Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նման ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող ունե­նալ». քա­ղա­քա­գե­տը՝ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի ու տա­պալ­ված քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի մա­սին․«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ճանապարհային քարտեզ, ներկայացրեց միջոցառումների ցանկ՝ հայտարարելով, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ: Նշեց, որ որոշում կկայացվի այդ արդյունքներով՝ հաշվի առնելով նաև հանրային կարծիքն ու արձագանքը: Քաղաքագետ Ստեփան Դանիել յանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ ճանապարհային քարտեզին, խոսել նաև ներքաղաքական ու տարածաշրջանային որոշակի զարգացումների մասին: «Փաշինյանն ուզում է 6 ամիս ժամանակ շահել, որից հետո կերևա՝ կկարողանա՞ շարունակել, թե՝ ոչ:

Իմաստն անձնական անվտանգության հարցն է: Հույս ունի, որ լինելով վարչապետ, համապատասխան ծառայություններն իր անվտանգությունը կապահովեն, և երկրորդ՝ վեց ամսվա ընթացքում կրքերը կհանդարտվեն և հանրությունն ինչոր առումով կհամակերպվի իրավիճակի հետ: Այսինքն, զուտ իր կաշին փրկելու խնդիր է փորձում լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նշված ճանապարհային քարտեզը դիտարկելով ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու առկա հասարակական տրամադրությունների համատեքստում՝ նա շեշտեց. «Նման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ և, ընդհանրապես, անլուրջ է իր հետ որևէ ծրագիր քննարկելը: Նա շատ մոտ ժամանակներս հեռանալու է»:

Ստեփան Դանիել յանի խոսքով, մեծ հաշվով, կառավարման համակարգ չունենք, և խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում: «Կառավարման համակարգի բացակայությունը մինչև պատերազմն էլ էինք տեսնում, սակայն պատերազմի ժամանակ դա ավելի ցցուն էր: Կառավարման ոլորտն ամբողջովին տապալված է և տապալված է ամենավերևից, ինչը դրսևորվում է նախ՝ ոչ կոմպետենտ վարչապետի հիվանդագին դրսևորումներով, հիվանդագին հրահանգներով ու ելույթներով: Այսինքն, պետք է ոչ թե լավ աշխատել, այլ վերականգնել կառավարման համակարգը: Վերականգնման խնդիր կա, և, բնականաբար, այստեղ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի: Իր՝ պատահական փողոցից հայտնված թիմը նույնպես անելիք չունի: Ավելին, նրանք դրվագ առ դրվագ պետք է պատժվեն, և այս ամենը վերլուծելու համար հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտություն կա: Նրանք պետք է ուսումնասիրեն, տեսնեն, թե ի՞նչն է ոչ կոմպետենտության արդյունքում եղել, ինչը՝ անգամ հատուկ»,նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս օրերին իմքայլականների կողմից դրսևորվող վարքագծին, Ազգային ժողովում նրանց պահվածքին, քաղաքագետը նկատեց, որ դա դուրս է քաղաքական տիրույթից և առաջին հերթին հոգեբանների քննարկման տիրույթում է: «Նրանք շատ լավ կբացատրեն պատճառները: Երբ կա մեղքի զգացում և անվտանգության խնդիր, մարդն անընդհատ փորձում է արդարանալ, նաև ինքնապաշտպանական բնազդներն են աշխատում. վախի մթնոլորտ, որտեղ նրանք հայտնվել են, մեղքի բարդույթ, որն արդեն ամբողջ կյանքում իրենց հետ է լինելու… Անվտանգության խնդիրը, մեղքից պատասխանատվությունն ուրիշների վրա գցելը, արդարանալու պահանջը նրանց ստիպում է կա՛մ անընդհատ խոսել, կա՛մ մատ թափ տալ, կա՛մ արդարանալ, կա՛մ էլ մեղավորներ փնտրել»,-շեշտեց Ս. Դանիել յանը: Իսկ հրաժարականները, ըստ նրա, պարզապես ինքնափրկության համար են:

«Այն մարդիկ, որոնք հրաժարական են տալիս, թեպետ ուշացած, բայց հեռավորություն պահելով Նիկոլ Փաշինյանից՝ այդպիսով փորձում են իրենց փրկության հարցը լուծել: Ամբողջ երկուսուկես տարվա ընթացքում այդ մարդիկ լռում էին՝ տեսնելով այդ ամենը, ինչ կատարվում է: Ելույթ չէին ունենում, հանրությանը չէին ներկայացնում իրական պատճառը: Հիմա արդեն, բնականաբար, ուշ է, և ամեն մեկը փորձում է իր դեմքը փրկել»,-ասաց նա: Այս պատկերի մեջ, ամեն դեպքում, Ստեփան Դանիել յանն առանձնացրեց դատական համակարգը, որը, ըստ նրա, միակն է, որ գոնե հիմա ուզում է պահել ինքնուրույնությունը:

Քաղաքագետի խոսքով, ընդհանուր առմամբ, մեզ մոտ առողջ մթնոլորտը վերականգնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան կառավարման համակարգի վերականգնումը: «Մինչև 2018թ. իշխանության գրավումը Հայաստանում անառողջ հանրային մթնոլորտ կար, իսկ արդեն 2018 թվականից հետո հետևողականորեն ու ծրագրավորված կերպով հանրային գիտակցության խաթարման ծրագիր է իրականացվել: Իսկ կառավարման վերականգնումը շատ արագ պետք է լինի, ինչը, այսպես կոչված, գործող վարչապետի ղեկավարությամբ անհնար է. նա պետք է դատարանի առաջ կանգնի:

Մենք տեսանք, որ պատերազմի ամբողջ ընթացքում մեր հասարակությունը շատ կարևոր հատկանիշներ ցույց տվեց: Հասարակությունն ինքնակազմակերպվեց, ձևավորվեցին խմբեր, որոնք զինվորներին ուտելիք էին տանում, ու դեռ ձևավորվում են խմբեր, որոնք փախստականներին օգնություն են տրամադրում: Այսինքն, պետության բացակայության պայմաններում ժողովուրդն ինքնակազմակերպված էր:

Կարծում եմ՝ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են ի հայտ եկել, որոնք կարողացել են շատ հարցեր կազմակերպել: Նրանք իրենց որպես ունակ մարդիկ են դրսևորել: Ըստ իս՝ ինքնակազմակերպված խմբերը նույնպես պետք է ներգրավվեն կառավարման համակարգում»: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ հասարակության պառակտման փորձերը շատ դեպքերում ևս հատուկ ծրագրավորված կերպով են իրականացվել: «Այդ պառակտումը կոորդինացնողները նույնպես պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Այդ «ֆեյքերի ֆաբրիկաները», դրանց կուրատորները, դրանք ֆինանսավորողները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա պակաս հանցագործություն չէր, քան պատերազմի ժամանակ կառավարման համակարգի ամենաթողությունը: Պատերազմի ամենադաժան փուլերում ևս հանրությունը զբաղված էր իրար մեղադրելով ու փոխադարձ ատելությամբ: Այդ ամենը կազմակերպողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բացի այդ, կարծում եմ, շատ դեպքերում շատ բաներ հատուկ են ավել: Մինչև պատերազմը կային հայեր, ինչպես նաև օտարերկրացիներ, ովքեր փորձում էին ներդրումներ իրականացնել Հայաստանում:

Պետք է բացահայտել, թե ինչո՞ւ են տնտեսական ծրագրերը հատուկ ձևով խափանվում կամ, օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ կառավարության մի շարք անդամներ հրաժարվել այն միջազգային կառույցների հումանիտար օգնություններից, որոնց առումով առաջարկ է եղել»,-ընդգծեց Ս. Դանիել յանը: Վերջում անդրադառնալով պատերազմի տարածաշրջանային բնույթին ու հետևանքներին՝ քաղաքագետը նշեց. «Պատերազմը սկսվել էր մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություն իրականացնելու համար, ինչը շատ հեռուն գնացող հետևանքներ պետք է ունենար: Աշխարհաքաղաքական փոփոխությունը եղավ:

Հիմա աշխարհաքաղաքական տարբեր կոնտրոնների միջև է պայքար գնում: Կարծում եմ՝ նախնական ծրագիրն այն էր, որ Արցախյան հարցը պետք է վերջնականապես լուծվեր ու լուծվեր «Արցախը՝ Ադրբեջանի կազմում», հետո պետք է սկսվեր Թուրքիա-Ադրբեջան միավորման խնդիրը (միավորման ձևերն էական չեն), որից հետո պետք է սկսվեր «Մեծ Թուրանի» ծրագիրը, որի հետևում կային շատ լուրջ ու հզոր համաշխարհային ուժեր: Հաջորդ փուլում Իրանի մասնատում, մյուս փուլում արդեն Միջին Ասիա, այստեղ էլ խնդիրներ պետք է ստեղծվեին Չինաստանի ու Ռուսաստանի հանդեպ: Այսպիսի մի գլոբալ ծրագիր էր գնում: Հիմա Ռուսաստանը ինչ-որ առումով իր խնդիրները լուծեց, փորձեց իր ազդեցությունն ուժեղացնել:

Իրանում ևս ծայրահեղ անհանգստություն ենք տեսնում, որը բացահայտ կերպով չդրսևորվեց, բայց դա ակնհայտ էր: Մեծ հաշվով, սա է եղել: Հիմա մեր մասով հարցը հետևյալն է. Հայաստանի կառավարությունը և վարչապետը որքանո՞վ են դա գիտակցել, որքանո՞վ չեն գիտակցել և որքանո՞վ են դրա մասնակից եղել: Բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2018 թ. իշխանափոխությունը հենց այդ համատեքստում՝ որպես միջազգային այդ մեծ ծրագրի մի հատված պետք է դիտարկենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել