Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձա­խող­ման անա­տո­մի­ան

ПОЛИТИКА

 

Վերջին տարիներին աշխարհի մակարդակով պոպուլիզմի աճ է նկատվում։ Այսինքն՝ տարբեր երկրների քաղաքական համակարգերում կարևոր դեր են սկսել խաղալ պոպուլիստական քաղաքական ուժերը, որոնք, օգտագործելով հանրության ներսում եղած դժգոհությունները, կարողացել են հայտնվել խորհրդարաններում կամ էլ իշխանության գալ։ Քաղաքագետների որոշ մասը համոզված է, որ կորոնավիրուսային ճգնաժամը առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի պոպուլիստական ուժերը ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն քաղաքական համակարգի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճգնաժամային իրավիճակում հանրությունը կարող է նախապատվությունը տալ այն քաղաքական ուժերին, որոնք ամենից ժողովրդահաճո խոստումներն են տալիս։

 

Միևնույն ժամանակ գոյություն ունի նաև հակադիր տեսակետը, որ ճգնաժամը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ պոպուլիստական քաղաքական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին, որովհետև հանրությունը սկսել է իրավիճակը գնահատել ռեալ իրողությունների և քաղաքական ուժերի աշխատանքի հիման վրա։ Պոպուլիզմի խնդիրն առկա է նաև Հայաստանում։ Ինչպես գիտենք, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրության դժգոհությունների ֆոնին պոպուլիստական խոստումների միջոցով կարողացան իշխանության հասնել։

 

Սակայն իշխանության հասնելուց հետո նրանց գործելաոճում փոփոխություն տեղի չունեցավ. նրանք շարունակեցին գործել պոպուլիզմի ոգուն հավատարիմ։ Խնդիրն այն է, որ երկրի զարգացման ուղղությամբ առանց էական աշխատանքներ տանելու, իշխանությունները սկսեցին ժողովրդին ներկայացնել, թե Հայաստանը աննախադեպ զարգացում է ապրում, «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենում, երկրում իրավիճակի էական փոփոխություն է նկատվում, սակայն իրականում իրադրությունը այնպիսին էր, ինչպես նախկինում, առանձին դեպքերում՝ շատ ավելի վատ։ Բացի այդ, իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա։

 

Օրինակ՝ եթե նայում ենք վարչապետ Փաշինյանի գործունեությանը, ապա այն լցված է սելֆիներով, լայվերով և հարցազրույցներով, մինչդեռ տարբեր ոլորտներում առկա խնդիրները մնում են չլուծված։ Այս դեպքում մենք արդեն գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ։ Իշխանություններն ի վիճակի չեն արդյունավետ կառավարում իրականացնել։ Իսկ այսպիսի գնահատականների առանձնահատուկ ցուցիչ է պետական կառավարման համակարգում առկա քաոսային իրավիճակը։ Իշխանությունները հայտարարում են, թե իրենք հանրության վստահությունն են վայելում, բայց մյուս կողմից նրանց աշխատանքից դժգոհությունները ավելի են խորանում։

 

Սա պայմանավորված է նաև նրանով, որ իշխանությունները, շատ հաճախ առանց լուրջ հաշվարկելու և շահառու խմբերի շահերը հաշվի առնելու, անտրամաբանական որոշումներ են ընդունում, իսկ պետական ինստիտուտները ի վիճակի չեն լինում իրադրությանը համապատասխան արձագանք տալ։ Այս ամենի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպես են հանրության տարբեր շերտերի՝ առևտրականների, խաղողագործների, գյուղացիների, ձկնորսների և այլն, դժգոհությունները պոռթկումներ ունենում բողոքի ակցիաների և ճանապարհներ փակելու միջոցով։

 

Թվում է, թե կորոնավիրուսի համավարակի արդյունքում գոնե բժիշկների աշխատանքը պետք է լիներ իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց այնպիսի իրավիճակ է, որ անգամ բժիշկներն են բողոքում և նախազգուշացնում, որ կարող են թողնել իրենց աշխատանքը։ Թերևս գոհ են միայն իշխանության ներկայացուցիչները, որոնք, անկախ նրանից, թե ինչպես կաշխատեն, բարձր պարգևավճարներ են ստանում։ Ընդհանրապես, ցանկացած իշխանության պետք է հնարավորություն և ժամանակ տրվի իր աշխատանքի արդյունքները ցույց տալու համար, բայց երկու տարին թերևս ոչ միայն բավարար, այլև լիուլի բավարար ժամանակահատված էր, որպեսզի ակներև դառնա, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որի հետ հույսեր էր կապում ժողովուրդը, մեծ հաշվով, չի արդարացրել իրեն։

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию