Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Քայ­լել չգի­տեի, բայց ասեղն ու թելն իմ ըն­կեր­ներն էին». Մա­րա­լը շունչ է տա­լիս ասեղ­նա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րին

ИНТЕРВЬЮ

Սիրիայում դեռևս 2011 թվականին սկսված և մինչ օրս էլ դե ֆակտո շարունակվող պատերազմն այդ երկրում ապրող շատ մարդկանց փախստական դարձրեց: Սիրիայում հայերը շատ հին ժամանակներից են արմատներ գցել: Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին, երբ Ցեղասպանության հետևանքով հազարավոր հայեր ապաստան ստացան նաև այդ երկրում՝ այնտեղ հիմնելով հայկական մեծ ու զարգացող համայնք: 2012 թվականի տվյալներով՝ Սիրիայում բնակվել է շուրջ 150 000 հայ, մեծ մասը՝ Հալեպում, մնացյալը՝ Կամիշլիում, Դամասկոսում, Լաթաքիայի, Հոմսի, Ռակկայի, Հասաքեի, Դեյր Զորի նահանգներում: 

Իհարկե, ակնհայտ է, որ այս թիվը հիմա երևի թե կրկնակի նվազել է: 2012 թվականից սկսած՝ սիրիահայերից շատերը տեղափոխվեցին Հայաստան: 

Ոմանց համար այն դարձավ տարանցիկ հանգրվան Եվրոպա տեղափոխվելու համար, ոմանք էլ այստեղ նոր կյանք սկսեցին՝ չնայած առկա բազմաթիվ դժվարություններին: Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը մեկն է նրանցից, ով ընտանիքի հետ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: 

Ոչ միայն բնակություն է հաստատել, այլ մասնակցել է դասընթացների, կատարելագործել ասեղնագործելու իր հմտությունները և հիմա էլ իր հմտությունները փոխանցում է ապագա սերունդներին, նոր շունչ տալիս ավանդական հիմքեր ունեցող արհեստին: Ինչպես շատերին, Մարալին ևս պատերազմն է ստիպել հեռանալ Հալեպից: 

«Պատերազմական ահավոր վիճակ էր: 2012 թվականին մեկ ամսով եկա Հայաստան, հետո վերադարձա Սիրիա: Իրավիճակն էլ ավելի անտանելի էր դարձել: Հետո արդեն 2015 թվականին ընտանիքիս հետ որոշում կայացրեցինք և եկանք Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարալը:

Իր խոսքով, այստեղ շատ դժվարությունների չի հանդիպել, կարողացել է արագ հարմարվել նոր միջավայրին: Այդ հարցում օգնության է հասել ասեղնագործությունը: «Մեծ դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ ամեն դեպքում լեզուն, վարք ու բարքը, կենցաղը մերն է, հայկական է: Որպես ձեռարվեստի սիրահար՝ մասնակցեցի Հայաստանում անցկացվող ասեղնագործության և թաղիքագործության դասընթացներին: Ինձ համար հաճելի միջավայրում էի, ինչն էլ օգնեց, որ ավելի հեշտ հարմարվեմ այստեղի կյանքին: Մարդը միշտ ամեն ինչից կարող է գլուխ հանել, ամեն ինչ կարող է հաղթահարել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասեղնագործության հանդեպ սեր ունեցել է փոքրուց: «Հետո արդեն զարգացրել եմ տեխնիկական կարողություններս: Ես հաճախ ասում եմ՝ դեռ քայլել չգիտեի, բայց ասեղն ու թելն իմ ընկերներն էին: Մանկությունից տեսել էի, որ մեծ մայրերս, մայրիկս, բարեկամներս, հարևաններս ասեղնագործում էին: 

Հիշում եմ մեծ մայրիկիս բակը, երբ վարդենիների ստվերի տակ հավաքվում էին բոլոր հարևանները՝ իրենց ձեռագործները ձեռքերին: Շատ փոքր էի, բայց հետևում էի բոլորի աշխատանքին: Եվ այդպես մանկուց այդ սերն իմ մեջ սկիզբ առավ, և հետո ժամանակի հետ քիչքիչ սկսեցի տիրապետել բոլոր նրբություններին: Ամենասկզբում ասեղնագործում էի սփռոցներ, բարձերի երեսների վրա նախշեր, երբեմն նաև ինչ-որ դետալներ հագուստների վրա, հետագայում արդեն սկսեցի զարդեր ասեղնագործել: Հիմա ընդհուպ ասեղնագործում եմ դիմակների վրա»,-ներկայացնում է Մարալը: 

Փորձում է մշտապես հետաքրքիր նորամուծություններ անել, բայց ընդգծում է՝ ամեն ինչի հիմքում ավանդականն է, առանց դրա անհնար է հետաքրքիր աշխատանքներ ստեղծել: «Ավանդական զարդանախշերն ամեն ինչի հիմքում են: 

Մեր օրերում դրանք ավելի նորովի եմ ներկայացնում: Վերցնում եմ հին նմուշները և նոր ձևով առօրյայում օգտագործվող իրեր պատրաստում: Որքան էլ նորամուծություններ անեմ, մեկ բան հստակ է՝ ավանդականն ամեն ինչի հիմքն է»,-ասում է ասեղնագործուհին:

 

Մարալն աշխատում է տան պայմաններում, բայց երազում է արհեստանոց ունենալու մասին, որտեղ ավելի ազատ ու համակարգված կաշխատի: «Իհարկե, տան պայմաններում աշխատելն էլ իր դրական կողմերն ունի, քանի որ համատեղում եմ տան աշխատանքները և ասեղնագործությունը: Բայց, իհարկե, երբեմն զգում եմ արհեստանոցում աշխատելու կարիք, որպեսզի աշխատանքս ավելի համակարգված լինի»,-նշում է մեր զրուցակիցը:

Մարալը նաև տեսանյութեր է պատրաստում, որտեղ ներկայացնում է տարբեր նախշեր ասեղնագործելու հմտություններ: Հարցնում եմ՝ իսկ հետաքրքրություն կա՞ նման տեսանյութերի և առհասարակ ասեղնագործության նկատմամբ, քանի որ տարածված կարծիք կա՝ ավանդական արհեստները չեն հետաքրքրում ժամանակակից սերնդին:

«Շատ մեծ եղավ հետաքրքրությունը ասեղնագործությունը ներկայացնող տեսանյութերի հանդեպ: Ցանկացա ամեն ինչ նոր ձևով ներկայացնել: Առաջինը «Ուրֆայի ծաղիկը» տեսանյութն էր, որը պատրաստելու օրինակով փորձեցի ցույց տալ՝ կարելի է նորամուծություններ անել, բայց, իհարկե, ավանդական հիմքը պահելով:

 Շատերը տեսանյութի հիման վրա սկսեցին պատրաստել նույն «ծաղիկներից»: Մեր սերունդն այնքան խելացի և ուշիմ է, որ անմիջապես ընկալում է ամեն ինչ: Սովորում են փոքրիկ դետալները, հետո կատարելագործում իրենց հմտությունները: Ինձ համար կարևոր է ասեղնագործություն դասավանդելը, սովորեցնելը: Գիտելիքների որոշակի հանգրվանի ենք հասել, երբ պետք է մեր ունեցած հմտությունները փոխանցենք ուրիշներին: 

Բացի դա, եթե այս արժեքները չտարածվեն, դրանք ուղղակի կմեռնեն, կոչնչանան: Ինչպես մենք ենք ստացել այդ ավանդույթները, արժեքները մեր նախնիներից, այնպես էլ մենք պետք է դրանք փոխանցենք հաջորդ սերունդներին: Հայաստանում ասեղնագործության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, անշուշտ, կան տաղանդավոր վարպետներ, վավերագրեր, որոնցից օգտվում են երիտասարդները: 

Յուրաքանչյուրս էլ մեր հերթին պետք է նպաստենք, որպեսզի այս արհեստը չկորչի, հակառակը՝ զարգանա: Տեսնում եմ, որ երիտասարդներին այն բավական հետաքրքիր է, այդ պատճառով մեծ ուրախությամբ կիսվում եմ իմ գիտելիքներով ու հմտություններով: Կար մի ժամանակ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, երբ ավանդական արհեստների նկատմամբ հետաքրքրությունն իսպառ վերացել էր, բայց ներկայումս այն վերականգնվել է»,-նշում է Մարալը: 

Հաստատում է՝ արհեստներն «օգնում են» նաև գումար վաստակել: «Այո՛, դա այդպես է, որոշ չափով կարողանում ենք օգտակար լինել մեր ընտանիքներին: Չնայած գումարը կարևոր է, բայց հիմնական առաջ մղող գործոնը դա չէ, այլ այն հաճույքը, գոհունակությունը, որ ստանում ես ասեղնագործելուց, արարելուց, ստեղծելուց: Սա ուրիշ որևէ բանով չի փոխարինվում»,-ասում է ասեղնագործուհին:

Մարալն օգտագործում է նաև յուրաքանչյուր առիթ՝ ներկայանալու տարբեր փառատոններում՝ իր աշխատանքների միջոցով ներկայացնելով հայկական ասեղնագործության ավանդույթները:

 «Մինչև վերջին առիթն օգտագործել եմ տարբեր փառատոնների մասնակցելու համար: Գերմանիայում մասնակցել եմ թաղիքագործության ցուցահանդեսի, համաճարակը դեռ նոր էր սկսվել, երբ Հնդկաստանում երեք ասեղնագործուհիներով մասնակցեցինք փառատոնի, այնտեղ ներկայացրեցինք մեր ավանդական արժեքները: Դրանք բավական մեծ հետաքրքրություն առաջացրեցին, որովհետև իրենք էլ ձեռարվեստին կարևորություն տվող ժողովուրդ են, և տարբեր գաղափարներով ու հմտություններով փոխանակվելը հաճելի էր և օգտակար»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ