Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Լապշա. ինչո՞ւ էր այն ժամանակին համարվում հարուստների կերակուր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լապշա պատրաստվել է շատ վաղուց, և այժմ անհնար է ճշգրտորեն նշել առաջին անգամ ստանալու ժամանակն ու վայրը: Հայտնի է միայն, որ լապշան հայտնի է եղել դեռ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Անգամ եգիպտական դամբարաններում են հայտնաբերվել լապշա պատրաստող մարդկանց պատկերներ, իսկ սարկոֆագներում հայտնաբերվել են լապշայի մնացորդներ, որոնք դրված են եղել մեռյալների հետ՝ դեպի Մեռյալների թագավորություն երկար ճանապարհի համար: Էտրուսկյան Բանդիտաչչա նեկրոպոլիսում հայտնաբերել են մ.թ.ա. 4-րդ դարով թվագրված ժայռապատկերներ, որտեղ պատկերված են լապշա պատրաստելու խոհարարական պարագաներ:

Իր ժամանակակից տեսքով լապշան մեզ է հասել արևելքից: Առաջին չինական կայսրը, որը լապշա է համտեսել, եղել է Վան Մանը, որը Չինական Կայսրությունը ղեկավարել է ընդամենը 14 տարի՝ Հան դինաստիայի ժամանակ (մ.թ. 9 - 23 թվականներ): Այդ նոր արտադրանքը զգալիորեն բարելավել է Չինաստանի աղքատների սննդակարգը, որը նախկինում սահմանափակված է եղել եփած ցորենի, բրնձի և սոյայի պարզ համադրություններով: Լապշան հիմա էլ հատուկ տեղ է զբաղեցնում չինական խոհարարական ավանդույթներում, քանի որ այն խորհրդանշում է ուժ և երկարակեցություն: Այնտեղ միշտ էլ կարելի է լապշա տեսնել Ամանորի կամ հարսանեկան սեղաններին: Այն հյուրերին մատուցվում է նաև ծննդյան օրը նշելիս:

Ենթադրվում է, որ լապշան տարածվել է Եվրոպայում Մարկո Պոլոյի շնորհիվ, որը այն բերել է 1292 թվականին Չինաստան իրականացրած հերթական ճանապարհորդությունից: Այնուամենայնիվ, Եվրոպայում լապշայի մասին հիշատակումներ կարելի է գտնել տասներեքերորդ դարից էլ շատ առաջ: Սիցիլիայում ապրող արաբները խմորի շերտեր են արևի տակ չորացրել: Լապշան հանրահայտ է դարձել Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ծագել այնպիսի սննդատեսակի, որը կարելի է երկար ժամանակ պահել, շատ ծանր չէ և չի կորցնում իր օգտակար հատկությունները և սննդային արժեքը: 16-րդ դարում Իտալիայում լապշա և մակարոն արտադրողների միություններ են ստեղծվել իրենց սեփական կանոններով և կանոնակարգերով:

Ընդ որում, տարբեր քաղաքներում լապշա արտադրողներին տարբեր կերպ են կոչել, օրինակ՝ Լիգուրիայում՝ «ֆիդելարներ», Ֆլորենցիայում՝ «լազանիարներ», Նեապոլում՝ «վերմիչելլիներ», Պալերմոյում՝ «ատդիժանի դելա պաստաներ»: Բանն այն է, որ տարբեր տեղեր խմորը պատրաստել են տարբեր ձևերով: Նեապոլում խմորը հունցել են ոտքերով, այնուհետև քամել են տնային մամլիչով, որի վրա նստել է հինգ անձ: Նրանք նստել են, վեր կացել, նորից նստել և այդպես շարունակ, քանի դեռ խմորը չի դարձել միատարր: Հետո խմորը վերամշակել են այնպիսի հատուկ սարքերով, որոնք մսաղացի ցանցեր են հիշեցրել: Ստացվող լապշայի տեսակը կախված է եղել հենց այդ ցանցի տեսակից՝ «ֆիդելինի», «վերմիշելի», «տրենետտե» «լազանիետտե», «ֆարֆալլե», «պեննե», «խեցիննե», «ֆուզիլլի»:

Լապշան սկզբից կտրատել են ձեռքով, իսկ հետո սայրեր ունեցող ավտոմատ մեքենաներով։ Մինչև 16-րդ դարը լապշան ամենից հաճախ մատուցվել է որպես ճոխ աղանդեր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվել է հատուկ ցորեն (կոշտ), ուստի լապշան եղել է թանկ կերակուր և ամենօրյա սննդակարգում օգտագործվել է միայն հարուստ խավի կողմից: Ի դեպ, լապշայի շնորհիվ է հայտնագործվել մի քանի ատամներով պատառաքաղը։ Մոտավորապես 1700 թվականին թագավոր Ֆերդինանդ Երկրորդի սենեկապան Գեննարո Սպադաչչինին է հորինել այն՝ սպագետտի ուտելու հարմարավետության համար:

17-րդ դարում լապշայի հետ կապված իրավիճակը սկսել է փոխվել, քանի որ հայտնվել են լապշա պատրաստելու մեքենաներ, ինչը հանգեցրել է այդ սննդատեսակի արտադրանքի ինքնարժեքի իջեցման: Լապշան Ռուսաստան է մտել Պետրոս 1-ինի շնորհիվ: Սակայն միայն 18-րդ դարի վերջին է Ռուսաստանում բացվել լապշայի արտադրության առաջին գործարանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City Fest