Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե վարել չգիտեն, լինելու են «վթարներ», իսկ եթե կան «վթարներ», լինելու են մեղավորներ ու տուժողներ»

ИНТЕРВЬЮ

Past.am

Past.am-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

-Պարո՛ն Մեսրոբյան, որո՞նք էին գրեթե երեք ամիս անց համաճարակից բխող թե՛ առողջապահական և թե՛ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի հանգեցնող թերացումները:

-Առաջին կոպիտ սխալը` բաց թողնվեցին հունվար, փետրվար և մասամբ մարտ ամիսները: Երկրորդ կոպիտ սխալն այդ ժամանակահատվածում իրականացվող զանգվածային տարբեր միջոցառումներն էին, հիմնականում` ՍԴ-ի հետ կապված Հայաստանով մեկ հանրաքվեի քարոզչությունը, անգամ մարտի 1-ից հետո, երբ պաշտոնապես հաստատվեց վարակը: Երրորդ կոպիտ սխալը` համաճարակի դեմ պայքարը սկսվեց և շարունակվում է բացառապես արձագանքի սկզբունքով, հախուռն, անտեսելով ոլորտի պրոֆեսիոնալներին: Այսինքն, իրականացվում է ոչ թե ակտիվ, այլ ռեակտիվ կառավարում, ինչն անթույլատրելի է պետության կառավարման դեպքում:

-Արդեն այս փուլում հետևություններ արվեցի՞ն:

-Բնական է՝ ոչ: Առհասարակ, 1991 թ.-ից մեր բոլոր ժամանակների իշխանությունները հետևություններ չեն անում, քանի որ դասական իմաստով Հայաստանում պետական կառավարում գոյություն չունի: Քաղաքական ուժի կողմից հետևություններ արվում են միայն հռետորաբանության տեսքով, երբ այդ ուժը կորցնում է իշխանությունը: Վստահ եմ, որ եթե իշխանություն կորցրած ցանկացած ուժ նորից գա իշխանության, ականատես ենք լինելու «դարձ ի շրջանս յուր» կատակերգությանը:

-Իսկ ո՞րն է պատճառը և ինչո՞ւ, ըստ էության, պատշաճ պետական կառավարում չի իրականացվում:

-Պատճառն այն է, որ մենք անգրագետ ենք պետության կառավարման հարցում: Երբ պետությունը կառավարվում է իրավիճակից ելնելով, դա կառավարում չէ: Բերեմ հայկական ընտանիքի պարզ օրինակ: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հայ կինը տնային իր տնտեսությունը վարի այնպես, ինչպես կառավարվում է Հայաստանը` արձագանքի սկզբունքով, ելնելով իրավիճակից: Նա ապրանքների և ֆինանսների պահուստներ ունի, իրատեսորեն պլանավորում է գնումների ու ծախսերի ծավալներն ըստ առաջնահերթության: Կրկնում եմ` իրատեսորեն: Ի՞նչ է, այս տարրական քայլերից մեր պետական այրերը գաղափար չունե՞ն: Որքա՞ն կարելի է կատակ անել երկրի հետ և չունենալ պետության զարգացման ռազմավարական ծրագիր: Մինչև հիմա հստակ չգիտենք, թե ինչպիսի պետություն ենք մենք կառուցում:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կառավարման էությունը փոխելու համար պետք է հասկանալ, որ պետության կառավարումը պրոֆեսիոնալ ոլորտ է: Դա է պատճառը, որ դեռևս այս տարվա հունվարից նախաձեռնվել է հայ պետական կառավարչական էլիտայի ձևավորման գործընթաց: Արդեն ավարտվում է զտման առաջին փուլը և շուտով հայտարարություն է հրապարակվելու:

-Ամեն դեպքում` հիմա կա ճգնաժամ: Արդեն առկա հետևանքները, նաև հետագայում հնարավոր վնասները մեղմելու ուղղությամբ ինչպիսի՞ հակաճգնաժամային կառավարում է իրականացվում:

-Ինձ մոտ տպավորություն է, թե Ձեր հարցերը Հայաստանի մասին չեն: Ես սա ասում եմ որպես կառավարման փորձագետ, որը 1991 թ.-ից պետական կառավարման համակարգը պրոֆեսիոնալ աչքերով բազմիցս ներսից դիտարկել է: Խնդիրը մե՛ր մեջ է: Հիմա եթե ցանկացած ընդդիմադիր ուժին փոխանցենք պետության բանալիները՝ նույնն է լինելու, բայց ոճային տարբերությամբ: Հիմա էլ տարբեր արտահայտման ձևերով նույն անհաջող կառավարումն է իրականացվում, ինչը եղել է նախորդ երեք նախագահների օրոք, պարզապես հիմա կառավարման հոտ անգամ չի գալիս:

Եթե ռեակտիվ կառավարման ժամանակ որոշումները կայացվում են ըստ իրավիճակի, ապա ակտիվ կառավարումը ենթադրում է պետության զարգացման ռազմավարական ծրագրի առկայություն, որը պետք բաժանված լինի ըստ ոլորտների՝ եռամսյակների և տարիների, ոլորտների պատասխանատուների և իրենց պատասխանատվության տեսակի և չափի:

Մենք, չգիտես ինչու, ասում ենք նախորդ իշխանություն, նոր իշխանություն, բայց 1991 թ.-ից կառավարման իմաստով հին ու նոր իշխանություն Հայաստանում գոյություն չունի: Միայն հայտարարում են, թե ինչ է անհրաժեշտ անել՝ չնշելով ինչպես, ինչ մեխանիզմներով:

Ի ապացույց, որ հին ու նոր իշխանություն, ըստ էության. չկա, բերեմ օրինակներ Հայաստանի և Երևանի մասշտաբներով: Հյուսիս-հարավ ճանապարհն ինչպես դանդաղ կառուցվում էր նախորդների օրոք, այնպես էլ դանդաղ կառուցվում է նորերի օրոք: Կամ`Երևանի կենտրոնում ագրեսիվ կառուցապատում սկսվեց նախորդ իշխանությունների օրոք, երբ «գերակա շահի» քողի տակ ավիրվում էին մայրաքաղաքի արժեք ներկայացնող շենքեր և շինություններ: Նույնը կատարվում է հիմա` Արամի փողոցում գտնվող շենքի պատի փլուզում, լուսավորության նախկին նախարարության շենքի վերացում, հիմա էլ Ֆիրդուսի թաղամասում նույնանման գործելաոճ և այլն: Այսպիսով, հնարավոր վնասները ոչ միայն չեն մեղմվում, այլ խորացվում են հին վնասները և գեներացվում նորերը:

Մի հարց էլ ես տամ Ձեզ՝ ինքնաթիռ վարել գիտե՞ք:

-Ոչ:

-Պատկերացրեք՝ ուղևորները քվեարկում են ու Դուք այդ քվեարկության արդյունքում ստանում եք ինքնաթիռը վարելու իրավունք: Պարզ է, չէ՞, թե ինչ է լինելու, երբ նստեք ղեկին: Նույնը կատարվում է 1991 թ.-ից: Վերջիվերջո, մենք ազգովի պե՞տք է լրջանանք, թե՞ ոչ: Հիմա պատկերացրեք, որ կառավարումից հեռու մարդը նստում է պետության ղեկին: Մի «վթար», երկու «վթար», և դա՝ 1991 թ.-ից: Այդպես էլ համառորեն չենք հասկանում, որ պետությունը պետք է կառավարեն կառավարման պրոֆեսիոնալները:

-Միգուցե խնդիրը վարողների պատասխանատվության մե՞ջ է, չէ՞ որ եթե վարել չգիտես, կարող ես և չնստել ղեկին:

-Բայց ժողովուրդն է, չէ՞, ընտրում: Դե, թող նստե՛ն այդ ինքնաթիռը, ինչ ասեմ… Ավելին, եթե այդքան սկզբունքային ենք, քիչ առաջ իմ բերված օրինակներում ինչո՞ւ նույն եռանդով պատասխանատվության չենք կանչում ներկա մեղավորներին:

-Ձեր նկարագրած իրավիճա՞կն է պատճառը,  որ նաև հասարակություն-իշխանություն կապի, քաղաքական ուժերի համագործակցության խնդիր ունենք, ուր նաև մեղավորների անսպառ փնտրտուք կա:

-Պատճառն այն է, որ և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը և՛ ընդդիմությունը չգիտեն՝  ինչպես պետություն կառավարել: Իսկ եթե վարել չգիտեն, լինելու են «վթարներ», իսկ եթե կան «վթարներ», լինելու են մեղավորներ ու տուժողներ: 1991թ.-ից տուժում ենք, բայց մխիթարվում ենք մեղավորներ փնտրելով…

Բայց խնդիրն այն չէ, թե ով է մեղավոր, խնդիրն այն է, թե ինչո՞ւ ենք մենք համառորեն ոչ պրոֆեսիոնալներին վստահում պետության ղեկը: Պատկերացրեք՝ տաքսու մի անփորձ վարորդ լոպպազ հայտարություններ է անում: Իմանալով, որ ինքն անփորձ է, կնստե՞ք իր մեքենան: Իհարկե՝ ո՛չ: Իսկ ինչո՞ւ ենք ազգովի «նստում» անփորձ վարողի պետության մեջ: Երբ խնդիրը ներկայացվում է պարզունակ օրինակներով՝ ինչպիսիք մեքենան ու ինքնաթիռն են, բոլորը սթափ են մտածում: Հենց անցնում ենք պետության դաշտ, մի այնպիսի ռոմանտիկ անհեթեթությունների գիրկն ենք ընկնում, որ էլ ասելու չէ… Բայց չէ՞ որ տաքսու մեջ 4-ով ենք, ինքնաթիռի մեջ՝ 200-ով, իսկ պետության մեջ` 3 միլիոնով: 4-ի ժամանակ սթափ ենք, 200-ի՝ նույնպես, բայց 3 միլիոնի` ոչ:

-Իսկ շարունակ այդպես անփորձ վարելով ո՞ւր կարող ենք հասնել:

-Ի՞նչ եղավ 1920թ.-ին: Երկիր կորցրեցինք, ճի՞շտ է: Ասում ենք՝ հինավուրց, խելոք ազգ ենք, երբ մշակույթ ունեինք, ուրիշները ծառերի վրա էին: Բայց հիմա նույն «ծառերի վրայիններն» ինչպիսի պետություններ են ստեղծում, իսկ մենք նույն փոցխի վրա ենք անվերջ կանգնում…

-Ի վերջո, իրավիճակը հաղթահարելու շատ տարբերակներ են առաջարկվում: Ո՞րն է այն ուղին, որով պետք է առաջնորդվել: Գոնե այս փուլում որտեղի՞ց սկսել:

-Նախ` օր առաջ պետք է ձևավորել հայ պետական կառավարչական էլիտա: Երկրորդ` դեռ ապրիլի 27-ին հրապարակավ առաջարկություն էի արել 4 փուլանոց ծրագրի տեսքով՝ հստակ ժամկետներով: Երրորդ` երկրի զարգացման ռազմավարական ծրագիր պետք է ունենալ: Մեզ պետք է պրոֆեսիոնալների կառավարություն, որոնք 4 խումբ որակական պահանջներին պետք է բավարարեն: Դրանք են` բարոյական, մտավոր ու կառավարման իմաստով պրոֆեսիոնալ, ազգային և կամային…

Ահա թե ինչու պետական կառավարչական էլիտայի ձևավորման ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնում մարդկանց զտմանը, որի առաջին փուլն, ինչպես նշեցի, ավարտվում է: Ավելին, մշակված է Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագիրը և ապագա մրցունակ պետության կառուցվածքը:

Արդյո՞ք ունա՞կ ենք այս ամենը կյանքի կոչել…

Աննա Բադալյան

Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев