Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում

КУЛЬТУРА

Փանիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ և դպրոցի տնօրեն Միշա Ղալթաղչյանի աջակցությամբ 1967 թվականի մարտի 15-ին դպրոցի շենքում բացվում է պատմության թանգարան։ Պետրոս Նահապետյանը որոշում է մեկ տեղ հավաքել աստիճանաբար անհետացող պատմամշակութային արժեքավոր իրերը: Թանգարանն ունեցել է ազգագրության, զարդերի, ամանների, հին դրամների, գյուղատնտեսական գործիքների և այլ նմուշներ: «Ամենասկզբից հավաքել են այն առարկաները, որոնք իրենցից հնագիտական արժեք են ներկայացրել՝ գորգեր, ամաններ, զենքեր, այլ իրեր:Нет описания.Нет описания.

Դրանից հետո պապիկս մտահղացել է նաև հացի նմուշների հավաքածու ունենալ և գյուղի կանանց խնդրել է տարբեր տեսակի հաց թխել, որոնցից շատերն այդ ժամանակ արդեն չէին թխվում, օրինակ՝ գարուց, կարտոֆիլից: Երբ այցելեք թանգարան, կտեսնեք այն նմուշները, որոնք մինչ օրս պահպանվել են: Երբ թանգարանում սկսել են ցուցադրել հացի նմուշները, այն դրանցով ավելի հայտնի է դարձել: Որպես այդպիսին, Խորհրդային Միությունում հիմնադրման պահին այս թանգարանն իր տեսակով միակն է եղել: Հետագայում հացի թանգարաններ բացվել են Ռուսաստանում, Ղազախստանում և մյուս հանրապետություններում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թանգարանի հիմնադիր Պետրոս Նահապետյանի թոռը՝ Գաբրիել Նահապետյանը: Սկզբնական շրջանում թանգարանը սկսել է գործել նվիրատվությունների միջոցով:Нет описания.Нет описания.

«Գյուղացիները նվիրել են նմուշները, պապիկս է տարբեր ճանապարհներով ձեռք բերել, հացն են թխել և թանգարանում ներկայացրել: Հետո արդեն աշակերտների միջոցով նա հնագիտական խումբ է կազմել և գյուղի մոտակայքում պեղումներ են իրականացրել: Մեր գյուղից մի փոքր հեռու՝ այժմյան Սպանդարյան գյուղի մոտ կան ուրարտական շրջանի հնավայրեր և ուրարտական արձանագրություն: Այդ տարածքում և գյուղի մերձակայքում պեղումներ են կատարել և նաև այդ միջոցով են համալրել թանգարանի նմուշների ցանկը: Բայց կառավարական որոշման համաձայն, պեղումները դադարեցվել են, քանի որ պրոֆեսիոնալ հնագետների խումբ չի եղել:Нет описания.Нет описания.

Այդպես թանգարանը գործել է մինչև 1988 թվականը: Քանի որ թանգարանը եղել է դպրոցի շենքում, իսկ երկրաշարժի հետևանքով դպրոցը վնասվել է, այն հետագայում տեղափոխել են տնակներ, այլ շենքեր, այս պատճառով թանգարանն անուշադրության է մատնվել: Տարածք չի ունեցել, որոշ իրեր կորել են: Այս կերպ ամեն ինչ շարունակվել է մինչև 2018 թվականը»,-նշում է մեր զրուցակիցը: Գաբրիելն ասում է՝ այդ ժամանակ Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ, Հ. Գառնիկ Վրդ. Հովսեփյանի և համայնքապետ Վարդան Մակեյանի աջակցությամբ թանգարանը վերաբացվեց: «Եկեղեցուն կից տարածքից մի հատված տրամադրվել է թանգարանին: Դպրոցից թանգարանային պահպանված նմուշները տեղափոխեցինք այդ տարածք: Համայնքապետարանի ու Անուշ Գարսանցյանի ֆինանսավորմամբ այդ տարածքը վերանորոգվեց:Нет описания.

Թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով: Բացի հացի նմուշներից, կան մետաղադրամներ, թղթադրամներ, տարաներ և այլ իրեր»,-ասում է Գաբրիելը: Թերևս շատերին կզարմացնի այն փաստը, որ թանգարանում պահպանվում են մոտ 50 տարի առաջ թխված հացերի նմուշները: «Այն տարածքը, որտեղ 1988 թվականից մնացել էին հացերն ու մյուս ցուցանմուշները, լավը չէր: Երբ ցուցանմուշները տեղափոխում էինք, տեսանք, որ հացերը չեն վնասվել, անգամ կրծողները դրանք չեն վնասել, ոչինչ չի եղել»,-ընդգծում է նա: Ասում է՝ թանգարան զբոսաշրջիկներ էլ են այցելում, ուղղակի այս պահին այն մեծ հանրաճանաչություն չունի՝ որպես տուրիստական կենտրոն: «Ճիշտ է, մենք տարածքը վերանորոգել ենք, բայց այն ամբողջովին դեռ դասական թանգարանի նման չէ: Սենյակներից մեկն է միայն լավ վերանորոգված, մյուսը՝ ոչ այնքան: Դեռ անելու աշխատանք կա:Нет описания.

Ուզում ենք ցուցանմուշների ցուցանակները եռալեզու դարձնել, հարցերից շատերի լուծումը նաև ֆինանսի հետ է կապված: Երբ լրացնենք բոլոր տեսակի բացերը, կմտածենք արդեն զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցելու մասին: Բայց, իհարկե, այն այսօր էլ գործում է որպես թանգարան, այցելուներ է ունենում, այսօր Հայաստանում շատ քիչ գյուղերում կարելի է թանգարաններ հանդիպել»,-եզրափակում է Գաբրիել Նահապետյանը՝ հավելելով. «Թանգարանի մասին հիշատակություն կա Ալբերտ Հովհաննիսյանի «Հաց հանապազօրյա» գրքում։ Կենտրոնական հեռուստատեսության պատվերով «Երևան» ստուդիայում Ալ. Հովհաննիսյանի սցենարով նկարահանվել է «Հաց հանապազօրյա» կինոնկարը, որի որոշ կադրեր նկարահանվել են Փանիկի դպրոցի թանգարանում»։Нет описания.

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию