Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կտրվել են թե՛ իրա­կա­նու­թյու­նից, թե՛ ժո­ղովր­դից, որի ուսե­րին եկել են իշ­խա­նու­թյան

АНАЛИТИКА

Հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Եթե մինչ այս քաղաքական զարգացումների գլխավոր շարժիչ ուժն էին բանավեճերը` հիմնականում ցածր մակարդակի, փոխադարձ քննադատություններն ու դրանց ուղեկցող սոցցանցային հայհոյանքներն ու փառաբանումները, ապա ներկայիս փուլում իրավիճակ է փոխվել։ Մենք ավելի մեծ պարբերականությամբ ենք ականատես լինում բողոքի ակցիաների կամ հանրահավաքների։ Ընդհանուր առմամբ դժգոհության մակարդակի աճ է նկատվում։ Հասարակության առանձին խավեր բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի կամ խորհրդարանի առաջ։

Բացի կոնկրետ ոլորտներ ներկայացնող մարդկանցից, ովքեր իրենց շահերին առնչվող հարցերում ակնկալում են իշխանությունների միջամտությունը դրանց լուծումներ տալու հարցում, հանրության որոշ հատվածն էլ դժգոհ է իշխանությունների՝ առանձին ոլորտներում կամ ընդհանուր առմամբ վարած քաղաքականությունից։ Օրինակ՝ մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց անհանգստությունը կրթության ասպարեզում իշխանությունների նախանշած ուղեգծից։ Դա է պատճառը, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման հանրային-քաղաքական շրջանակների կողմից քննարկվող առաջնային հարցերից մեկն է դարձել։

Այսպիսի իրավիճակին զուգահեռ համընդհանուր անբավարարվածություն կա իշխանությունների կողմից կառավարման մակարդակի արդյունավետությունից, քանի որ տնտեսությունը շարունակում է գահավիժել, աշխատատեղերը կրճատվում են, նվազում են բնակչության եկամուտները, իսկ պետբյուջեն թերակատարվում է։ Ուստի աստիճանաբար հասունանում է իշխանության ներսում անհրաժեշտ փոփոխությունների կամ իշխանափոխություն իրականացնելու պահանջը։ Եվ պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին հայտարարությունները գնալով ավելի բարձր են հնչում։

Այսպիսի ներքաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ իրերի դրությունը կամ քաղաքական դաշտում հաստատված ստատուս քվոն այլևս այնպես չէ, ինչպիսին թեկուզ մեկ տարի առաջ էր։ Իսկ հանրային տրամադրությունների փոփոխությունները միանշանակ ազդում են նաև ներքաղաքական դաշտի դասավորվածության վրա, և ըստ էության հանրային դժգոհությունների արտահայտողներն են դառնում ընդդիմադիր ուժերը։ Դրա համար էլ արդեն փողոցային կամ հանրահավաքային պայքարը առօրեական և մեր աչքին սովոր երևույթ է դառնում։ Իսկ թեժ աշունը լիովին իր իրավունքների մեջ է։ Եվ չնայած ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերը գործում են մեկուսի, այնուամենայնիվ, համագործակցության որոշ ձևաչափեր նշմարվում են։ Օրինակ՝ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են համատեղ համապետական հանրահավաք անցկացնելու մասին։

Բնական է, որ ներքաղաքական տեղաշարժերը պետք է իշխանությունների շրջանում որոշակի անհանգստության տեղիք տան, քանի որ մեծանում է իրենց նկատմամբ հանրային-քաղաքական ճնշումը, բայց նրանք ուզում են ցույց տալ, թե իբր դա իրենց չի հուզում։ Ի մասնավորի՝ Փաշինյանն ու իր թիմն այս օրերին զբաղված են մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ուտոպիստական մեգանախագծերի մասին շատախոսությամբ։ Մյուս կողմից՝ անհանգստությունները քողարկելու համար ընդդիմադիր ուժերի հանրահավաքային պայքարի մասով իշխանությունները իբր քամահրական վերաբերմունք են ցույց տալիս:

Սակայն ակնհայտ է, որ այսպիսի գործելակերպով իշխանությունները մեծ հաշվով որևէ հարց չեն լուծելու։ Իշխող ուժը փաստացի հաշվի չի առնում անցյալի դասերը և ընդունում է մեծամիտ կեցվածք: Իսկ անցյալի դասերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է հանրային դժգոհությունների միջավայրում բոցավառվել մեկ կայծը, որի արդյունքում անկանխատեսելի քաղաքական զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Գոնե 2018 թվականի իրադարձությունները պետք է գործող իշխանությունների աչքի առաջ լինեն: Այնինչ տպավորություն է, որ Փաշինյանը և իր թիմակիցները շատ արագ արբեցան իշխանությամբ և կտրվեցին իրականությունից: Ավելին, կտրվեցին նույն ժողովրդից, որի ուսերին եկել են իշխանության և որի անունից ինչ ուզում անում են...

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию