Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խա­ղաղ բնակ­չու­թյան թի­րա­խա­վո­րու­մը ցույց է տա­լիս թշնա­մու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­ցա­գործ բնույ­թը

АНАЛИТИКА

Հին ժամանակներից պատերազմները եղել են պետությունների, ցեղախմբերի և ազգությունների միջև եղած հարցերը լուծելու մեթոդներից մեկը։ Լայն իմաստով պատերազմը կազմակերպված զինված բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է՝ հակառակ կողմին սեփական կամքը թելադրելով։ Եվ դեռևս վաղ անցյալում մարդիկ փորձել են սահմանափակել պատերազմի պատճառած դաժանությունները։ Անգամ կոտորածների ամենաթեժ պահերին, այնուամենայնիվ, եղել են մարդասիրական նորմերի հաճախակի արտահայտություններ և կոչեր պաշտպանելու զինված ընդհարումների տուժածներին՝ վիրավորներին, հիվանդներին։

Հենց այս մարդասիրական մղումներից ելնելով՝ ժամանակի ընթացքում փորձեր են կատարվել ստեղծել օրենքներ, որոնք կկանոնակարգեն պատերազմի վարումը։ Օրինակ՝ հիշատակման արժանի են հին Հնդկաստանում ՔԱ 3-րդ դարում կազմված Մանուի օրենքները, որոնք ներկայացնում էին այն զենքերի տեսակները, որոնք չպետք է կիրառվեին պատերազմի ժամանակ, ինչպես նաև արգելվում էր սպանել զենքը վայր դրած կամ հանձնված թշնամուն։ Հետագայում մարդկային հասարակության զարգացումը և զենքերի ու պատերազմ վարելու մեթոդների, տեխնոլոգիաների կատարելագործումը անհրաժեշտություն դարձրեցին պատերազմին կամ զինված բախումներին վերաբերող համընդհանուր նորմերի ստեղծումը։

Եվ այսպես, 1864 թվականին հիմք դրվեց Ժնևի առաջին կոնվենցիայի կազմման, իսկ հետո նաև ժամանակակից մարդասիրական իրավունքի ստեղծման համար։ Պատերազմի օրենքի այս համընդհանուր նորմերը սահմանափակում են պատերազմի վարման մեթոդներն ու միջոցները՝ այդպիսով պաշտպանելով նրանց իրավունքները, ովքեր չեն մասնակցում կամ ի վիճակի չեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ընդ որում՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հարձակումները թույլատրելի են միայն ռազմական գործողություններում մասնակցություն ունեցող անձանց և ռազմական օբյեկտների վրա։ Սրա հիմքում դրված է քաղաքացիական բնակչությանը և նրանց պատկանող գույքը պաշտպանելու սկզբունքը։

Ցավոք, պետք է նշել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հաճախ անտեսվում կամ ոտնահարվում են, իսկ քաղաքացիական բնակչությունը դառնում է հարձակումների թիրախ։ Նույնիսկ ժամանակակից աշխարհում այդպիսի դեպքերի շատ ենք հանդիպում, իսկ մենք՝ հայերս, անգամ զգում ենք սեփական մաշկի վրա։ Սեպտեմբերի 27-ին, խախտելով հրադադարի ռեժիմը և ոտնահարելով Արցախյան հակամարտության կարգավորման ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին հիմնարար սկզբունքը, Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմեց Արցախի Հանրապետության նկատմամբ։

Բայց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ադրբեջանը սկսեց թիրախավորել խաղաղ բնակչությանը՝ ռմբակոծելով բնակավայրերը և հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում գրանցվում են բազմաթիվ զոհեր և վիրավորներ, Արցախի բնակավայրերին պատճառվում են հսկայական նյութական կորուստներ։ Քիչ չէ, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի նկատմամբ աչքի են ընկնում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ, Բաքուն թուրքական կողմի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ ընդլայնեց ռազմական գործողությունների գոտին և թիրախավորելով նաև Հայաստանի տարածքը՝ ռմբակոծության ենթարկեց Վարդենիսի բնակավայրերը։ Խաղաղ բնակչության թիրախավորումը ցույց է տալիս թշնամական ուժերի գործողությունների հանցագործ բնույթը։

Եվ պատահական չէ, որ այս հանգամանքի հետ կապված հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան համապատասխան իրավական գնահատականներ ստանան իրենց գործողությունների համար, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործություններ կատարելու համար պետք է միջազգային դատարանի առաջ կանգնի։

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ