Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Կյան­քի այս փու­լը մար­տահ­րա­վեր է` ինք­ներս մեզ ավե­լի լավ ճա­նա­չե­լու և ավե­լի լա­վը դառ­նա­լու հա­մար»

ИНТЕРВЬЮ

«Փաստի» զրուցակիցն է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանը:

-Համավարակի մեկնարկից ի վեր մեր բնակչությունը հոգեբանական տարբեր փուլեր ապրեց: Ո՞ր փուլում ենք այժմ:

-Համավարակի սկզբնական շրջանում ակտիվ կենսակերպից մեկուսացման ռեժիմին հարմարվելու դժվարություններն էին: Առկա էին տագնապի դրսևորումներ, որը, բնականաբար, նորմալ էր, քանի որ ցանկացած փոփոխություն ընդունակ է առաջացնել անհանգստություն` մինչ կպարզաբանենք իրավիճակի էությունը, այն վերահսկելու հնարավորությունները: 

Այժմ ապագային ուղղված անորոշության փուլն է: Բնակչությանը մեծամասամբ մտահոգում են համավարակի ավարտման ոչ հստակ ժամկետները և դրանից բխող հետագա դժվարությունները, անկանխատեսելիությունը: 

Հիմնական հարցերը, որոնք անհանգստացնում են մարդկանց այս օրերին, հետևյալն են` «ե՞րբ է վերջանալու այս ամենը», «արդյո՞ք կկարողանանք նախկին կենսակերպին անցնել», «համավարակի տևականությունը չի՞ հանգեցնի արդյոք այլ փոփոխությունների (աշխատանքային, ֆինանսական)»: 

Ներկա փուլում մեզանից յուրաքանչյուրի խնդիրը մասնագետների գրագետ ուղղորդումներին պատշաճ հետևելն է, այսինքն` համավարակային իրավիճակում անհրաժեշտ կանոնների պահպանումը, առանց լրացուցիչ տագնապի և վախի: 

-Հոգեբանական ի՞նչ խնդիրների են արդեն իսկ բախվել և բախվելու մեր քաղաքացիները: 

-Արտակարգ դրությունն արդեն իսկ ենթադրում է սթրեսային վիճակի առկայություն: Այսինքն, նկատելի են եղել և որոշ չափով պահպանված են տագնապի, լարվածության դրսևորումները, տրամադրության տատանումները, լրատվությանն անընդհատ հետևելու ցանկությունը, սեփական անձի և հարազատների առողջության մասին կայուն մտավախությունը, շփումների անհրաժեշտ սահմանափակումները, փոփոխված պայմաններին հարմարվելու դժվարությունները: 

Թվարկվածներն այս իրավիճակին համարժեք հոգեբանական արձագանքներ են, որոնք, անշուշտ, պետք է կառավարել, վերահսկել` համարժեքությունը չկորցնելու և հոգեկան աշխարհին վնաս չհասցնելու նպատակով: 

Իհարկե, քիչ չեն նաև բնակչության շրջանում իրականությունը չընդունելու, վիրուսի գոյությունը ժխտելու մինչ այժմ էլ նկատվող հոգեբանական պաշտպանական ռեակցիաները, որոնք, ցավոք, նպաստում են կյանքի այս իրավիճակի համար անհրաժեշտ կանոններն անտեսելուն:

 Իսկ համավարակի երկարաձգված ընթացքը քաղաքացիներից պահանջելու է կարգապահության, համբերատարության զարգացում, ոչ միայն սեփական անձի, նաև մյուսների հանդեպ պատասխանատվության զգացում, խտրական վերաբերմունքի հաղթահարում, միայն մասնագետների խորհուրդների հետ հաշվի նստելու կարողություն: 

Դեռևս կբախվենք դեպի ապագա բազմակողմանի անորոշության վիճակներին, և այս իրավիճակից նորմալ կենսակերպին անցնելու դժվարություններին:

-Քիչ է խոսվում այն մասին, թե այս մեկուսացումն ինչ ազդեցություն կունենա երեխաների հոգեբանության վրա: Ի՞նչ խնդիրներ ենք ունենալու այս պարագայում:

-Մեկուսացման ընթացքը երեխաների հոգեբանության համար հնարավորինս անվնաս կլինի, եթե ընտանիքում համերաշխ, փոխհասկացված մթնոլորտ է, զրուցում են նրանց հետ իրավիճակի մասին, որպեսզի իրազեկված լինեն, ժամանակը պլանավորված է, և հետևում են ռեժիմին: 

Ցանկալի է նույնիսկ այս պայմաններում համատեղել հաճելին արդյունավետի հետ: Համավարակից հետո կյանքի ակտիվ կենսակերպին անցնելու փուլերում երեխաների մոտ հնարավոր է ի հայտ գան դժվարություններ անմիջական շփումներում, նկատելի կդառնան կախվածությունները, վախերը, հույզերը վերահսկելու անկարողությունը, եթե մեկուսացման ընթացքում չարաշահվել է համակարգչի, ինտերնետի, մի խոսքով` թվային տեխնոլոգիաների հետ անցկացրած ժամանակը: 

Առհասարակ, երեխաներն առաջնորդվում են մեծահասակների, հատկապես ծնողների անձնական օրինակով: 

Հետևաբար ծնողների առօրյան, իրավիճակին տրվող գնահատականները, վարքի մոդելը էական նշանակություն ունեն հիմա, և ունենալու են նաև համավարակից հետո: Ուշադիր լինենք յուրաքանչյուրս մեր խոսքին, հոգեվիճակին, հակազդումներին, օրվա պլանավորմանը և նպաստենք ընտանեկան ներդաշնակ մթնոլորտի ստեղծմանը:

-Որոշ ժամանակ հետո լինելու է վերադարձ դեպի բնականոն կյանք: Ինչպե՞ս անել, որ այս ընթացքն առավելագույնս սահուն և առանց խնդիրների լինի:

-Ժամանակ է պահանջվելու մարդուց նոր իրավիճակին հարմարվելու համար: Իհարկե, ոմանք հեշտությամբ կներգրավվեն ակտիվ կենսակերպին, ոմանք` որոշ դժվարություններով: Այստեղ դերակատարում կարող են ունենալ անձնային առանձնահատկությունները, գործունեության հանդեպ վերաբերմունքը, հոգեվիճակը, այս փուլից ձեռքբերված գիտելիքները, վերլուծությունները, եզրակացությունները:

 Ուստի փորձեք ներկա փուլում կազմակերպված դարձնել օրերը՝ ապահովելով ֆիզիկական ակտիվություն, թեկուզև առցանց շփումներ, պլաններ, որոնք կարող են ուղղված լինել նոր գիտելիքի ձեռքբերմանը, մասնագիտական կատարելագործմանը, եթե ունեք բացթողումներ, վրիպակներ Ձեր հարաբերություններում, գործունեության մեջ, ապա գտեք այն շտկելու տարբերակները: Կյանքի այս փուլը մարտահրավեր է` ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և ավելի լավը դառնալու համար:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ