Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պատերազմական հերոսները մշտապես պետք է օրինակ լինեն հանրության համար, այլ ոչ թե միայն ծանր օրերին

АНАЛИТИКА

Past.am

Հուլիսի 12-ից Տավուշի հայկական սահմանի ուղղությամբ ադրբեջանցիների գրոհները և դրանով պայմանավորված տեղեկատվական արշավները անհաջողության են մատնվում։ Հայկական ուժերը և հանրությունը կարողանում են միահամուռ կերպով դիմադրել յուրաքանչյուր սադրանքի։

 Հատկապես այս օրերին առանձնահատուկ ձևով տեսանելի են դառնում հայկական բանակի հաշվարկված և կշռադատված գործողություների արդյունքները, երբ հակառակորդը ստիպված է լինում ամեն անգամ հետ նահանջել՝ կրելով ռազմի դաշտում կրելով մեծ կորուստներ։ Նույնիսկ չի օգնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը զինված է  գերթանկարժեք և գերժամանակակից ռազմական տեխնոլոգիաներով։ Միայն նման տեխնոլոգիաներ ունենալը հերիք չէ, պետք է դրանք ճիշտ կիրառել իմանալ։

 Եվ պատահական չէ, որ ներկայացված իրողությունների պատճառով հանրության շրջանում զինված ուժերի հեղինակությունը էլ ավելի է բարձրանում։ Սակայն հիմնական խնդիր այն է, որ հայրենիքի պաշտպանները և պատերազմական հերոսները միշտ պետք է մեծ հեղինակություն ունենան և օրինակ ծառայեն հանրության համար, այլ ոչ թե միայն այն պահերին, երբ սահմանում ռազմական գործողություններ են ընթանում։

 Այս հարցը ակտուալ է նրանով, որ իշխանափոխությունից հետո հատուկ թիրախավորման էին ենթարկվում այնպիսի գործիչներ, ովքեր առանձնահատուկ դերակատարում են ունեցել Արցախյան ազատամարտի հաղթանակների կերտման գործում։

 Ու ամենացավալին այն է, որ այնպիսի քաղաքականություն է տարվում, որ նման անձանց տարբեր պիտակավորումներ են տրվում՝ նկատակ ունենալով երկրորդ պլան մղել նրանց անցած ճանապարհը և նրանց ներկայացնել ընդամենը «թալանչիների» տեսքով։ Իսկ դրա փոխարեն հանրության համար կերտվում են նոր հերոսներ, հեղափոխական հերոսները, ովքեր քայլելով կարողացել են իշխանության հասնել։

 Սակայն հարց է, թե հեղափոխական հերոսների անունը որպես այդպիսին որքան երկար կմնա պատմության մեջ, քանի որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և դրանք անընդհատ փոփոխվում են, սակայն այն մարդկանց անունները, ովքեր կարողացել են Արցախն ազատագրել հակառակորդից, ընդմիշտ կմնան պատմության մեջ իրենց կատարած գործի շնորհիվ։

 Ու ընդհանրապես հայ ժողովրդի հերոսների և մեծ ռազմական տաղանդ ունեցող անհատականությունների գործն է, որ մինչև այսօր ոգեշնչում է սերունդներին։ Այսինքն՝ սա նաև մեր հասարակության համար իմունիտետի հարց է։

 Եվ արդյոք պատահակա՞ն է, որ  Հայաստանում կամավոր ռազմի դաշտ գնալու խնդիր չկա, ժամանակը ցույց է տվել, որ անգամ սփյուռքից շատ հայեր կռվելու ցանկություն են հայտնում, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը այս օրերին դժգոհում է, որ իրենց կողմից (10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանում) կամավոր կռվի գնալ ցանկացել է ընդամենը 150 քաղաքացի։

 Ուստի քանի որ Հայաստանն ու Արցախը մշտապես անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքի ներքո են, ապա մշտական աշխատանք է անհրաժեշտ հանրության հետ, որպեսզի հասարակության զգոնությունը չթուլանա, և քաղաքացիները մշտապես պատրաստ լինեն զարգացումների ցանկացած սցենարի։

 Սա նաև կրթական համակարգի և արժեհամակարգի հարց է, որը պետք է քաղաքացիների մեջ ներարկվի դեռևս փոքր տարիքից։ Բայց տարակուսելի է, երբ տարբեր տեղերից սնվող շրջանակներ ոչ միայն փորձում են հանրության մեջ բաժանարար գծեր անցկացնել, այլև կեղծ խաղաղասիրության և պացիֆիզմի քարոզ են տանում։

 Երբ հակառակորդը չի խնայում անգամ մեր քաղաքացիական բնակչությանը և անխնա հարվածներ է հասցնում բնակավայրերին, տեսանք Տավուշի բնակավայրերում կատարվածը, ի՞նչ պացիֆիզմի մասին կարող է խոսք գնալ։ Հանրությանը պետք է նախապատրաստել միայն հայրենիքի պաշտպանությանը, այլ ելք չկա․ այդ է պահանջում Հայաստանի շահը։

 Արտակ Գալստյան

 

 

 

 

 

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию