Նունուֆար Արզումանյանը, որի տանը բազմաթիվ վնասներ են հասցվել, ծնված օրվանից այստեղ է ապրում, ասում է՝ պատերազմի օրերին էլ ոչ մի տեղ չի գնացել։ Հիմա էլ չի պատրաստվում լքել գյուղը, ընդգծում է՝ թեկուզ վախենալով, բայց մեկ է՝ հայրենի գյուղը չեն լքելու։
«Իմ ծննդավայրն է, իմ օջախն է, միշտ էլ էստեղ ենք մնալու։ Երեք երեխա ունեմ, երեքն էլ այս գյուղում են»,- ասում է նա։
Գյուղում կրած վնասների կարիքների գնահատում է արվում։ Հրետակոծության հետեւանքով սատկել են նաեւ տարբեր կենդանիներ։