Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայաստանի ապաշրջափակումը՝ ադրբեջանական սցենարով

АНАЛИТИКА

Հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հանդիպման արդյունքում արդիականացվեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև  ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիների վերակենդանացման հարցը: Անցած մի քանի օրերի ընթացքում այս հարցը լայնորեն քննարկվում էր ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում: Առաջին հերթին խոսքը գնում է երկրների միջև երկաթուղային հաղորդակցության կարգավորման մասին, ինչի համար անհրաժեշտ է ավարտին հասցնել Մեղրիում և Երասխում 90-ականներին կազմալուծված ճանապարհները: Կողմերն այս նախաձեռնությունը մատուցում են այն թանձրուքի ներքո, որ դրա իրականացումն Ադրբեջանին թույլ կտա երկաթուղային հաղորդակցությամբ կապվել՝ Նախիջևանի, իսկ Հայաստանին՝ Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ՝ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն այսօր միմյանց հետ կապող երկաթուղային կապ ունեն:

Խոսքը գնում է այսօր գործող Երևան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա երթուղու մասին, որով բեռներ կարող են տեղափոխել թեկուզ այսօր: Մինչև հիմա դրան խոչընդոտում էր Հայաստանի շրջափակման հարցով Բաքվի դիրքորոշումը: Սակայն, եթե որպես ելակետ ընդունենք Ադրբեջանի ղեկավարի այսօրվա դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ապա Բաքուն պետք է վերանայի նաև տրանսպորտային շրջափակման քաղաքականությունը: Բայց տվյալ հարցը կողմերը շրջանցում են՝ զարկ տալով հարավային Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Երևան ճանապարհով երթևեկության վերականգնման անհրաժեշտությանը: Ամեն դեպքում հրապարակային հայտարարություններում այն բացակայում է:

Անհրաժեշտ է նշել, որ հարավային ճանապարհով երթևեկության վերականգնումը ենթադրում է գործնականորեն զրոյից վերականգնել միավորող հանգույցները Մեղրիում, Երասխում և Հորադիզում: Չխորանալով դետալների մեջ՝ նշենք, որ տվյալ նախագծի արժեքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար ու կտևի տարիներ: Մինչ այդ, եթե ելնենք կողմերի հրապարակային հայտարարությունների տրամաբանությունից, կարելի էր Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրումն իրականացնել Թբիլիսիով ու Բաքվով: Այս երթուղու կազմակերպումը չի պահանջում ոչ ներդրումներ, ոչ ժամանակ: Այս առավել մատչելի և տվյալ պահին գործող միակ երթուղու անտեսումը պայմանավորված է Հայաստանի տրանսպորտային շրջափակման քաղաքականությունից չհրաժարվելու՝ Բաքվի ցանկությամբ:

Ներկայումս Իլհամ Ալիևն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանն առանց այդ էլ Հայաստանից կստանա այն ամենը, ինչ ցանկանում է՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Ըստ այդմ, հարևան հանրապետությունը կտորպեդահարի միայն իր արևմտյան անկլավով Թուրքիա ելքի հարցի լուծումը Մեղրիով միջանցիկ հաղորդակցության ձևավորման եղանակով: Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցության կարգավորման հարցը Բաքուն կլուծի մնացորդային սկզբունքով և միայն Մոսկվայի ճնշման ներքո:

Ըստ ամենայնի, Բաքվին հետաքրքիր չէ նաև Հայաստանից դեպի Իրան ելքի հնարավորությունը Նախիջևանի տարածքով: Այս հեռանկարը մեծ ներուժ ունի, քանի որ Պարսից ծոցի իրանական նավահանգիստները կկապի սևծովյան նավահանգիստների հետ: Իսկ այս երթուղու վրա կարելի է գտնել տասնյակ միլիոնների տոննաների հասնող բեռներ: Բայց այս երթուղին գերազանցապես Հայաստանի տարածքով է անցնում, և միայն մի քանի կիլոմետր՝ Նախիջևանի տարածքով: Այսինքն՝ այս երթուղով հիմնական շահառուն Հայաստանն է: Իր հերթին՝ Բաքուն էլ ունի Լենքորանով  Իրանի ուԱդրբեջանի միջև երկաթուղային համակարգերի միացման նախագիծ: Ճիշտ է, այդ նախագիծն արդեն մի քանի տարի դոփում է տեղում, բայց ամեն դեպքում… Չնայած Պարսից ծոցի, Ռուսաստանի ու Եվրոպայի միջև բեռնափոխադրումների հսկայածավալ պոտենցիալին, Նախիջևանով Հայաստանի ելքն Իրան հետագայում մրցակցություն կստեղծի զուտ ադրբեջանական երթուղուն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ևս մեկ չգործող երկաթուղային հանգույց է Իջևան-Ղազախը: այս երթուղու վերակենդանացման դեպքում Հայաստանը հսկայական ծապսեր պետք է կատարի Ֆիոլետովո գյուղի մոտ դեռևս խորհրդային տարիներից կիսատ մնացած Մեղրաձորի թունելի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու, ինչպես նաև Իջևանի մոտ 90-ական թթ. սողանքներից քանդված երկաթուղու հատվածը կառուցելու համար: Բայց սա Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներ իրականացնելու ամենակարճ ճանապարհն է: Սակայն դատելով խնդրի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումից՝ նրան այս ճանապարհն առհասարակ պետք չէ, իսկ Հայաստանի շահերն այս իրավիճակում անգամ Երևանում առաջ տանող չկա: Ըստ դրա՝ այդ մասին խոսելն իմաստ չունի:

Մեկ այլ, արդեն Թուրքիայի կողմից շրջափակված Գյումրի-Կարս երթուղին առհասարակ որևէ տեղում չի երևում: Միևնույն ժամանակ՝ դրա ապաշրջափակումը Անկարան նույնպես կապում էր ղարաբաղյան հարցի լուծման հետ, որը, ըստ Ալիևի, արդեն լուծված է: Բայց, ըստ երևույթին, Անկարան մտադիր է հետագայում նույնպես Հայաստանը շրջափակման մեջ պահել ու պլանավորում է Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցումը: Այս նախագծի վրա կծախսվեն մի քանի հարյուր միլիոն դոլարներ, բայց Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության կարգավորման հարցը, Հայաստանին շրջանցելով, այս երկու երկրների համար ռազմավարական խնդիր է: Այդպիսին է եղել նախկինում, այդպիսին է և հիմա: Այնպես որ, առաջընթաց չի կարելի սպասել նաև այստեղ:

Այսպիսով, Հայաստանի կողմից շրջափակված 4 հնարավոր երթուղիներից սեղանի վրա է ամենաբարդ ու ամենաթանկարժեք Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Երևան երթուղին՝ Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա ճյուղավորվելու հեռանկարով: Ինչո՞ւ է ընտրել միայն այս տարբերակը, որովհետև Ադրբեջանին հենց այդ տարբերակն է պետք: Բայց հաշվի առնելով դրա իրականացման երկար ժամկետները՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հերթական պատերազմը կխանգարի նաև դրա իրականացմանը:

Ռոբերտ Տեր-Առաքելյան

168․am

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию