Ереван, 09.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պատերազմներում տնտեսական դիմագրավման ու հաղթանակների ապահովման հավաքական լուծումը սոցիալական պետության մոդելն է

АНАЛИТИКА

Թշնամիների երկար նախապատրաստած և 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը ևս հաղթելու ենք ռազմի դաշտում:

Այս պատերազմները և դրանց իրական հավանականությունը առաջ են բերումնաև նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց ևս պարտադրված ենք դիմակայել հիմա և երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին՝ մեր թշնամի հարևանների կողմից սանձազերծված պատերազմների հետևանքով:

Փաստէ՝Հայաստանի և Արցախի Հանրապետություններիպարագայում զիջումների գնով, հեշտ և պարզունակսոցիալ-տնտեսականզարգացման ճանապարհչկա:

Հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի հիմքը պետք է հանդիսանա Հայ մարդու հավաքական անվտանգությունը: Այս հիմնադրույթըպետք է ունենա ոչ միայն իրավական և քաղաքական ամրագրումներ, այլ նաև պետք է դառնա երկարաժամկետ ռազմավարություն: Եվ պետք է շարունակաբարկյանքի կոչվիօրվա իշխանությունների կողմիցհետևողական քայլերով՝ ծրագրային չափելի թիրախներով ու համարժեք արդյունքներով:

Մասնավորապես, պետությունն իր ինստիտուտներով և ողջ ներուժով պետք է դառնա այս մոդելի շարժիչ ուժը, իսկ գործող ցանկացած իշխանություն պետք է կրի իրենտրված ժամանակահատվածի համար նախանշված արդյունքների ապահովման ողջպատասխանատվությունը: Սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող չափելի խոստումները և դրանց համար լիարժեք պատասխանատվության ստանձնումը պետք է դառնան քաղաքական մշակույթի անբաժանելի բնութագիրը:

Այս պարագայում, որպես տնտեսության կենսունակության բարձրացման և պատերազմական իրավիճակներում կայուն դիմակայումն ապահովելու կարևոր սկզբունքներ՝ պետք է որդեգրվեն.

-         տնտեսական ներքին ռեսուրսների առավելագույն ներառումը և դրան համարժեք՝ երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործումը,

-         սոցիալական ներառականության հետևողական ընդլայնումը,

-         «շատից շատ, քչից քիչ» սկզբունքովեկամուտների արդար բաշխումը և հանրային լիարժեք համերաշխության ապահովումը,

-         Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը աշխարհասփյուռ հայության, բարեկամ բազմաթիվ երկրների փոխշահավետ մասնակցության համար առաջնային հնարավորությունների ապահովումը:

Սա զարգացման երկարաժամկետ բանաձև է, որի գործադրման հետևողականությունը ենթակա չէ փոփոխման, քանի դեռ պահպանվում են աշխարհաքաղաքական այս իրական մարտահրավերները: 

Այսբանաձևըհնարավորէկյանքիկոչելմիայնիրապեսսոցիալականպետությունկառուցելուճանապարհով: Ի դեպ, բազմաթիվ երկրներում այն արդեն վաղուց առկա, հաջողված այլընտրանք է չկարգավորվող ազատական տնտեսվարմանը և պետական սոցիալիզմին:

Այս ճանապարհը բացառում է տնտեսությանինքնանպատակ,բացառապեսշուկայական սկզբունքներով՝նեոլիբերալ մոտեցումները:Այննախևառաջպահանջումէ՝առկա ողջ ներուժի օգտագործմամբստացվողտնտեսական արդյունքներըպետք էդառնաննյութական հիմք հայ ժողովրդի անվտանգ, ազատ և բարեկեցիկ կյանքիհամար:

Միաժամանակ համոզվածենք՝հայկականերկուհանրապետություններնունենայսճանապարհովզարգանալուբավարարներուժ, որիմիզգալիմասըդեռևսիրացվածչէ, այդ թվում՝

-         որպես տնտեսության լոկոմոտիվ և առաջնային բևեռ՝ ռազմական արդյունաբերության և ՏՏ ոլորտների փոխկապված զարգացման օբյեկտիվ հնարավորությունները,

-         միջազգային չափանիշներին համապատասխան՝ հանքարդյունաբերության զարգացումը,

-         բնակլիմայական և պատմա-մշակութային բավարար պայմանները՝ ինտենսիվ գյուղատնտեսության, օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար,

-         վերամշակող արդյունաբերության կայուն աճի առարկայական նախադրյալները,

-         որակյալ աշխատանքային ռեսուրսներն ու գիտական մեծ ներուժը,

-         հայկական սփյուռքի տնտեսական իրական ներուժը,

-         ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի շուկաներ ազատ մուտքի հնարավորությունը, Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացման հեռանկարը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների շուկաների հասանելիության որոշակի արտոնությունները, որոնք գործում են Հայաստանի համար:

Ամփոփելով. աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերների և հայ ժողովրդի համար դրա մարդակեր կոնկրետ դրսևորումների պայմաններում սոցիալական պետության իրական կառուցումը մեր գոյատևման միակ հնարավորությունն է: Այսպիսով արդարացված կլինի նաև պետության կարգավորիչ դերը: Լիարժեք կկատարվեն նաև պետության անունից քաղաքացիներին և ձեռնարկատերերին ուղղված պահանջները՝

-         արժանապատիվ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը,

-         իրականացնել ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր ու ամբողջական վճարել հարկերը,

-         դրսևորել սոցիալական պատասխանատվություն և խուսափել շուկայում գերիշխող դիրքի չարաշահումներից,

-         երկրի տնտեսական առավելագույն ներուժին համարժեք՝ զարգացնել ձեռնարկատիրությունն ու ստանալ արդարացի շահույթ և այլն:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Маркедонов: Разговор Путина с Пашиняном будет непростым Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» “Amio Era”: образование – это возможность изменить жизньАрхиепископ Баграт Галстанян: Шествие объединило представителей всех парламентских и внепарламентских сил Погода в Армении Ученые заявили о возможности создать варп-двигатель из научной фантастики В апреле Армению посетили 163 970 туристов В Армении уточнен порядок выдачи уведомлений гражданам о явке в военные комиссариаты для сборов Пакистан и Иран достроят газопровод вопреки предупреждениям США МВФ: мировая экономика разделилась на три блока из-за политических разногласий Brent подешевела до $82,7 за баррель В Сюникской области Армении построят таможенный и логистический центр Al Jazeera: в Газе результате удара израильских ВВС погибли минимум семь человек Израиль открыл контрольно-пропускной пункт Керем-Шалом для ввоза гуманитарной помощи в сектор Газа Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Corriere della Sera: НАТО собирается прописать в декларации отказ от отправки войск в Украину ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков Студенты Ереванского госуниверситета организовали акцию протеста у здания парламента Армении Архиепископ: Католикос всех армян благословил движение, а не возглавил его Захарова: Москва приветствует встречу глав МИД Армении и Азербайджана Против односторонних уступок: Автоколонна двинулась из Гюмри в Абовян, чтобы присоединиться к маршу на Ереван Архиепископа Аршака Хачатряна вновь вызвали в СНБ Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак КарапетянФиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти «Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину