Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նման ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող ունե­նալ». քա­ղա­քա­գե­տը՝ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի ու տա­պալ­ված քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի մա­սին․«Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ճանապարհային քարտեզ, ներկայացրեց միջոցառումների ցանկ՝ հայտարարելով, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ: Նշեց, որ որոշում կկայացվի այդ արդյունքներով՝ հաշվի առնելով նաև հանրային կարծիքն ու արձագանքը: Քաղաքագետ Ստեփան Դանիել յանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ ճանապարհային քարտեզին, խոսել նաև ներքաղաքական ու տարածաշրջանային որոշակի զարգացումների մասին: «Փաշինյանն ուզում է 6 ամիս ժամանակ շահել, որից հետո կերևա՝ կկարողանա՞ շարունակել, թե՝ ոչ:

Իմաստն անձնական անվտանգության հարցն է: Հույս ունի, որ լինելով վարչապետ, համապատասխան ծառայություններն իր անվտանգությունը կապահովեն, և երկրորդ՝ վեց ամսվա ընթացքում կրքերը կհանդարտվեն և հանրությունն ինչոր առումով կհամակերպվի իրավիճակի հետ: Այսինքն, զուտ իր կաշին փրկելու խնդիր է փորձում լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նշված ճանապարհային քարտեզը դիտարկելով ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու առկա հասարակական տրամադրությունների համատեքստում՝ նա շեշտեց. «Նման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի կարող ունենալ և, ընդհանրապես, անլուրջ է իր հետ որևէ ծրագիր քննարկելը: Նա շատ մոտ ժամանակներս հեռանալու է»:

Ստեփան Դանիել յանի խոսքով, մեծ հաշվով, կառավարման համակարգ չունենք, և խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում: «Կառավարման համակարգի բացակայությունը մինչև պատերազմն էլ էինք տեսնում, սակայն պատերազմի ժամանակ դա ավելի ցցուն էր: Կառավարման ոլորտն ամբողջովին տապալված է և տապալված է ամենավերևից, ինչը դրսևորվում է նախ՝ ոչ կոմպետենտ վարչապետի հիվանդագին դրսևորումներով, հիվանդագին հրահանգներով ու ելույթներով: Այսինքն, պետք է ոչ թե լավ աշխատել, այլ վերականգնել կառավարման համակարգը: Վերականգնման խնդիր կա, և, բնականաբար, այստեղ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի: Իր՝ պատահական փողոցից հայտնված թիմը նույնպես անելիք չունի: Ավելին, նրանք դրվագ առ դրվագ պետք է պատժվեն, և այս ամենը վերլուծելու համար հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտություն կա: Նրանք պետք է ուսումնասիրեն, տեսնեն, թե ի՞նչն է ոչ կոմպետենտության արդյունքում եղել, ինչը՝ անգամ հատուկ»,նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս օրերին իմքայլականների կողմից դրսևորվող վարքագծին, Ազգային ժողովում նրանց պահվածքին, քաղաքագետը նկատեց, որ դա դուրս է քաղաքական տիրույթից և առաջին հերթին հոգեբանների քննարկման տիրույթում է: «Նրանք շատ լավ կբացատրեն պատճառները: Երբ կա մեղքի զգացում և անվտանգության խնդիր, մարդն անընդհատ փորձում է արդարանալ, նաև ինքնապաշտպանական բնազդներն են աշխատում. վախի մթնոլորտ, որտեղ նրանք հայտնվել են, մեղքի բարդույթ, որն արդեն ամբողջ կյանքում իրենց հետ է լինելու… Անվտանգության խնդիրը, մեղքից պատասխանատվությունն ուրիշների վրա գցելը, արդարանալու պահանջը նրանց ստիպում է կա՛մ անընդհատ խոսել, կա՛մ մատ թափ տալ, կա՛մ արդարանալ, կա՛մ էլ մեղավորներ փնտրել»,-շեշտեց Ս. Դանիել յանը: Իսկ հրաժարականները, ըստ նրա, պարզապես ինքնափրկության համար են:

«Այն մարդիկ, որոնք հրաժարական են տալիս, թեպետ ուշացած, բայց հեռավորություն պահելով Նիկոլ Փաշինյանից՝ այդպիսով փորձում են իրենց փրկության հարցը լուծել: Ամբողջ երկուսուկես տարվա ընթացքում այդ մարդիկ լռում էին՝ տեսնելով այդ ամենը, ինչ կատարվում է: Ելույթ չէին ունենում, հանրությանը չէին ներկայացնում իրական պատճառը: Հիմա արդեն, բնականաբար, ուշ է, և ամեն մեկը փորձում է իր դեմքը փրկել»,-ասաց նա: Այս պատկերի մեջ, ամեն դեպքում, Ստեփան Դանիել յանն առանձնացրեց դատական համակարգը, որը, ըստ նրա, միակն է, որ գոնե հիմա ուզում է պահել ինքնուրույնությունը:

Քաղաքագետի խոսքով, ընդհանուր առմամբ, մեզ մոտ առողջ մթնոլորտը վերականգնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան կառավարման համակարգի վերականգնումը: «Մինչև 2018թ. իշխանության գրավումը Հայաստանում անառողջ հանրային մթնոլորտ կար, իսկ արդեն 2018 թվականից հետո հետևողականորեն ու ծրագրավորված կերպով հանրային գիտակցության խաթարման ծրագիր է իրականացվել: Իսկ կառավարման վերականգնումը շատ արագ պետք է լինի, ինչը, այսպես կոչված, գործող վարչապետի ղեկավարությամբ անհնար է. նա պետք է դատարանի առաջ կանգնի:

Մենք տեսանք, որ պատերազմի ամբողջ ընթացքում մեր հասարակությունը շատ կարևոր հատկանիշներ ցույց տվեց: Հասարակությունն ինքնակազմակերպվեց, ձևավորվեցին խմբեր, որոնք զինվորներին ուտելիք էին տանում, ու դեռ ձևավորվում են խմբեր, որոնք փախստականներին օգնություն են տրամադրում: Այսինքն, պետության բացակայության պայմաններում ժողովուրդն ինքնակազմակերպված էր:

Կարծում եմ՝ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են ի հայտ եկել, որոնք կարողացել են շատ հարցեր կազմակերպել: Նրանք իրենց որպես ունակ մարդիկ են դրսևորել: Ըստ իս՝ ինքնակազմակերպված խմբերը նույնպես պետք է ներգրավվեն կառավարման համակարգում»: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ հասարակության պառակտման փորձերը շատ դեպքերում ևս հատուկ ծրագրավորված կերպով են իրականացվել: «Այդ պառակտումը կոորդինացնողները նույնպես պետք է բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

Այդ «ֆեյքերի ֆաբրիկաները», դրանց կուրատորները, դրանք ֆինանսավորողները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա պակաս հանցագործություն չէր, քան պատերազմի ժամանակ կառավարման համակարգի ամենաթողությունը: Պատերազմի ամենադաժան փուլերում ևս հանրությունը զբաղված էր իրար մեղադրելով ու փոխադարձ ատելությամբ: Այդ ամենը կազմակերպողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բացի այդ, կարծում եմ, շատ դեպքերում շատ բաներ հատուկ են ավել: Մինչև պատերազմը կային հայեր, ինչպես նաև օտարերկրացիներ, ովքեր փորձում էին ներդրումներ իրականացնել Հայաստանում:

Պետք է բացահայտել, թե ինչո՞ւ են տնտեսական ծրագրերը հատուկ ձևով խափանվում կամ, օրինակ՝ ինչո՞ւ են ՀՀ կառավարության մի շարք անդամներ հրաժարվել այն միջազգային կառույցների հումանիտար օգնություններից, որոնց առումով առաջարկ է եղել»,-ընդգծեց Ս. Դանիել յանը: Վերջում անդրադառնալով պատերազմի տարածաշրջանային բնույթին ու հետևանքներին՝ քաղաքագետը նշեց. «Պատերազմը սկսվել էր մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություն իրականացնելու համար, ինչը շատ հեռուն գնացող հետևանքներ պետք է ունենար: Աշխարհաքաղաքական փոփոխությունը եղավ:

Հիմա աշխարհաքաղաքական տարբեր կոնտրոնների միջև է պայքար գնում: Կարծում եմ՝ նախնական ծրագիրն այն էր, որ Արցախյան հարցը պետք է վերջնականապես լուծվեր ու լուծվեր «Արցախը՝ Ադրբեջանի կազմում», հետո պետք է սկսվեր Թուրքիա-Ադրբեջան միավորման խնդիրը (միավորման ձևերն էական չեն), որից հետո պետք է սկսվեր «Մեծ Թուրանի» ծրագիրը, որի հետևում կային շատ լուրջ ու հզոր համաշխարհային ուժեր: Հաջորդ փուլում Իրանի մասնատում, մյուս փուլում արդեն Միջին Ասիա, այստեղ էլ խնդիրներ պետք է ստեղծվեին Չինաստանի ու Ռուսաստանի հանդեպ: Այսպիսի մի գլոբալ ծրագիր էր գնում: Հիմա Ռուսաստանը ինչ-որ առումով իր խնդիրները լուծեց, փորձեց իր ազդեցությունն ուժեղացնել:

Իրանում ևս ծայրահեղ անհանգստություն ենք տեսնում, որը բացահայտ կերպով չդրսևորվեց, բայց դա ակնհայտ էր: Մեծ հաշվով, սա է եղել: Հիմա մեր մասով հարցը հետևյալն է. Հայաստանի կառավարությունը և վարչապետը որքանո՞վ են դա գիտակցել, որքանո՞վ չեն գիտակցել և որքանո՞վ են դրա մասնակից եղել: Բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2018 թ. իշխանափոխությունը հենց այդ համատեքստում՝ որպես միջազգային այդ մեծ ծրագրի մի հատված պետք է դիտարկենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli