Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պետք է հաս­կա­նալ՝ աշ­խարհն ինչ հե­տաքրքր­վա­ծու­թյուն ունի մեր նկատ­մամբ». մաս­նա­գե­տը՝ զբո­սաշր­ջու­թյան ոլոր­տի խնդիր­նե­րի մա­սին

ИНТЕРВЬЮ

Անկախությունից ի վեր տարբեր ժամանակաշրջաններում զբոսաշրջությունը սահմանվել է որպես տնտեսության գերակա ճյուղ: Բոլոր կառավարությունները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց հայեցակարգերը, կատարվել է որոշակի աշխատանք, սակայն ոլորտում գործունեություն ծավալողները մշտապես բարձրաձայնել են այն հարցը, որ խնդիրներ կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում՝ ամենատարրական հարցերից, օրինակ՝ ենթակառուցվածքների բացակայությունից մինչև ճանապարհների ոչ բարեկարգ լինելը:

Զբոսաշրջության զարգացման մասնագետ, խորհրդատու Գևորգ Բաբայանը նշում է՝ 15 տարի ակտիվ աշխատել է տուրիզմի ոլորտում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, և այս ընթացքում, նրա խոսքով, շատ բան է փոխվել: 

«2008 թվականից մինչ վերջերս Վրաստան-Հայաստան ուղղությունների վրա ակտիվ աշխատել եմ և կարող եմ ասել, որ տարիների ընթացքում փոփոխություններ եղել են: 

Բայց ամեն դեպքում պետք է նշեմ՝ եթե խոսում ենք կառավարության ներգրավվածության մասին, Հայաստանում նախկին իշխանությունների մոտեցումները շատ վատն էին զբոսաշրջության ոլորտի նկատմամբ, անգամ փակեցին զբոսաշրջությանն առնչվող հարցերը կարգավորող գերատեսչությունը, որն այն ժամանակ ներառված էր էկոնոմիկայի նախարարության մեջ: Հետո այն նորից բացեցին, սակայն ֆիկտիվ, այն ոչ մի մեծ բան չարեց: Հեղափոխությունից հետո զբոսաշրջության ոլորտի նկատմամբ մոտեցումը փոխվեց: Ճիշտ է՝ կան խնդիրներ թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ անձնակազմի, թե՛ մոտեցումների առումով, բայց գիտեմ՝ ուզում են ինչ-որ բան անել: 

Ընդունակությունը մեկ այլ բան է, բայց որ ցանկությունը կա՝ վստահ եմ: Եթե նախկինում դա ձևական բնույթ էր կրում, ապա հիմա ինչ-որ քայլեր արվում էին: Լոուքոսթերների հետ պայմանագրերը շատ գովելի էին, հույս կար, որ այս տարի մեծ բում է լինելու: 

Երբ սկսեցին խոսել, որ բյուջետային ավիաընկերությունները գալիս են, բարձրաձայնեցի, որ Հայաստանը պատրաստ չէ մեծ հոսքի, և դա կարող է մեկ այլ խնդրի հանգեցնել, սակայն, ցավոք, համաճարակը մեկ այլ իրականության առջև կանգնեցրեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանն՝ ընդգծելով, որ փոփոխություններ կան, բայց հիմնականում ամեն ինչ թողնված է ինքնահոսի:

Շատ է խոսվում այն մասին, որ մեր երկիրն առնվազն մի քանի ուղղություններով կարող է զարգացնել զբոսաշրջությունը, և մեր երկրի պոտենցիալը դեռևս լիովին բացահայտված չէ: Մեր զրուցակիցը ևս համաձայն է այս տեսակետի հետ՝ Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալը բացահայտված չէ, բայց պետք է խոսել ևս մեկ կարևոր հարցի մասին: 

«Երկու տարի առաջ հանրային հանդիպումներից մեկի ժամանակ զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանին հարցրեցի՝ դուք ինչպե՞ս եք դիրքավորում Հայաստանը: 

Նա նշեց՝ ինչպես Հնդկաստանի դեպքում՝ 360 աստիճան: Սա բացատրվում է հետևյալ կերպ՝ մեր երկրում իրենք բոլոր ոլորտները հավասարապես առաջ են մղում շուկայում: Մասնագիտական առումով դա ճիշտ չէ, լավ չէ, քանի որ մենք 360 աստիճան չենք կարող դիրքավորվել, չենք կարող նման մոտեցում ունենալ: 

Պետք է հասկանանք, թե որ ուղղություններն ինչ պոտենցիալ ունեն, որ թրենդներն են գործում աշխարհում, ինչպես է աշխարհը մեզ նայում, ինչ հետաքրքրվածություն ունի մեր նկատմամբ, և որ ոլորտները պետք է սկսենք զարգացնել: Այ հենց դա էր մեծ խնդիրը: Նախկինում չկար, հիմա էլ չկա հստակ ռազմավարություն, թե Հայաստանն ինչ և ինչի պոտենցիալ ունի: 

Օրինակ՝ ծովափնյա՞ հանգստի: Այդ պոտենցիալը չունենք: Տուրիզմի տարբեր տեսակներ կան՝ արկածային, մշակութային, ազգային, սննդի և այլն: Յուրաքանչյուր երկրում կա զբոսաշրջության պոտենցիալ, ցանկացած երկիր ունի հնարավորություն հետաքրքրելու մարդկանց, կազմակերպություններին: Բայց հարցը հետևյալն է՝ տվյալ երկիրը գիտակցո՞ւմ է դա, հասկանո՞ւմ է, թե կոնկրետ իր որ հատկանիշներն են հետաքրքրում այլոց, ինչպես է դա ներկայացնում, որ մարդիկ գան մեր երկիր: 

Հիմա՝ մեր երկիրը հետաքրքրեց այլոց, հաջորդ հարցն է՝ կարո՞ղ են նրանք գալ, թե՞ ոչ: Ունենք նաև այդ խնդիրը: 2008-2009 թվականներին ճանապարհորդում էի, Եվրոպայում մասնակցում տարբեր կոնֆերանսների, սեմինարների, մտերմանում էինք մարդկանց հետ, ցանկություն էին հայտնում Հայաստան այցելել, բայց ինքնաթիռի տոմսերը 600-700 եվրո էին, ինչը հսկայական գումար էր: 

Բնականաբար, շատերը հենց այդ պատճառով չէին գալիս Հայաստան: Սրանք խնդիրներ են, ուստի երբ խոսում ենք պոտենցիալի մասին, պետք է պատասխանենք մի քանի հարցի՝ ինչի՞ պոտենցիալ, ո՞րն է մեր ռազմավարությունը, ինչպե՞ս ենք դա հանրայնացնում: Հայաստանի նման փոքր երկրում պետք է շատ թիրախային լինենք և հասկանանք՝ որ ոլորտների վրա ենք դնում մեր ներուժը և որ ուղղություններով փորձում առաջ գնալ»,-ընդգծում է զբոսաշրջության զարգացման մասնագետը:

Կորոնավիրուսն իրավիճակ փոխեց զբոսաշրջության ոլորտում: Հաճախ է ասվում՝ շատերը դուրս կմղվեն շուկայից ֆինանսական խնդիրների պատճառով: 

Ի՞նչ ելքեր փնտրել այս պարագայում: «Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունները պետք է վերադիրքավորվեն: Զբաղվել եմ ներգնա տուրիզմով, բայց հիմա սկսում եմ ուղղությունս փոխել դեպի ներքին տուրիզմ՝ հասկանալով, որ ներգնա տուրիզմ շատ չենք ունենալու, եթե ընդհանրապես ունենանք, դա մեծ հաջողություն կլինի: Այս պահին իմ դիտարկումները, սպասելիքները խիստ վատատեսական են: Օրինակ՝ Եվրոպան բացում է իր ներքին սահմանները, սակայն միջազգային տուրիզմի առումով մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: 

Այլ բան են Ռուսաստանից կամ ԱՊՀ երկրներից ժամանումները: ԱՊՀ տարածքը շարունակվում է ընկալվել որպես մերը, հարևանի տուն գնալու պես է նայվում մի երկրից մյուսը ճամփորդելը, քան, օրինակ՝ Եվրոպա գնալը: Ունենք որոշակի սպասումներ այս առումով, եթե, իհարկե, համավարակի հետ կապված ավելի ծանր վիճակի չգնանք: Ներքին տուրիզմը հիմա բավականին ակտիվանում է, իհարկե, մարդիկ պետք է մեկուսացում ապահովեն համաճարակը չսփռելու համար, բայց շատերը ցանկանում են իրենց մշտական առօրյայից, դեպրեսիվ իրականությունից կտրվել: 

Հարցն այն է, թե ինչպես են կազմակերպությունները դիրքավորվում: Մի շարք զբոսավարներ ու կազմակերպություններ արդեն իսկ սկսում են իրենց ծառայություններն այս ոլորտում առաջարկել, որը բերում է հաջորդ կոնֆլիկտին: Ներգնա տուրիզմի ծառայություններն իրենց գնով ավելի բարձր են, և դրանով զբաղվողների համար մեծ անակնկալ էր թեքվել դեպի ներքին տուրիզմ և տեսնել, որ այստեղ գներն ավելի ցածր են: 

Հիմա մրցակցությունը մի կողմից բերելու է նրան, որ գները նվազեն, մյուս կողմից՝ ավելանալու են այլ ծախսեր, այս կերպ գները բալանսի կգան, նախկին էժան գները չեն լինի, բայց ներգնայի թանկ գներն էլ չեն լինի, որովհետև մեր քաղաքացիներն այնքան աշխատավարձ չեն ստանում, որ կարողանան վճարել եվրոպական գներ: Այստեղ որոշակի փոփոխություններ կլինեն: Ես, օրինակ՝ ներգնա տուրիզմի որակից գոհ չեմ, միշտ քննադատել եմ, ասել, որ որակը շատ վատն է, հետամնաց, բայց ինչ էլ լինի, դա ավելի լավն է, քան ներքին տուրիզմի ոլորտում եղած որակը: 

Այն, որ ներգնա տուրիզմի ներկայացուցիչները «թեքվում են» դեպի ներքին տուրիզմ, ունենալու ենք որակական փոփոխություններ: Արդեն ինչ-որ զարգացումներ կան: 

Հիմա այն մասին, որ այս ոլորտում գործող շատ ընկերություններ գուցե սնանկանան: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ որևէ պետություն կամ համակարգ կարող է 100 տոկոսով երաշխավորել, որ որևէ ընկերություն չի սնանկանա, դա աբսուրդ է:

 Տուրիզմի ոլորտում շատերն արդեն իսկ փոխում են իրենց գործը՝ հասկանալով, որ այս տարի տուրիզմ չի լինելու: Սա ճգնաժամի հետ եկող անխուսափելի երևույթներից է: Պետք է սա հասկանալ, լուծումներ գտնել, վերադիրքավորվել ու այլ շուկաներ բացել»,եզրափակում է Գևորգ Բաբայանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель