակ էր: Այդպես չի կարելի, ժողովուրդն այդպես չպետք է շարժվի:

Մեր ժողովուրդը պաշտպանված չէ

Լավատես եմ, բայց խիստ կասկածներ ունեմ, որ ստեղծված իրավիճակից հետո մարդիկ կվերարժևորեն իրենց կյանքը: Կասկածներս պատճառաբանված են: Իմ կարծիքով՝ մեր երկրում բոլոր հիվանդությունների պատճառը քաղաքական դաշտն է, քաղաքական գործիչները, որոնք կարող են խաղի կանոններ թելադրել: Տեսեք՝ հեղափոխություն տեղի ունեցավ, բայց մեր ժողովուրդը պաշտպանված չէ, այսօր Հայաստանում ոչ ոք պաշտպանված չէ, ենթարկվում են մտավոր գրոհների, համացանցային քաոս է տիրում, ինչ է լինելու մեր ժողովրդի հետ այս պարագայում: Ինքներս ստեղծում ենք քաոս, ինչը բերելու է մարդու վայրենացմանը: Մարդը կարող է հոգևոր և կենդանական տարբերակներով կատարելագործվել: Աշխարհը գնում է կենդանական կատարելագործման ճանապարհով: Այս պարագայում մի տեսակ կասկածում եմ, որ մարդիկ ստեղծված իրավիճակից հետևություններ կանեն: Բայց եթե կարողանանք համախմբվել և ստեղծել մտավոր գործարան, կկարողանանք նաև ամուր հիմքերի վրա դնել այս երկիրը: Մեզ կառավարել են, դարեր շարունակ եղել ենք գերության մեջ, չենք կարողացել մեր արժեհամակարգը դնել ամուր հիմքերի վրա, այդ պատճառով էլ հիմա դրանք խարխլվել են:  Անկախության տարիներից ի վեր նախկինները վերացրեցին ամեն ինչ իրենց անգործությամբ, նորերը եկել են և կարծում են՝ հեշտ է ինչ-որ բան սարքելը, բայց նրանք չեն սարքում ոչինչ: Ինչ-որ տեղից վերցնում են և փորձում դա կիրառել մեզ մոտ, բայց դրանք ձախողված փորձեր են:

Լուսինե Առաքելյան

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ