Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ադրբեջանն այս պատմության հերոս չի դառնա, դժվար չէ կռահել, թե ով այս անգամ կծամի փողկապը.ռուսաստանյան մամուլի էջերից

МЕЖДУНАРОДНОЕ

Past.am

 riafan.ru-ն «Մանուկյանը կանխագուշակել է ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի խառնվելու արդյունքները» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ Հասարակական պալատի ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի փորձագետ, բլոգեր Վադիմ Մանուկյանը կանխատեսել է ղարաբաղյան հակամարտությանում Թուրքիայի խառնվելու արդյունքները: Վերլուծելով Լեռնային Ղարաբաղում լարվածության հերթական աճը` բլոգերը հիշեցրել է, որ Ռուսաստանը շատ լավ է «խաղաղություն պարտադրում» չափազանց թեժացած կետերում: Ըստ Մանուկյանի, հենց Անկարան է, որն անմիջապես հայտարարել է իր անվերապահ աջակցությունը Բաքվին,  պատասխանատու այն բանի համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին ղարաբաղյան ճակատում մտել են բարդ հարաբերությունների «թեժ փուլ»: Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարամյա հակամարտությունը կրկին սրվել է: Ցավոք, բոլորի համար այս հակամարտությանը արդեն սովորական է դարձել: Ժամանակ առ ժամանակ այն վերսկսվում է, բայց մինչ հիմա ՆԱՏՕ-ի երկրները երբեք բացահայտորեն չեն աջակցել կողմերից որևէ մեկին: Եվ հիմա Հյուսիսատլանտյան դաշինքի կարևոր անդամ Թուրքիան որոշել է սատարել Բաքվի գործողություններին: Պատճառն  ինքնըստինքյան  պարզ է. Թուրքիային նվաստացնում է այն փաստը, որ աշխարհի երկրների մեծ մասը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:  Այնուամենայնիվ, Անկարան իր ներկայիս գործողություններով միայն խթանում է համաշխարհային հանրության համապատասխան վերաբերմունքը այդ արյունալի պատմության նկատմամբ: Անվերապահորեն դատապարտելի է Թուրքիայի կողմից հայ-ադրբեջանական հակամարտությունը միջամտելը, որը վերաբերում է միայն այդ երկու երկրներին: Պարոն  Էրդողանը, կարծես,  ինչ-որ բան շփոթել է: Նրբությունն այն է, որ ՆԱՏՕ-ի այլ երկրների մտքով դեռ չի անցել խառնվել այս պատմությանը հակամարտությունն էլ ավելի «թեժացնելու» համար: Այդ դաշինքի մնացած անդամները դեռ փորձում են հաշտեցնել Հայաստանին ու Ադրբեջանին: Արևմուտքին, ընդհանուր առմամբ, բավարարում են այդ երկրների վարչակարգերը, ինչը նշանակում է, որ հույս կա, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները թույլ չեն տա Անկարային ոչնչացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, որը խաղաղության միակ երաշխավորն է այդ տարածաշրջանում: Ճակատագրի հեգնանքով, Մինսկում ու ընդհանրապես Բելառուսում այժմ նույնպես անհանգիստ է: Սադրիչները, որոնց օգնում են արևմտյան երկրները, խանգարում են բելառուս ժողովրդին, փորձում են նրանց կեղծ գաղափարներ պարտադրել և նույնիսկ հրահրում են բռնությունների: Երկար տարիներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքակիրթ երկխոսություն է կառուցել Արևմուտքի հետ և արդյունքում  դանակի հարված  ստացել թիկունքին: Այս իրադարձությունների պատճառով Ռուսաստանը հայտնվել է ծանր իրավիճակում: Ակնհայտ է, որ այժմ Ռուսաստանին փորձում են  ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Իհարկե,  խոսքը կռվարարների վրա նոր տեսակի մի քանի հրթիռ նետելու մասին չէ: Դա փակուղի է, չնայած ՀԱՊԿ-ին անդամակցությունը պարտավորեցնում է պաշտպանել այդ կազմակերպության կազմում գտնվող բոլոր երկրներին, ներառյալ, իհարկե, Հայաստանին: Խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնավ «մեր տղան» չէ, չնայած փորձում է բանակցային գործընթացում լինել ռուսական կողմի հետ շփումների մեջ: Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ Փաշինյանի ռիսկային քաղաքականությունը, այսինքն՝ կողմնորոշվելը ոչ թե դեպի Ռուսաստան, այլ ԵՄ  և ԱՄՆ, հետագայում կարող է մեծ դժվարությունների պատճառ դառնալ: Մինչև վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առողջ քաղաքական գործչի տպավորություն էր թողնում, բայց նա, կարծես, որոշել է գնալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ճանապարհով, որը 2008 թվականին փորձեց «պատերազմ» հրահրել Հարավային Օսիայում, որը չէր ցանկանում լինել Վրաստանի կազմում: Ակնհայտ է, որ Ալիևը պատրաստվում է մեկ անգամ ևս փորձել Լեռնային Ղարաբաղը «վերամիավորել» Ադրբեջանին, բայց Ադրբեջանն այս պատմության հերոս չի դառնա: Ալիևը, օգտվելով Թուրքիայի աջակցությունից,  կարծես թե որոշում է կայացրել կայծակնային պատերազմ վարել: Բայց եթե «տաք գլուխները» շատ մոտ ապագայում չհրաժարվեն այդ մտքից, չի բացառվում, որ ի վերջո Ռուսաստանը կրկին ստիպված կլինի մի քանի օրով օգտագործել հին բարի «խաղաղության պարտադրումը»: Դժվար չէ կռահել, թե ով  այս անգամ կծամի փողկապը: Ի դեպ, Էրդողանի լոլիկները նույնպես կվտանգվեն:

Պատրաստեց Կամո Խաչիկյանը

Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году