Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական սալյամին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սալ յամին (իտալերեն salame - երշիկ) իտալական չոր երշիկ է` առատորեն համեմված համեմունքներով: Հատկանշական առանձնահատկությունն այն է, որ երշիկը արտաքինից սպիտակ բորբոս է (պենիցիլիումով) ծածկում: «Սալ յամի» բառը ներկայումս օգտագործվում է եվրոպական և մասնավորապես իտալական ոճով ստեղծված պինդ մսի անվանման համար: Ռումիներեն, բուլղարերեն և թուրքերեն լեզուներում այս բառի անալոգը «salam»-ն է, իսկ հունգարերենում՝ «szalami»: Բառն ինքնին գալիս է «sale»՝ աղ բառից որոշակի վերջավորությամբ և ի սկզբանե նշանակել է «աղ դրած միս»: Իտալիայի գրեթե յուրաքանչյուր տարածք ունի այդ երշիկի իր սեփական տարատեսակը: Սալ յամին ունի թանգարաններ և նույնիսկ պատկերված է եկեղեցիների որմնանկարների վրա:

Սալ յամի երշիկեղենը իտալական պիցցայի, մակարոնեղենի, ինչպես նաև բուտերբրոդների և սառը խորտիկների հիմնական բաղադրիչն է: Իտալական սալ յամին հորինել են այն գյուղացիները, որոնք մսամթերքը աղ են դրել, որպեսզի հնարավոր լինի երկար պահել առանց սառնարանի (այդ օրերին պարզապես նման տեխնոլոգիա չի եղել): Դասական իտալական նախուտեստների ափսեն անհնար է պատկերացնել առանց այդ նրբագեղության: Պրոշուտտոյի (խոզապուխտ) հետ միասին չորացրած սալ յամին տիպիկ իտալական մսային ուտեստի օրինակ է: Այս երշիկի բազմաթիվ տարատեսակներ առանձնանում են ըստ մսամթերքի աղալու աստիճանի և համեմունքների ու ճարպային խառնուրդների տեսակների:

Նման երշիկները պատրաստվում են միայն որակյալ մսից: Այն աղում են, ավելացնում համեմունքներ և բարձրորակ խոզաճարպ: Այնուհետև սալ յամին ուղարկվում է նկուղներում հասունացման ` որոշակի կլիմայական պայմաններով. օդի ջերմաստիճանը պետք է լինի մոտ +15 C, իսկ խոնավությունը` 60-70%: Երշիկը չորանում ու հասունանում է, աղը ոչնչացնում է նրա մեջ եղած բոլոր վնասակար միկրոօրգանիզմները: Մոտ մեկ ամիս անց սալ յամին ծածկվում է բաց մոխրագույն բորբոսով և զգալիորեն չորանում: Որքան երկար է հասունանում սալ յամին, այնքան ավելի է խտանում նրա կոնստիտենցիան, իսկ բորբոսը մգանում է: Երշիկը պատրաստի է համարվում է 2,5 - 3 ամսվա ընթացքում: Աշխարհահռչակ Felino սալ յամին համարվում է իտալական այդ նրբագեղության ամենատարածված տեսակը:

Այն անվանակոչվել է Պարմայի մոտակայքում գտնվող մի քաղաքի անունով, որտեղ դարեր շարունակ պատրաստել են այդ չորացրած երշիկը: Այդ տարածաշրջանն ունի հատուկ կլիմայական պայմաններ, որի շնորհիվ շատ ավելի քիչ աղ է պահանջվում երշիկի նրբահամությունը ապահովելու համար: Ֆելինոյի սալ յամիի բաղադրատոմսը հետևյալն է. խոշոր աղացած մսին (միայն տեղական խոզի մսից) ավելացնում են սպիտակ գինի, սև պղպեղի հատիկներ և համեմիչ խոտաբույսեր: Եվ ոչ մի քիմիական հավելում: Salame di Felino- ի համը զարմանալի է` ընկուզա-սնկային թեթև բույրով: Սալ յամի Ֆելինոն հաճախ է հիշատակվում այդ քաղաքի պատմական փաստաթղթերում: Այն անգամ պատկերված է Պարմայի Սան Ջովանիի եկեղեցու որմնանկարներում: Իտալացիները անհավատալիորեն հարգում են իրենց խոհարարական ավանդույթները: Օրինակ՝ քաղաքն ունի Սալ յամի դի Ֆելինոյի թանգարան, որը գտնվում է 890 թվականի ամրոցում:

Այն ներկայացնում է գործիքների և սարքերի հնագույն ցուցանմուշներ, որոնցով պատրաստվել է երշիկեղեն, կարելի է տեսնել, թե ինչպես և որտեղ են դրանք չորացրել, իմանալ իտալական սև խոզերի ցեղի մասին պատմությունը, որոնց միսը օգտագործվում է սալ յամիի արտադրության մեջ: Իսկ ամրոցի բակում գտնվող փոքրիկ ռեստորանում կարելի է համտեսել այդ համեղ ուտեստը: Իտալիայում հարգի է նաև Միլանի սալ յամին: Այն պատրաստվում է միջին չափով աղացած խոզի մսից (երբեմն տավարի միս ավելացնելով) և համեմունքներից (սև պղպեղ, սխտոր և սպիտակ գինի): Միլանի սալ յամին ունի չոր ապխտած նուրբ մսի բույր: «Հունգարական» սալ յամին պատրաստվում է ըստ այն բաղադրատոմսի, որը իտալացիները փոխառել են հունգարացի ժողովրդից շատ տարիներ առաջ: Այդ սալ յամիի մեջ կան շատ փոքր յուղի կտորներ, և այն ավելի հարուստ է կծու համով:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ